Դիլիջանում գտնվող Կինեմատոգրաֆիստների հանգստյան տունը վաճառվել է: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը նշել է, որ հանգստյան համալիրը պահպանելու եւ վերանորոգելու համար հարկավոր էին ֆինանսական մեծ ներդրումներ, որոնք միությունը չուներ: Ուշագրավն այն է, որ Դիլիջանի այս գեղեցիկ հանգստյան համալիրներից մեկը ոչ թե մասնավոր անձ է գնել, այլ` պետությունը: Ռ. Գեւորգյանցի փոխանցմամբ` նոր սեփականատերը Պետական …
կարդալ ավելին– Այսօր ի՞նչ է պահպանվել Պոլսի հայկական ճարտարապետությունից: – Դեռեւս Օսմանյան կայսրության շրջանում հայ ճարտարապետները վարպետ էին կոչվում: Պոլսի հայկական ճարտարապետությունն ավելի հին պատմություն ունի, երբ հայերը Արեւելքից Արեւմուտք տեղափոխվեցին: Կարող եմ ասել, որ այսօր շատ քիչ բան է մնացել Պոլսի հայկական հին ճարտարապետությունից: Այս պատկերը տեսանելի է ոչ միայն հայկական, այլեւ թուրքական ճարտարապետության մոտ: …
կարդալ ավելինԴիլիջանում գտնվող Կինեմատոգրաֆիստների հանգստյան տունը վաճառվել է: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը վաճառքի փաստը պայմանավորում է հանգստյան տունը պահպանելու անկարողությամբ: Նա նշում է, որ հանգստյան համալիրը պահպանելու եւ վերանորոգելու համար հարկավոր էին ֆինանսական մեծ ներդրումներ, որոնք միությունը չուներ: Ուշագրավն այն է, որ Դիլիջանի այս գեղեցիկ հանգստյան համալիրներից մեկը ոչ թե մասնավոր անձ է …
կարդալ ավելին«Եվրատեսիլ 2011»-ն ավարտվեց, եւ մեր հանրապետության անունից ելույթ ունեցող երգչուհի Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը որոշեց ակտիվորեն կարգավորել արդեն ոչ թե եվրոպական, այլ հայաստանյան հարցերը: Եվ կրկին ծագեց նրա ղեկավարած Մշակույթի քոլեջը ընդլայնելու խնդիրը: Ինչպես հայտնի է, դեռ անցյալ տարի ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որոշել էր միավորել մեկ հարկի տակ աշխատող երկու քոլեջները` Ակսել Բակունցի …
կարդալ ավելինԿամայական ճարտարապետական վերափոխումներն այնքան են շատացել մեր քաղաքում, որ տարբեր ճարտարապետներ (պաշտոններ ունեցող, իշխանական բարեհաճությունը վայելող, կամ էլ անկախ աշխատող) ստիպված են արձագանքել տեղի ունեցածին: Ինչի շնորհիվ էլ տպավորություն է ստեղծվում, որ ճարտարապետներն ամենաըմբոստ ու անկախ մարդիկ են: Համենայնդեպս, դերասանները, ռեժիսորները կամ երաժիշտները երբեք այդքան միահամուռ ու համախմբված հանդես չեն գալիս, մինչդեռ արվեստի բոլոր բնագավառներում …
կարդալ ավելինԴանթեն եվ անգլոսաքսոնական տեսիլքները Պատմություններում, որոնք ես հենց նոր վերապատմեցի, առկայծում են պատկերներ, որոնք հիշեցնում կամ կանխագուշակում են Դանթեի տեսիլքները: Վանականն անմատչելի է կրակին, որն ինքը չէ բորբոքել: Բեատրիչեն նույնպես անխոցելի է դժոխային հրի համար («Եվ չի կարող դժոխքի հուրն ինձ խանձել»): Անծիր հեռաստանից աջ մեղավորներին դատափետող ձյունամրրիկն ու կարկուտն է, այդպիսին է եւ էպիկուրականների …
կարդալ ավելինՇուտով ընթերցողի դատին կհանձնվի մի արտասովոր գիրք: Հեղինակը բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանն է, ում մասին արդեն 45 տարի ոչ ոք տեղեկություն չունի: 1966 թվականին նա տանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Այդ ժամանակ Ռաֆայել Բազիկյանն ընդամենը 23 տարեկան էր: Նա հեռանալուց առաջ այրել էր իր բոլոր ձեռագրերը: Ընկերների եւ ժամանակակիցների վկայությամբ` 23 տարեկանում Ռաֆիկը …
