Մշակույթ

«Մոխրամանը» «անկախ կինո» չէ

31.03.2011

Ընտանեկան բյուջեով լիամետրաժ ֆիլմ նկարահանելու փաստն, իհարկե, բոլորի համար է ուշագրավ: Այն դարձավ Լիլիթ Մովսիսյանի «Մոխրաման» ֆիլմի PR նախաձեռնության կարեւորագույն դրույթը եւ համախմբեց նույնիսկ այնպիսի ռեյտինգային հեռուստաընկերությունների, ինչպիսիք են «Հ1»-ը եւ «Արմենիան», որոնց հաղորդաշարերում հաջողվեց հայտնվել «Մոխրամանի» ստեղծագործական խմբին: Իհարկե, ԶԼՄ-ներից շատերին գրավել էր նաեւ այն, որ «Մոխրամանում» ռեժիսորը ներգրավել էր հայկական շոու-բիզնեսի «բազմաշնորհ» աստղերին` …

կարդալ ավելին

Ակուտագավա Րյունոսկե. «Գաճաճի խոսքերը»

31.03.2011

ՆԱԽԱԲԱՆ «Գաճաճի խոսքերը» միշտ չէ, որ արտացոլում են մտքերս: Դրանք սոսկ թույլատրում են հետեւելու այն բանին, թե ինչպես են մտքերը փոփոխվում: Գետնատարած բույսը ճյուղավորվում է միեւնույն արմատից եւ դրա հետ մեկտեղ` բազում շիվեր է տալիս: ԱՍՏՂԵՐԸ Դեռեւս հներն էին ասում` ոչինչ նոր չէ լուսնի տակ: Բայց ոչինչ նոր չէ ոչ միայն լուսնի տակ: Ըստ աստղագետների …

կարդալ ավելին

Անձնական գեղարվեստական հիգիենայի պակաս կա

29.03.2011

Մարտի 27-ին Երեւանը միանգամից երկու մրցանակաբաշխություն անցկացրեց` պատվելով ու մեծարելով թատրոնի եւ երաժշտական դաշտում աշխատող անձանց: «Արտավազդ» ոսկեզօծ թատերական վկայագրերն ու Ազգային երաժշտական մրցանակաբաշխության աստղակուռ արձանիկները առատորեն բաժանվեցին: Որպես ընդհանուր մեկնակետ, կարելի էր նշել երկու իրադարձությունների մեջ ընդգրկված անվանակարգերի աներեւակայելի քանակը: Ինչպես ասում են` նպատակ էր դրվել որակը փոխարինել քանակով (դե, որպեսզի նախ` ոչ մեկին …

կարդալ ավելին

Կամերային ընտանիքի գլոբալացում

26.03.2011

Արդեն մեկ ամիս է, ինչ ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ` Կամերային երաժշտության կենտրոն է ստեղծվել: Մեկ իրավաբանական եւ ադմինիստրատիվ հարկի տակ են հավաքվել ինքնուրույն գործող երաժշտական թվով 6 միավորները` Կամերային երգչախումբը (ղեկավար` Ռոբերտ Մլքեյան), Կամերային նվագախումբը (ղեկավար` Վարդան Մարտիրոսյան), «Հովեր» երգչախումբը (ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), «Տաղարան» անսամբլը, Հովհաննես Թոփիկյանի երգչախումբը եւ Մենակատարների անսամբլը (ղեկավար` Զավեն Վարդանյան): Բոլոր …

կարդալ ավելին

«Եթե չկանչես չարիքը, այն երբեք չի գա»

24.03.2011

«Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիան ընդամենը մեկ տարվա կյանք ունի: Անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ զբաղվող անկախ ստուդիա ունենալու գաղափարն, իհարկե, վաղուց կար: Այդ մասին երազում էր մեր հայրենական անիմացիայի լեգենդ, լուսահոգի Ռոբերտ Սահակյանցը, ով դեռեւս 1972 թվականին էր հավաքել իր ստեղծագործական խմբի «կորիզը» եւ Հայաստանի անկախությունից հետո սպասում էր հարմար պահի` իր երազանքն իրականություն դարձնելու համար: «Ռոբը …

