Մշակույթ

Դահլիճը` Կինոկենտրոնին

09.06.2011

Առաջիկայում «Նաիրի» կինոթատրոնի դահլիճը տրամադրվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` հավելելով, որ դահլիճը վարձակալելու համար իրենք չեն վճարելու, այլ միայն հոգալու են աշխատակազմին աշխատավարձ վճարելու եւ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու մասին: «Քաղաքապետարանի հետ արդեն ունենք համաձայնություն: «Նաիրիում» պիտի կազմակերպենք ազգային, հայկական ֆիլմերի շարքեր: …

կարդալ ավելին

Մինասի որմնանկարները դեռ Գյումրիում են

09.06.2011

Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարների` Զվարթնոց օդանավակայան տեղափոխման նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիում: Երեկ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներ են իրականացրել: Այնուհետեւ նախատեսվում էր, որ պատից անջատված որմնանկարները` փաթաթված վիճակում, պետք է տեղափոխեին Երեւան: Ըստ Շիրակ կենտրոն հ/կ-ի, սակայն, բազմաթիվ գյումրեցիների …

կարդալ ավելին

Աուգուստո Մոնթերոսո «Սեւ ոչխարը եւ այլ առակներ»

08.06.2011

Աուգուստո Մոնթերոսո (1921-2003) Պատկերացրեք, որ Բորխեսի ֆանտաստիկ Բեստիարիումը թեյ է ըմպում Քերոլի Ալիսայի հետ: Պատկերացրեք, որ Ջոնաթան Սվիֆթը գրություններ է փոխանակում Ջեյմս Թերբերի հետ: Պատկերացրեք` գորտը Կալավերասից իսկապես Մարկ Տվեն է կարդում: Այժմ դուք գիտեք, թե ով է Մոնթերոսոն: Կառլոս Ֆուենտես Հավատն ու լեռները Ի սկզբանե Հավատը շարժում էր լեռները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ …

կարդալ ավելին

Կաննից` մեծ պաշարով

02.06.2011

Կաննի 64-րդ միջազգային փառատոնի կինոշուկայի աշխատանքներին, որպես անկախ կինոարտադրող, մասնակցել է նաեւ հայաստանյան «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշըն» ստուդիան, որի համար Կաննը դարձավ սեփական արտադրանքը ներկայացնելու առաջին խոշոր հարթակը: Ընդամենը 1,5 տարվա պատմություն ունեցող ստուդիան Կաննի շուկա էր տարել 7 նախագծեր, որոնք արտադրության տարբեր փուլերում են գտնվում: Ստուդիան իր 2 նախագծերը` «Փախուստը» եւ Նահապետ Քուչակի պոեզիայի հիման …

կարդալ ավելին

«Մեզ բոլորիս գնահատող աչք է պետք»

02.06.2011

Նկարիչ-անիմատոր Նաիրա Մուրադյանը զարմանալի ներդաշնակ անձնավորություն է, ով ապրում ու աշխատում է իր ներքին օրենքների համաձայն: Նա պատմում է, որ մանուկ հասակում իր անհատական աղոթքն էր հորինել ու Աստծուց միայն մեկ բան էր խնդրում. ուզում էր, որ Բարձրյալը, վերջիվերջո, հաշտվի Սատանայի հետ: Եվ իր ֆիլմերում (վերջերս` նաեւ կոլաժներում) կարծես հենց այդ հաշտեցման ուղիները որոնելով է …

կարդալ ավելին

Իտալո Կալվինո «Արագությունը»

02.06.2011

Մահից եւ ժամանակից ազատվելու համար բոլոր միջոցները լավ են, զենքի բոլոր տեսակները: Եթե ուղիղը կարճագույն ճանապարհն է երկու ճակատագրական եւ անխուսափելի կետերի միջեւ, այն երկարացնել կարող են շեղումները, եթե դրանք այնչափ բարդ, խճճված, հանգուցավոր, այնքան արագ են, որ ջնջում են իրենց հետքերը, «ինչ իմանաս, մեկ էլ տեսար` մահը մեզ եւ չգտնի, ժամանակը մոլորվի, եւ մենք …

կարդալ ավելին

«Ժպտացող գույներ»

30.05.2011

Երեկ Երեւանի պատմության թանգարանում բացվեց նկարչուհի Նաիրա Աղախանյանի նկարների` «Ժպտացող գույներ» անունը կրող, թվով` երկրորդ ցուցահանդեսը: Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է 2009թ. եւ կրել է բարեգործական բնույթ: Այդ ցուցահանդեսի վաճառքից գոյացած գումարներով հաշմանդամների «Փյունիկ» միության մասնաշենքում հաշմանդամ երեխաների համար համակարգչային լսարան բացվեց: Մեզ հետ զրույցում Նաիրան ասաց, որ ընդամենը 3 տարի է, ինչ զբաղվում է …

կարդալ ավելին

Ստամբուլի թաքնված պատմությունները

30.05.2011

Այս տարվա ապրիլին Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» (Do Not Forget Me Istanbul) կինոնախագիծը, որի մասնակիցները տարբեր ազգությունների` թուրք, սերբ, հույն, բոսնիացի, հայ, պաղեստինցի 6 կինոռեժիսորներ են: Այդ նախագիծը մեկնարկել է անցյալ տարի, երբ Ստամբուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք էր հռչակվել, եւ թուրքերը որոշել էին յուրահատուկ կինոձոն նվիրել Եվրոպայի ու Ասիայի սահմանագծում …

