«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Հայկ Բադալյանը դարձել է «Լավագույնն` իր մասնագիտությունում» լրագրողական միջազգային մրցույթի դափնեկիր` «Լավագույն լուսանկարչական աշխատանք» անվանակարգում: Մրցույթի կազմակերպիչներն են ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, «Եվրասիա-մեդիա կենտրոնը», Ռուսաստանի լրագրողների միությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիան: Մրցույթի նպատակն է` բացահայտել լավագույններին` լրագրողական տարբեր ուղղություններում: Այս տարվա մրցույթի խորագիրն էր` «Ես այսպես եմ ապրում»: Այս մրցույթի հաղթողների ցուցակում Հայաստանից եւս երկու անուն կա` Գոռ Գրիգորյան («Լավագույն ռադիոսյուժե», գլխավոր մրցանակ) եւ Արման Երիցյան («Լավագույն հեռուստասյուժե», 2-րդ տեղ): «168 Ժամի» անձնակազմը շնորհավորում է հաղթողներին` մասնավորապես` մեր գործընկեր Հայկ Բադալյանին: