Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն պատրաստվում է սեպտեմբերի 21-ին համերգ ունենալ Երեւանում: «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ համերգ` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Դոմինգոյից բացի, համերգին կմասնակցեն Յուրի Բաշմետը, ինչպես նաեւ` այլ ոչ պակաս հայտնի երաժիշտներ»,- երեկ տեղեկացրել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Հիշեցնենք, որ Պլասիդո Դոմինգոն առաջին անգամ Երեւան է եկել 2010թ. դեկտեմբերին, ինչից հետո Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտնի պատճառով հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այնպես որ` բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ է տրվում զգուշանալ` Դոմինգոն գալիս է: