Մշակույթ

«Արվեստը շանս է, այլ ոչ թե փաստ»

14.04.2011

Ճարտարապետ (նաեւ փիլիսոփայական էսսեների հեղինակ, արվեստի գիտակ) Միսակ Խոստիկյանի հետ զրուցելը շատ շնորհակալ գործ է: Նա այն հազվագյուտ մարդկանցից է, ովքեր կարողանում են առանց որեւէ հավակնության խոսել խորքային պրոցեսների մասին: Ուզում ես` լսիր, ուզում ես` ոչ: Ուզում ես` ընկալիր, ուզում ես` ոչ այնքան: Սակայն Մ.Խոստիկյանի հետ շփումից միայն շահում ես, քանի որ ընդունված (Միսակի ասած` …

կարդալ ավելին

Էդգար Բաղդասարյանի «Ներում» ֆիլմը

14.04.2011

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը շուտով կավարտի սեւ-սպիտակ «Ներում» ֆիլմի նկարահանումները, որը ռեժիսորի թվով 6-րդ գեղարվեստական ֆիլմն է: «Կինոկենտրոնի աջակցությամբ 2010 թվականին սկսեցինք «Ներում» ֆիլմի նկարահանումները, որի ֆինանսավորման «հաջորդ փուլը» կայացավ 2011-ին, եւ արդեն մայիսից կվերսկսենք նկարահանումները: Հուսով եմ, որ տարվա վերջին կավարտեմ ֆիլմը»: Հարցին, թե արդյոք ֆիլմը չի՞ կորցնում իր արդիականությունը` փուլ առ փուլ ֆինանսավորման պատճառով, …

կարդալ ավելին

Ակուտագավա Րյունոսկե. «Գաճաճի խոսքերը»

14.04.2011

ՄԱՐՍԸ Հարցնել, թե կա՞ն արդյոք մարդիկ Մարսի վրա, համազոր է այն բանին, որ հարցնես, թե կա՞ն այնտեղ մարդիկ, որոնց գոյությունը կարելի է զգալ մեր հինգ զգայարանների օգնությամբ: Սակայն կյանքն ամենեւին էլ միշտ չէ ընթանում այն պայմաններում, որոնք կթույլատրեն դա այդ կերպ զգալու: Եթե ենթադրենք, որ մարսաբնակները գոյություն ունեն մեր հինգ զգայարանների համար անհասանելի, ապա բացառված …

կարդալ ավելին

Գլամուրային բոքս՝ «Եվրատեսիլի» համար

12.04.2011

Մեր իրականության մեջ ընդունված է որոշ մարդկանց ոչ պաշտոնական, բայց պատվաբեր վիրտուալ կոչումներով օժտել: Օրինակ ասում ենք` ունենք «հայ երգի դեսպաններ», կամ էլ` «հայ երգը լավագույնս արտասահմանում պրոպագանդողներ»: Նման շռայլ բնութագրում-կոչումները, որոնք հիմնականում տրվում են փոփ-դաշտի ներկայացուցիչներին, թույլ են տալիս մտորել այն երեւույթի շուրջ, որը կոչվում է մշակութային դիվանագիտություն: Չէ՞ որ այն ամենը, ինչը ստեղծվում …

կարդալ ավելին

Երբ նախարարը Հասմիկ Պողոսյանն է

12.04.2011

«Քանի դեռ բոլորս հեռուստացույցի գերին ենք, իսկ եթերով միայն երգում եւ գովազդում են, ապա շատերիս մոտ կարծիք է ստեղծվում, թե դա է միակ իրականությունը: Ինձ շատ զարմացրեցին վերջերս մեծ աղմուկ բարձրացրած մրցանակաբաշխության հետեւանքները: Փաստորեն, քանի դեռ այդ մարդկանց տուն չէին նվիրել, ոչ ոք չէր նկատել, որ նրանք չգիտեն երգել, ոչ ոքի չէր հետաքրքրում, թե այդ …

կարդալ ավելին

«Դրախտային տեսիլքներ»

09.04.2011

«Բյուրոկրատ» գրախանութում ներկայացված «Դրախտային տեսիլքներ» լուսանկարների ցուցահանդեսի հեղինակ Արթուր Սախկալյանը ութ տարի լուսանկարելուց հետո է միայն որոշել առաջին անգամ կազմակերպել իր աշխատանքների ցուցահանդեսը: Սակայն, նա հիմա էլ, հնարավոր է, չկազմակերպեր նման միջոցառում, եթե «Բյուրոկրատ» գրախանութում ցուցահանդեսների կազմակերպիչը նրան նման առաջարկ չաներ: Մեր զրույցի ընթացքում Արթուրն ասաց, թե ինքն իրեն լուսանկարիչ չի համարում: «Նկարում եմ միայն …

կարդալ ավելին

«Մեզ կռվացրել են»