կարդալ ավելին

Խոսք Հայտնության մասին

24.03.2011

Ի՞նչ է Հայտնությունը: Ինչպես ես արդեն ասացի, իմ կարծիքով, դա իր պատասխանատվությամբ եւ պարտավորություններով մարդկային հոգու պատկերն է: Յուրաքանչյուր մարդ ապրում է այն, ինչը սուրբ Հովհաննու Հայտնության թեման է: Այսինքն` չի կարող չապրել: Եվ այդ պատճառով, ի վերջո, հատկապես այդ պատճառով` մենք կարող ենք ասել, որ մահն ու տառապանքն, ըստ էության, համազոր են, եթե տառապում …

կարդալ ավելին

Կինոկենտրոնը հիմա պրոդյուսե՞ր է, թե՞ ֆոնդ

19.03.2011

Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալությունը ներկայացրեց մի նյութ, որտեղ անդրադարձ կար Հայաստանում գործող կինոարտադրության խնդիրներին։ Գերմանացի պրոդյուսեր Սահար Քոշմանը, ով հայաստանցի կինոռեժիսոր Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի համապրոդյուսերն է (ֆիլմն այժմ մոնտաժային փուլում է գտնվում), նկատել էր, որ Հայաստանում տաղանդավոր ու ստեղծագործ մարդկանց պակաս չկա, սակայն գլխավոր խոչընդոտը կինոարտադրության սովետական մոդելն է։ …

կարդալ ավելին

Նոր՝ վերջին կտակարանը

19.03.2011

Հայտնի նյույորքցի արտ-դիլեր, պատկերասրահի սեփականատեր Լարրի Գագոսյանը պատրաստվում է սկանդալային ցուցադրություն անել։ Մոտ օրերս մեկնարկող նոր ցուցադրության նյութ կդառնա ամերիկացի գրող Ջեյմս Ֆրայի «Վերջին կտակարանը» վեպը, որը ոչ թե կտպագրվի գրքի ֆորմատով, այլ իր տեսակի մեջ եզակի ճանապարհ կընտրի։ Վեպը նախատեսվում է էջերի մասնատել ու յուրաքանչյուր էջ կտավի կամ լուսանկարի տեսքով ցուցադրել։ Վեպն անթաքույց պրովոկացիոն …

կարդալ ավելին

Օրիգինալի ու պատճենի արանքում

19.03.2011

Նորարար Փորձառական արվեստի կենտրոնում ցուցադրվում է Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը, որը ոչ միայն շատ երկար է նախապատրաստվել, այլեւ երկարատեւ ժամանակ էլ փորձել է հանդիսատեսին հասնել։ «Սիմուլակրումը» հիմնված է փոխակերպումների գաղափարի վրա։ Փոխակերպումները, ձեւացումները կամ էլ՝ սիմուլակրերը, իրականում անվերջանալի շղթա են կազմում, եւ երբ նայում ես այդ շղթայի առանձին օղակներին՝ այլեւս անհնար է լինում կռահել, թե …

կարդալ ավելին

Եթե պետական կամք կա, փողը կգտնվի

17.03.2011

Թատերական ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը, ով նաեւ Պիտեր Բրուկի ասիստենտն է եղել, վստահ է, որ ստեղծագործական միջավայրի աշխուժացման համար շատ բան հարկավոր չէ. ընդամենը ցանկություն է պետք: Եթե դա եղավ, փողն ինքնաբերաբար կգտնվի: Լոնդոնում եւ Փարիզում աշխատած ռեժիսորը մեր թղթակցի հետ զրույցում շատ սիմվոլիկ օրինակ է բերել: «Երբ բրիտանացիները տեսան, որ պետբյուջեում բավարար գումար չկա արվեստի …

