Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» պոետիկ հեքիաթը ազատության գաղափարի ամենագեղեցիկ խտացումներից է, որը լույս աշխարհ գալով 1970-ականներին` մինչ այսօր էլ շարունակում է ընթերցվել ու խորհելու դրդել երիտասարդներին: Սա այն գրական գործերից է, որը դպրոցական հասակում պարտադիր պետք է կարդալ (հասուն տարիքում նույն էֆեկտը չես ստանա): Պատահական չէ, որ այն երեխաները, ովքեր ծանոթանում են …
կարդալ ավելինՄարտի 11-ին լրանում է աշխարհահռչակ արգենտինացի երաժիշտ եւ կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի ծննդյան 90-ամյակը: Պիացոլլան իր ստեղծագործություններով հիմնովին փոխել է պատկերացումներն ավանդական տանգոյի մասին, ներկայացնելով այն ժամանակակից շնչով` ներառելով ջազային եւ դասական երաժշտության էլեմենտներ: Նա հայտնի է նաեւ՝ որպես անզուգական բանդոնեոնահար: Հայրենիքում` Արգենտինայում, կոմպոզիտորի մասին խոսելիս ասում են` «El Gran Astor»` հզոր Աստոր: Պիացոլլայի երաժշտության սիրահարների …
կարդալ ավելինՄարտի 7-ին «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Նանա Արամյանի` «Սեւ-մանուշակագույն զրույցներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էր Նանայի վերջին 2-3 տարիների աշխատանքների մի մասը: «Իմ արվեստային մոտեցումների համար այս նկարները բավական շրջադարձային են. երկար տարիներ համակարգչային մեդիայում էի աշխատում, այս գործերը նկարչության լրիվ դասական մոտեցում ունեն: Նոր ասելիք էր կուտակվել, որը փորձեցի արտահայտել: Ես ինքս …
կարդալ ավելինԱրվեստը` կարոտ առ իդեալը (Գլուխ երկրորդ) Որքան ճիշտ է դա: Այլապես արվեստագետն ասես հանդիսատեսին է պարտադրում իր մտքերը: Բայց ո՞վ է ասել, որ նա դահլիճում նստած հանդիսատեսից, գիրքը ձեռքին ընթերցողից, եւ պարտերում նստած թատերասերից ավելի խելոք է: Պարզապես բանաստեղծը մտածում է պատկերներով եւ կարողանում է, ի տարբերություն հասարակայնության, արտահայտել իր աշխարհայացքն այդ պատկերների օգնությամբ: Ակնհայտ …
կարդալ ավելինՀանրահայտ կինոռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը պատրաստվում է ֆիլմ նկարահանել «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի մասին: Սպիլբերգին պատկանող «DreamWorks studio» պրոդյուսերական ընկերությունը բրիտանական «Գարդիան» թերթի լրագրողներից գնել է նրանց հրատարակած «Ասսանժ. պատերազմ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի դեմ» գրքի էկրանավորման հեղինակային իրավունքները: Այս օրերին միանգամից մի քանի ֆիլմ է նկարահանվում, որոնց կենտրոնում մեր ժամանակի հերոս Ջուլիան Ասսանժի կերպարն է: Խորհրդանշական է, …
կարդալ ավելինԳյումրիում ծնված եւ արդեն 20 տարի Ֆրանսիայում ապրող կինոռեժիսոր Լեւոն Մինասյանն իր «Le Piano»` «Դաշնամուր» կարճամետրաժ ֆիլմը բնութագրում է՝ որպես կինոյում նոր խոսք ասելու հավակնություններից զուրկ, մաքուր ու տրադիցիոն կոմեդիա: Եվ «Դաշնամուրը» մաքուր կոմեդիա լինելով` ոչ միայն ծիծաղելու, այլեւ` մտորելու է դրդում: Ֆիլմի հերոսուհին 13-ամյա համր Լուսինեն է, ով ճակատագրի բերումով ծնվել է 1988 թվականի …
կարդալ ավելինԱյսօր մեր թատրոնում քիչ դերասան կգտնես, ովքեր չեն վախենում իրենց մասնագիտության բոլոր, շատ հաճախ` անհրապույր եւ մռայլ գաղտնիքների մեջ ներթափանցել` գերադասելով միայն փայլուն մակերեսի վրա մնալ ու ինքնագովազդով զբաղվել: Նարինե Գրիգորյանն այն հազվադեպ դերասաններից է, ով ոչ միայն բնատուր (նույնիսկ կարելի է ասել` բջիջների, մոլեկուլների աստիճանի) շնորհք ունի, այլեւ լավ գիտե` թե այդ շնորհքի հետ …