կարդալ ավելինԱրդեն մեկ շաբաթ է, ինչ հիմնովին քարուքանդ է եղել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի բեմն ու հարակից տարածքները: Կինոյի տան շենքում հանգրվանած թատրոնը հիմնովին վերանորոգվում է: Ընդ որում` դա միայն վերանորոգում չէ, այլ վերաձեւում: Ըստ վերակառուցողների` վերջնական տարբերակում թատրոնը թեեւ կպահպանի իր բեմի ու դահլիճի չափերը, սակայն բոլորովին այլ` առանձին մուտք կունենա ու կհամալրվի օժանդակ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհանձնարարի հատկացնել 10 մլն դրամ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար: Այս մասին «Մեդիամաքսին» ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նախագիծը համակարգում են «Մեդիամաքսը», ավստրալիական «Do Something» կազմակերպությունը եւ Հայ օգնության ֆոնդը: Ծրագրին ակտիվորեն աջակցում են …
կարդալ ավելին«Թանգարանային գիշեր» անցկացնելու գաղափարը ծագել է Ֆրանսիայում եւ հետո արագորեն տարածվել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում: Արդեն մի քանի տարի է` գիշերային մշակութային ակցիան կիրառվում է Հայաստանում: Մայիսի 14-15-ը երեկոյան ժամերին Երեւանի, Գյումրիի, Էջմիածնի, Սիսիանի, Չարենցավանի եւ այլ քաղաքների թանգարաններն իրենց դռները բաց կանեն հանրության առջեւ մինչեւ կեսգիշեր եւ դրա դիմաց փող չեն պահանջի: «Թանգարանային …
կարդալ ավելինԵրեւան քաղաքի դիմանկարը միշտ վերափոխվել է կտրուկ, կամայական միջամտությամբ: Ու թեեւ տարբեր պետական կառույցների ընդերքում գեղարվեստական կամ այլ տիպի խորհուրդներ են ձեւավորվում ու կարծես թե մասնագիտական քննարկումների պատրանք է ստեղծվում, սակայն մեծ հաշվով` ցանկացած վերափոխում (լինի քանդում, կառուցում, կցակառույցներով համալրում կամ նույնիսկ նախագծի ընտրություն) միշտ պարտադրվում է «վերեւից» եւ չի անցնում խմորման, վերաիմաստավորման փուլ: Եվ …
կարդալ ավելինԿոնսերվատորիայում ուսման տարիներս էին,1970 թիվ, ապրիլի 15: «Լենինիզմից հասկացողները», կարծում եմ, անմիջապես կռահեցին, որ ուղիղ մեկ շաբաթ հետո ամբողջ ՍովետՄիությունը պիտի տոներ Մեծ (ում համար` մեծ, ում համար` զերո) առաջնորդի 100-ամյակը: Ներկա սերնդի համար ասեմ, որ ամբողջ երկրով մեկ, մեծ, շա՜տ մեծ միջոցառումներ էին գնում, եւ հանկարծ, էլ ինչ հանկարծ` Երեւանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում, մարքսիզմի …
կարդալ ավելին«Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը, որը մայիսի 12-ից կցուցադրվի Երեւանում, հայաստանյան արտադրության այն եզակի ֆիլմերից է, որը «մաքուր»` լինելով չմիջամտված վավերագրություն` միաժամանակ անթերի գեղարվեստական որակ ունի: Եվ հենց այդ որակի առկայությունը ֆիլմը դարձնում է իրապես մեծ իրադարձություն, որը հասկանալի, ընդունելի եւ հուզիչ է անխտիր բոլորի համար: Իհարկե, Արցախյան ազատագրական պատերազմը շատ վավերագրական ֆիլմերի …