կարդալ ավելին

Զգուշացեք` Դոմինգոն գալիս է

17.03.2011

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն պատրաստվում է սեպտեմբերի 21-ին համերգ ունենալ Երեւանում: «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ համերգ` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Դոմինգոյից բացի, համերգին կմասնակցեն Յուրի Բաշմետը, ինչպես նաեւ` այլ ոչ պակաս հայտնի երաժիշտներ»,- երեկ տեղեկացրել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Հիշեցնենք, որ Պլասիդո Դոմինգոն առաջին …

կարդալ ավելին

«Չեզոքացված ստեղծագործողները միջավայրի կարիք ունեն»

17.03.2011

Թատրոնի ու կինոյի ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը շատ հետաքրքիր ճանապարհ է անցել: Երիտասարդ տարիքում նա լքել է իր ծննդավայր Իրանը (որտեղ հայկական թատերախումբ է հիմնել, իրանական թատրոններից մեկի տնօրենն է եղել), սովորել եւ աշխատել է Լոնդոնում, այնուհետեւ` Փարիզում: Նաեւ որոշ ժամանակ թատրոնի անհերքելի մեծություն Պիտեր Բրուկի ասիստենտն է եղել (մի փաստ, որն ինքնին արդեն շատ արժեքավոր …

կարդալ ավելին

Մարիա Մադդալենա Ֆրեսկոբալդի Կապպոնիի հիշատակին

17.03.2011

Այսօր Իտալիայում` Ֆլորենցիայի մոտ գտնվող Սինա (Signa) քաղաքում տեղակայված մարքիզուհի Մարիա Մադդալենա Ֆրեսկոբալդի Կապպոնիի (Maria Maddalena Frescobaldi Capponi) հիմնադրած Սուրբ Խաչի Սուրբ Պողոս Քույրերի Միաբանության (SUORE PASSIONISTE DI SAN PAOLO DELLA CROCE) գլխավոր շենքում տեղի կունենա Ֆլորենցիայում ապրող հայազգի հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի (Vighen Avetis) քանդակի բացման արարողությունը: Մ. Մադդալենան ծնվել է 1771թ. Ֆլորենցիայում` մարքիզ …

կարդալ ավելին

Անդրեյ Տարկովսկի. «Դրոշմված ժամանակը» (Գրքից)

17.03.2011

«Կենդանացնել հիշողության վիթխարի շինությունը»,- այդ բառերը նույնպես պատկանում են Պրուստին, եւ ես կարծում եմ, որ հենց կինեմատոգրաֆը կոչված է այդ կենդանացման պրոցեսում իր առանձնահատուկ դերը խաղալու: Որոշակի իմաստով ճապոնացիների իդեալն իրենց «սաբայով»` հենց կինեմատոգրաֆն է: Այսինքն` միանգամայն նոր նյութ` ժամանակը, որ յուրացնում է կինոն եւ դառնում է բառիս բուն իմաստով նոր մուսա: Ես ոչ մեկին …

կարդալ ավելին

Մեր թատրոնի «բուրգերն» ու «ազատ բեմերը»

15.03.2011

Միայն Երեւանում 16 թատրոն կա, եւ դրանցից յուրաքանչյուրն ունի իր թատերախումբն ու բեմը: Այսինքն` մենք այսօր նվազագույնը 16 (ինչը քիչ չէ) բեմահարթակ ունենք, որոնք կարող են դառնալ թատերական բազմազանության գրավականը: Իսկ եթե դրան գումարենք Թատերական ինստիտուտի ուսանողների ու արդեն իսկ դերասանի ու ռեժիսորի մասնագիտություն ձեռք բերած մարդկանց քանակը, ապա կստացվի, որ մենք բոլոր նախադրյալներն ունենք …