կարդալ ավելինԱրվեստը` կարոտ առ իդեալը(Գլուխ երկրորդ) Կարելի է ասել, որ արվեստը ընդհանրապես սիմվոլ է, կապված լինելով այն բացարձակ հոգեւոր ճշմարտությանը, որը մեզ թաքցնում է պոզիտիվիստական, պրագմատիկ պրակտիկայում: Եթե այս կամ այն գիտական համակարգի մեջ ներմուծվելու համար մարդը պետք է օգնության կանչի տրամաբանական մտածողությունը, պետք է իրականացնի հասկանալու պրոցեսը եւ դրա համար պետք է որոշակի կրթություն ունենա, …
կարդալ ավելին«Օսկարի» 83-րդ մրցանակաբաշխությունն ավարտվեց առանց հոգեցունց նորույթների: Ամեն բան եղավ այնպես, ինչպես պետք է լիներ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցակիցներն էին Թոմ Հուպերի «Թագավորի ճառը» (անգլիացի թագավորի` կակազելու արատից ազատվելու աներեւակայելի ջանքերի ներկայացմամբ) ու Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը» («Ֆեյսբուքի» հիմնադրի կյանքի մասին պատմող կոշտ ու սառնասիրտ դրաման): Հաղթեց «Թագավորի ճառը», որը նաեւ արձանիկ ստացավ` լավագույն …
կարդալ ավելինՎերջին 20 տարիների ընթացքում ստեղծված հայկական ֆիլմերն ակնհայտ թերություն ունեն. դրանք մարդկային հարաբերություններն անկարեւոր են համարում, եւ որպես դրա հետեւանք` ֆիլմերում ստեղծվում է կամ վերացական ու սյուրռեալիստական, կամ էլ` ծիծաղաշարժ կենցաղային հարթություն: Եվ ստացվում է, որ կամ ինքներս մեզ վրա ծիծաղում ենք (եւ նույնը հրավիրում ենք անել այլազգի հանդիսատեսին), կամ էլ` ինքներս մեզ պարզապես չենք …
կարդալ ավելին«Բյուրոկրատ» գրախանութը շատ արվեստասերների համար վաղուց արդեն վերածվել է յուրօրինակ մտահղացումների եւ հետաքրքիր ցուցահանդեսների վայրի: Հերթական միջոցառումը «Բյուրոկրատ» էր բերել ֆոտոարվեստի սիրահարներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ուզում էին իրենց աչքով տեսնել, թե հնարավո՞ր է արդյոք գրախանութում կազմակերպել միաժամանակ 500 լուսանկարից բաղկացած ցուցահանդես: Գրախանութի պատերին փակցված էին «PanArmenian Photo» գործակալության լուսանկարիչների կողմից երկու տարում կատարված …
կարդալ ավելինՕպերային երգիչ Բարսեղ Թումանյանն այն մարդկանցից է, որն առաջին հերթին կարեւորում է լավ կրթությունը, վստահ լինելով, որ մարդու տեսակն ու ճաշակը հղկվում է մանուկ հասակից: Եվ եթե ուզում ենք, որ մեր երեխաները հպարտ ու ինքնաբավ մարդիկ լինեն, ապա անհրաժեշտ է կաթիլ առ կաթիլ դուրս հանել գավառական մտածողությունը, որը վերջերս ակնհայտորեն ներմուծվում ու քարոզվում է հեռուստաէկրանից …
կարդալ ավելինՋեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի հայերեն թարգմանությունը հասանելի է ինտերնետում: Երբ գիրքը ձեռք բերողների քանակը հասնում է երկու տասնյակի, գրքի թարգմանիչ ու հրատարակիչ Սամվել Մկրտչյանը տպագրում է այն: Նման շարունակական ընթացքը շատ համահունչ է մեր ժամանակին, որտեղ հստակ գծված գրահրատարակչական կանոններ այլեւս չկան (իսկ լինելու դեպքում էլ` անընդհատ խմբագրման կարիք ունեն): Բնական է, որ «Ուլիսեսը» բեսթսելլեր …
կարդալ ավելինԴերասան Կարեն Ջանիբեկյանին պատկանող մեքենան երեկ` փետրվարի 23-ի վաղ առավոտյան, բախվել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պատին: «Nissan Pathfinder» մակնիշի 20 ՏՏ 565 համարանիշի մեքենայի ղեկին, սակայն, եղել է ոչ թե դերասանը, այլ ավտոլվացման կետի աշխատակիցը` 21-ամյա Արթուր Ազատյանը: Կարեն Ջանիբեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախօրեին մեքենան տարել է ոմն Խաժակի պատկանող ավտոլվացման …
կարդալ ավելինՆկարիչների միության տան մոտ դրված նկարից խորիմաստ հայացքով իր ընկերներին եւ հարազատներին էր նայում քանդակագործ, երաժիշտ եւ, պարզապես, լուսավոր մարդ Դավիթ Բեջանյանը: Երեկ Նկարիչների տանը հրաժեշտ էին տալիս մաքրամաքուր երեւանցուն` Դոդոյին, ինչպես կոչում էին Դավիթ Բեջանյանին իր ընկերները: Սիրելի ամուսնուն եւ հորը կորցրած Նադեժդա Սարգսյանն ու երգչուհի Էմմին ընդունում էին ընտանիքի ընկերների, հարազատների եւ պարզապես …
կարդալ ավելինԱրաքս Դավթյանի (1949-2010) մահվանից հետո լույս է տեսել նրա առաջին հետմահու ձայնասկավառակը: Այն կազմել եւ հրատարակել է Կոնստանտին Օրբելյանը: Ստորեւ ներկայացնում ենք ձայնասկավառակի հրատարակման պատմությունը եւ Կոնստանտին Օրբելյանի հուշերը մեծ երգչուհու մասին: «Արաքս Դավթյանին հանդիպեցի 22 տարի առաջ Ֆրանսիայի գավառական Տուրս քաղաքում: Նա աշխատում էր իմ ընկեր եւ գործընկեր Վլադիմիր Սպիվակովի եւ վերջինիս «Մոսկովյան վիրտուոզներ» …
կարդալ ավելին(Օրագրերից) Ի՞նչ է ճշմարտությունը: Ճշմարտություն հասկացությո՞ւնը: Ավելի շուտ, այնքան մարդկային մի բան, ինչը, ամենից հավանական է, օբյեկտիվ, համամարդկային, բացարձակ տեսանկյունից համարժեք չունի: Եվ քանի որ մարդկային է, կնշանակի՝ սահմանափակ է, նյութի տեսանկյունից անբաժան` ճնշված մարդկային միջավայրի շրջանակներով: Կապել մարդկայինը տիեզերքի հետ՝ աներեւակայելի է: Ճշմարտությունը` նույնպես: Քո շրջանակներում (էվկլիդեսյան եւ չնչին` անսահմանության համեմատ)՝ մեծության հասնելը կնշանակի՝ …
կարդալ ավելինԵրեկ վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, 67 տարեկան հասակում սրտի անբավարարությունից հանկարծամահ է եղել հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Նա ոչ միայն տաղանդավոր քանդակագործ էր, այլեւ Երեւանի ամենապայծառ եւ լուսավոր մարդկանցից մեկը: Հիշեցնենք, որ Դ. Բեջանյանի վերջին տարիների աշխատանքներից էր նաեւ Երեւանում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանը: «168 Ժամը» ցավակցում է Դ. Բեջանյանի ընտանիքին եւ հարազատներին` անժամանակ …
կարդալ ավելինՄեր օրերում հերոս դառնալը շատ հեշտ գործ է: Բավական է ինքնարտահայտվելու մղումդ պատնեշի հանդիպի, որպեսզի հայտնվես ուշադրության կենտրոնում եւ հետեւաբար` հերոս կարգվես: Երեկ նման հերոսներ դարձան «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավարները, ովքեր առավոտյան ծրագրի հյուր էին կանչել էստրադային կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանին: Երիտասարդ կոմպոզիտորը փորձեց 10 րոպեների ընթացքում պարզաբանել նախօրեին իր ասածը (ադրբեջանական երաժշտության հանդեպ եղած հակումների մասին), …
կարդալ ավելինՀովհաննես Թումանյանի ծննդյան օրը գրքի տոն դարձնելն արդեն ավանդույթ է դարձել: Այս տարի նույնպես փետրվարի 17-18-ը Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում գրքի տոնավաճառ-ցուցահանդես էր կազմակերպվել, որին մասնակցող հրատարակությունները բոլոր այցելուներին առաջարկում էին գիրք գնել 20 % պակաս գնով: Իհարկե, անխտիր բոլոր նմանատիպ պետական միջոցառումներն անցիում են երգ-պար-ասմունք ձեւաչափի ուղեկցությամբ (նաեւ գրքերի նվիրաբերմամբ), սակայն, կարեւորն այն է, …
կարդալ ավելին