կարդալ ավելինԱպրիլի 15-ին ԱՄՆ-ում կայացել է «Վերջին տանգոն» ներկայացումը: Տրագիկոմեդիայի բեմադրող ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանն է: Իսկ «Վերջին տանգոյում» Հ.Հարությունյանի հետ «պարում» է հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Մեզ հետ զրույցում Նազենին չբացառեց, որ «Վերջին տանգոն» կբեմադրվի նաեւ Հայաստանում: «Այդ ներկայացումը դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանի առաջարկն էր: Իր տեսակով «Վերջին …
կարդալ ավելինՇուրջ մեկ ամիս է` «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում է Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Նախքան ֆիլմի պրեմիերան մենք անդրադարձել էինք այս ֆիլմին, եւ այդ ժամանակ կազմակերպիչները նպատակ ունեին ֆիլմի առաջին ցուցադրությունը կազմակերպել ապրիլի 24-ին`միաժամանակ մի քանի երկրներում: Սակայն ցանկությունները հնարավորությունների հետ չհամընկան: Ֆիլմի համառեժիսոր Վահան Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Վանա ծովուն արշալույսը» դեռ …
կարդալ ավելինՈւգոլինոյի կարծեցյալ առեղծվածը Պատմական առեղծվածը, թե արդյոք Ուգոլինո դելլա Գերարդեսկան 1289 թվականի փետրվարի առաջին օրերից մեկում գործել է մարդակերության ակտը, հավանաբար, անլուծելի է: Այլ բան է գեղագիտական, գրական առեղծվածը: Ես դա կձեւակերպեի այսպես` գուցե, Դանթեն կամենում էր, որպեսզի մենք մտածենք, թե իբր Ուգոլինոն (Դանթեի «Դժոխքի» Ուգոլինոն, այլ ոչ թե իտալական պատմության) կերել է իր որդիների …
կարդալ ավելին2012 թվականին Երեւանը դառնալու է գրքի համաշխարհային մայրաքաղաք, եւ մենք փորձելու ենք ներկայանալ որպես ընթերցասեր ու ինտելեկտուալ հասարակություն: Եվ եթե որպես գրքի մայրաքաղաք` աշխարհին «հրավիրում» ես քո տուն, ապա ենթադրվում է, որ նախեւառաջ պետք է տուն ունենաս: Եվ այս պարագայում «Հայ գրքի տան» ստեղծման գաղափարն առավել քան արդիական է: Մեր հանրապետության տարածքում, օրինակ, ռուսական գրքի …
կարդալ ավելինՄայիսի 8-ին Ազգային պատկերասրահում բացվեց լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Զինադադար» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որին ներկա էին նաեւ լուսանկարների հերոսները` Արցախյան պատերազմի մասնակիցները: Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ առիթից առիթ հիշել պատերազմի մասնակիցներին, Ս.Օհանյանը պատասխանեց. «Ես եւ իմ ղեկավարած գերատեսչությունը պատերազմի հերոսների հետ մշտապես ենք առնչվում: Անգիր գիտեմ …
կարդալ ավելինԺնեւի գրքի եւ մամուլի 25-րդ սալոնը, որին Հայաստանը մասնակցեց պատվավոր հյուրի կարգավիճակով, շատ հարցադրումների սկիզբ դրեց: Պետք է նշել, որ խնդիրների արծարծումը մեր մասնակցության լավագույն արդյունքն է, քանի որ այն ամենը, ինչ վերաբերում է գրահրատարակչությանն ու գրքի ճակատագրին, ոչ թե դատարկ գովասանքի, այլ լուրջ վերլուծության կարիքն ունի: Չէ՞ որ 2012 թվականին մենք պատրաստվում ենք գրքի …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է, ինչ Գյումրի քաղաքում տեղի է ունենում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին: Նախ նշենք, որ յուրաքանչյուր տարի իրականացվող այս փառատոնը երիտասարդ եւ պատանի կատարողների համար ինքնադրսեւորվելու արտառոց նախագիծ է, որտեղ նրանք ոչ միայն հնարավորություն ունեն երաժշտական ունակությունները ներկայացնելու, այլեւ` մրցակցելու օտարերկրյա պատանի եւ երիտասարդ երաժիշտների …
կարդալ ավելին