09.04.2011

Դերասան Արմեն Ջիգարխանյանը վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչն է իրեն կապում Վրաստանի հետ, ասել է. «Իմ մայրը համարյա վրացուհի էր, նա վրացուհի էր, նա Վրաստանում է մեծացել: Նա ավելի լավ խոսում էր վրացերեն, քան հայերեն, որովհետեւ Վրաստանում էր ապրել: Այնպես որ` դրանում ես մասնաբաժին ունեմ: Դա գենետիկական կոդն է: Պապս հայտնի …

կարդալ ավելին

«Նաիրին» պաշտոնապես դեռ կինոթատրոն է

09.04.2011

Երեւանի ամենահին եւ գեղեցիկ շինություններից մեկը` «Նաիրի» կինթատրոնն արդեն մի քանի օր դադարել է գործել: Նախկինում այն վերածվելով հագուստի խանութի, այսուամենայնիվ, պահպանում էր գործող կինոդահլիճը, սակայն հիմա դահլիճը փակ է, իսկ «Մորգան» հագուստի խանութը տեղափոխվել է այլ հասցե: «Yerevan.ru» կայքը օրերը առաջ գրել էր, թե կինոթատրոնը վաճառվել է (նախկինում այն վարձակալության էր հանձնվում) «Տաշիր» ընկերությանը, …

կարդալ ավելին

Պետական մրցանակ՝ անարխիստական ակցիային

09.04.2011

Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացրած «Պատերազմ» արտ-խմբավորման նախագիծն արժանացել է ժամանակակից արվեստի «Ինովացիա» մրցանակի` դառնալով լավագույնը «վիզուալ արվեստի ստեղծագործություն» անվանակարգում: Անցյալ տարվա ամռանը «Պատերազմը» Սանկտ Պետերբուրգի Լիտեյնի կամրջի վրա հսկայական` 65 մետրանոց առնանդամ էր նկարել, որը կամուրջի բացման ժամանակ ուղղահայաց վեր էր խոյանում Անվտանգության Դաշնային ծառայության շենքի պատուհանների առջեւ: Այդ պրովոկացիոն գրաֆիտի-պրոյեկտը սկանդալ էր առաջացրել, իսկ …

կարդալ ավելին

«Նեռը իմ մեջ»

09.04.2011

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց գրող, «Շուշի» ինստիտուտի տնօրեն Բակուր Կարապետյանի «Նեռը իմ մեջ» վեպը, որը պետպատվերի շրջանակներում հրատարակվել է 2010 թվականին: Վեպի հիմքում այսօրվա կյանքն է` իր բոլոր դրսեւորումներով: Գրքի գլխավոր հերոսը երկատվում է: Հերոսներից մեկը շարունակում է ապրել գրողի սովորական կյանքով, սակայն գրի է առնում երկրորդի ապրած, տեսած իրադարձությունները: Երկրորդը, որի մեջ …

կարդալ ավելին

«Եթե ներքուստ ստրուկ ես, քեզ ոչ ոք չի կարող ազատություն տալ»

07.04.2011

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն այն մարդկանցից է, ով ակտիվորեն մասնակցում է տարբեր հասարակական եւ կառավարական հանձնաժողովների աշխատանքին եւ միաժամանակ` համակարգում է մանկական Գեղագիտական կենտրոնի աշխատանքները: Նման «ամպլիտուդային» գործունեությունը Լ.Իգիթյանը բնական է համարում, քանի որ վստահ է` այսօր առավել, քան երբեւէ, մեզ հարկավոր է գնահատել վաղվա ներուժը եւ փորձել իշխանություններին ապացուցել, որ վաղվա օրը պետք է ստեղծել, …

կարդալ ավելին

Փոփ դաշտի «Ռոբին Հուդերը»

07.04.2011

Արդեն մի քանի օր է` «Տաշիր-2011» մրցանակաբաշխության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: Հանրության ալեկոծման պատճառ են դարձել այն թանկարժեք նվերները (ավտոմեքենաներն ու բնակարանները), որոնք փոփ եւ ռաբիս երգիչները նվեր են ստացել «Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչ Սամվել Կարապետյանից: Ինքնին ոչ մի թարմ երանգով ու անձերի հայտնությամբ աչքի չընկնող «Տաշիրն» իրականում ոչնչով չի տարբերվում հայկական «աստղերի» այն հավաք-խնջույքներից, …

կարդալ ավելին

Ակուտագավա Րյունոսկե. «Գաճաճի խոսքերը»

07.04.2011

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ Կյանքը բարդ բան է: Բարդ կյանքը պարզ դարձնել ունակ է միայն զենքը: Այդ պատճառով էլ քաղաքակիրթ մարդը, քարե դարի մարդու ուղեղ ունենալով, սպանությունը գերադասում է ցանկացած բանավեճից: Իշխանությունը հենց արտոնագիր ձեռք բերած բռնությունն է: Մեզ` մարդկանց իշխելու համար, գուցե թե եւ կա բռնության անհրաժեշտությունը, բայց գուցե եւ չկա: ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ Որքան էլ ցավալի է, արիությունս …

կարդալ ավելին

Կինոպրոբլեմները հիշեցնում են «Մի կաթիլ մեղրը»

05.04.2011

Հայաստանյան կինոարտադրության մեխանիզմները վաղուց արդեն վերանայման պահանջ ունեն, մանավանդ, որ մեր հանրապետությունում կինոստեղծումը օրենսդրորեն չի կարգավորվում եւ շատ հաճախ թողնվում է տարբեր հանձնաժողովների (ՀՀ Մշակույթի նախարարության եւ Ազգային Կինոկենտրոնի թեկնածուներով համալրված) քմահաճ, նաեւ` «հնամաշ» որոշումներին: Մենք կինոյի մասին օրենք չունենք, եւ այդ պատճառով էլ` շարունակում ենք ենթադրել, որ ֆիլմերը նկարահանում է պետությունը: Մինչդեռ, արդեն 6 …

կարդալ ավելին

Երվանդ Քոչարը՝ չնվաճված տիեզերք

02.04.2011

Մեր արվեստի պատմության մեջ կան մարդիկ, որոնց մտքերի եւ ստեղծագործությունների հետ շփվելը նմանվում է մի ողջ տիեզերքի ուսումնասիրության: Եվ առաջինն այդ ցուցակում Երվանդ Քոչարն է. մի մարդ, ով իր կերպարով ու մեզ ժառանգած արվեստով դեռ շարունակում է մնալ անհայտ եւ «չնվաճված» մի տիեզերք: Բավական է կարդալ նրա գրած նամակները կամ փոքր-ինչ ավելի խորասույզ հայացքով դիտել …

կարդալ ավելին

Կին, ով տոն էր

31.03.2011

Երեկ մահացել է խորհրդային կինոյի լավագույն դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն: Նա 75 տարեկան էր: Նախնական տեղեկություններով` Լ. Գուրչենկոն մահացել է սրտի նոպայից: Լյուդմիլա Գուրչենկոն նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում, բազմաթիվ մրցույթների դափնեկիր է:

կարդալ ավելին

Լավագույնը

31.03.2011

«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Հայկ Բադալյանը դարձել է «Լավագույնն` իր մասնագիտությունում» լրագրողական միջազգային մրցույթի դափնեկիր` «Լավագույն լուսանկարչական աշխատանք» անվանակարգում: Մրցույթի կազմակերպիչներն են ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, «Եվրասիա-մեդիա կենտրոնը», Ռուսաստանի լրագրողների միությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիան: Մրցույթի նպատակն է` բացահայտել լավագույններին` լրագրողական տարբեր ուղղություններում: Այս տարվա մրցույթի խորագիրն էր` «Ես այսպես եմ ապրում»: Այս …

կարդալ ավելին

Լինել ավելի մոտ, քան սեփական մաշկը

31.03.2011

Բրիտանացի դրամատուրգ Պատրիկ Մարբերի «Closer»` «Ավելի մոտ», պիեսի բեմականացումը, որն այս օրերին ներկայացվում է «Գոյ» թատրոնի բեմում, լավ առիթ է հայկական թատրոններում ընտրվող նյութի` դրամատուրգիայի մասին խոսելու համար: Լավ, ամուր կառուցված պիեսները միշտ էլ օգնում են բեմի վրա ծավալվող իրավիճակներն ու հնչող տեքստը վերածել ամբողջական գործողության: Հստակ սխեմաներ եւ դիագրամաներ հիշեցնող դրամատուրգիան «փրկօղակ» է դերասանների …

կարդալ ավելին

Պարգեւատրվել է

31.03.2011

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, երեկ ՀՀ նախագահի հրամանագրով, հայ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, օպերային երգարվեստի բնագավառում ունեցած ակնառու ձեռքբերումների համար Գեղամ Գրիգորյանը պարգեւատրվել է …

կարդալ ավելին

«Մենք հեռվից ենք սիրում»

31.03.2011

Ապրիլի 1-ին «Ակադեմիա» ցուցասրահում տեղի է ունենալու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի նկարների ցուցահանդեսը: «Ցուցահանդեսի օրը Ռ.Խառատյանին կճանաչենք նաեւ որպես նկարչի եւ կշնորհավորենք նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- ասում է ցուցասրահի տնօրեն Գոռ Վարդանյանը: Պարզվում է` Ռ.Խառատյանը նկարել սկսել է 7 տարեկանից: 1996 թվականից նա ԱՄՆ-ում, Իտալիայում, Հնդկաստանում բազում ցուցահանդեսներ է …

կարդալ ավելին