կարդալ ավելին

Արվեստի թաղամասը

12.03.2011

Հոնկոնգի իշխանությունները 40 հա տարածք են տրամադրել մի ամբողջ մշակութային թաղամաս ստեղծելու համար։ Հսկայածավալ նախագծային եւ շինարարական աշխատանքները վստահվել են բրիտանացի հանրահայտ ճարտարապետ Նորման Ֆոսթերին, ով իր «Արվեստների քաղաք» նախագծով հաղթող է ճանաչվել նախապես հայտարարված մրցույթում։ Ապագա արտ-թաղամասը կառուցվելու է քաղաքի նավահանգստային հատվածում։ Նախագծի կենտրոնում մեծ պուրակ է տեղակայվելու, որի շուրջ կառուցվելու են մշակութային հաստատությունները՝ …

կարդալ ավելին

Գողացել են «Մերկ Բալզակին»

10.03.2011

Երուսաղեմում գտնվող Իսրայելի թանգարանից գողացվել է Օգյուստ Ռոդենի «Մերկ Բալզակը` խաչած ձեռքերով» բրոնզե արձանը: Այս մասին երեկ հայտնել է իսրայելական «Հաարեց» պարբերականը: Արձանի անհետացման մասին հայտնի է դարձել միայն թանգարանի մի քանի տարի ձգվող վերանորոգումից հետո: Արձանը տեղադրված էր թանգարանին հարակից այգում եւ վերանորոգման աշխատանքների ընթացքում ժամանակավորապես պահվել է պահոցում: Թե ինչ պայմաններում է անհետացել …

կարդալ ավելին

Բրիտանական կինոծրագիրը

10.03.2011

Մարտի 9-12-ը Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ, արդեն 9-րդ անգամ, բրիտանական ֆիլմերի փառատոն կանցկացվի: Ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնում մեկական ֆիլմ կցուցադրվի անվճար (դիտումներից մեկը հայերեն ենթագրեր կունենա): Ծրագրում ընդգրկված են կատակերգությունները, հոգեբանական թրիլերները, վավերագրական ֆիլմերը, որոնց առանցքում ընտանեկան ու հասարակական հարաբերություններն են: Բոլոր ֆիլմերը նկարահանվել են անցյալ տարի: Մեծ Բրիտանիայի արտադրության ֆիլմերը ամբողջացված են «Կինոն եւ հասարակությունը» …

կարդալ ավելին

Կարմիր խնձորներ՝ Օ’Հենրիի հիշատակին

10.03.2011

Զարմանալի, զարմանալի, զարմանալի կին արարած: Հենց միայն քո գոյությունը, առաջին իսկ օրվանից, անկանխատեսելի հետեւանքներով է հղի: Դու` ակամա, ամենաանհավանական իրադարձություններն են պտտվում քո շուրջ: Առանց որ ուզես` եռում են կրքեր: Դու` լրիվ անտեղյակ, փոթորիկների կենտրոնում կանգնած, անփույթ շարժումով խառնում ես իրար գերհզոր ուժեր: Խոպոպն ուղղելու հպանցիկ մի ժեստ, եւ խենթանում են բոլոր ժամանակների գերզգայուն երազողներն …

կարդալ ավելին

Առաջին տարրի առաջին քայլերը

10.03.2011

«Բյուրոկրատ» գրախանութում կայացավ «Մեր առաջին տարրը» գրքի շնորհանդեսը, որի ստեղծման գաղափարը պատկանում է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամին։ Գիրքը միաժամանակ ֆոտոալբոմ ու բանաստեղծությունների եւ առասպելների հավաքածու է, որի կենտրոնում ջուրն է։ Ջուրը սկզբնաղբյուր է, կյանքի խորհրդանիշ, մարդկանց միավորող ու միջավայր ստեղծող կենսական անհրաժեշտություն։ Սակայն ջուրը նաեւ շատ թանկ ու անվերարտադրելի ռեսուրս է, որի …

կարդալ ավելին