կարդալ ավելին

Անկախության տոնը` եռաչափ զարմանքով

30.05.2011

Մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ համերգ, որը զարմանալի տպավորություն թողեց: Սփյուռքահայերին քաջ ծանոթ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը Հայաստանի անկախության տոնի առիթով ներկայացրեցին «KOHAR-ն ու հայ աստղերը» խորագիրը կրող համերգային շոուն: Այդ շոուի մանրամասները չէին ներկայացվել հանրությանը (թերեւս գործի էր դրվել «անակնկալի» ֆորմատը), ինչն էլ դրդեց բոլորին կարծել, որ սա հերթական միջոցառումային համերգն …

կարդալ ավելին

«Քիլլեր» ֆիլմեր՝ «Կորիզում»

27.05.2011

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը` արդեն 8-րդ անգամ հնարավորություն տալով հայաստանցիներին` հարուստ կինոամառի մասնակիցը դառնալ: «Ոսկե ծիրանն» ընդհանրապես մեր հանրապետության միակ փառատոնն է, որը մեկնարկելով սոսկ որպես արվեստի ստուգատես` հետագայում կարողացավ լրջագույն հետք թողնել հասարակական կյանքում: Կինոն սպասված հյուր է մեր հանրապետությունում, որտեղ չկան ոչ հստակ գործող կինոօրենքներ, ոչ կինոցանցը զարգացնելու …

կարդալ ավելին

Նոր ֆիլմ` Հայաստանի մասին

26.05.2011

Հունիսի 3-4-ը անգլալեզու «Russia Today» հեռուստաալիքով բազմիցս եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում է Հայաստանի նորագույն պատմությունը: ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամլո ծառայության փոխանցմամբ` ֆիլմը սկսվում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի դեպքերով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Ֆիլմը պատմում է 1915թ. Հայոց ցեղասպանության փաստի եւ …

կարդալ ավելին

Հույսն ո՞ւմ վրա է

26.05.2011

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցին, թե ի՞նչ է լինելու Գյումրիում որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետ, որոնք ոչնչացման եզրին են, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանել է, որ կառավարության հետ քննարկվել եւ որոշում է կայացվել, որ որոշ որմնանկարներ կփրկվեն եւ կտեղափոխվեն կառավարության շենք, սակայն դեռ կան եւս 11 որմնանկարներ, որոնք փրկվելու կարիք ունեն: «Եթե կան …

կարդալ ավելին

«Կորել եւ գտնվել է Հայաստանում»

26.05.2011

2011թ. մարտին` ԱՄՆ-ում «Red Tie» Կինոստուդիայի կողմից սկսվել են «Կորել եւ գտնվել է Հայաստանում» կատակերգության նկարահանումները: Ամռանն արդեն կսկսվեն ֆիլմի նկարահանումները` Հայաստանում: Ռոմանտիկ կատակերգության գլխավոր դերերում են Ջեյմի Քենեդին եւ Անժելա Սարաֆյանը: Ռեժիսորն է ամերիկահայ Գոռ Կիրակոսյանը, որի առաջին լիամետրաժ ֆիլմը կոչվում էր` «Մեծ պատմություն` փոքր քաղաքում»: Ֆիլմի պրոդյուսերներն են` Վալերի Մաքքեֆրին եւ Մարալ Ջերեջյանը: …

կարդալ ավելին

«Բացառիկ, գերակա հանրային շահ»

26.05.2011

Երեկ վաղ առավոտյան քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ընտանիքին պատկանող հողատարածքում (Նալբանդյան 104) հայտարարված էր «Չուբար» քանդակների այգու բացումը: Սակայն դա զուտ մշակութային իրադարձություն չէր, այլ` յուրահատուկ դեմո-ակցիա, որին մասնակցում էին տարբեր իրավապաշտպան, բնապահպան կազմակերպություններն ու Երեւանի ճակատագրով մտահոգ մարդիկ: Քանդակների այգու բացման գաղափարը լավ պատրվակ էր` հանրությանը ցուցադրելու համար, թե ինչպես են Երեւանից կամացուկ ջնջվում կանաչապատ …

կարդալ ավելին

Իտալո Կալվինո «Արագությունը»

26.05.2011

Իտալո Կալվինո(1923-1985) Պատկերների եւ սյուժետային զարգացումների անսպասելիության, կոմպոզիցիայի յուրահատկության, առ իրական եւ փոխաբերական պլաններն ուղղված խաղի հանդեպ հակվածության համար Էլիո Վիտորինոն Իտալո Կալվինոյին կոչել է «Գրչի սկյուռ»: Այնուհետեւ «Երկատված վիկոնտը» վեպի հայտնությունից հետո (1952թ.) ուր գործում են, ընդհուպ մինչեւ վերամիավորումը, թնդանոթի արկով բզկտված հերոսի առաքինի եւ չար կեսերը) նրան կատակով շնորհեցին «Երկատված գրող» տիտղոսը»: Երկատված` …

կարդալ ավելին

Մեծարել են Ազնավուրին

23.05.2011

Ուրբաթ օրը Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել էր Հայ օգնության ֆոնդի կողմից` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված էին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլասիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը: Երեկոյին …

կարդալ ավելին

Ճյուղը` ծառին, կինոն` կյանքին

23.05.2011

Ավարտվեց Կաննի 64-րդ կինոփառատոնը, որն աչքի ընկավ ոչ միայն հայտնի կինոանուններով ու լավ ֆիլմերով, այլեւ` կինոյից հեռու ցնցող իրադարձություններով: Եվ դրանցից ամենակարեւորը դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերին Կաննում «անցանկալի մարդ» հռչակելու նորությունն էր: Փառատոնի ժյուրին` դերասան Ռոբերտ դե Նիրոյի գլխավորությամբ` «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհեց «Կենաց ծառը» ֆիլմին, որի հեղինակը` ռեժիսոր Թերենս Մալիկը, իր սկզբունքների համաձայն` …

կարդալ ավելին

Թանգարանը գաղափար է

23.05.2011

Եվրոպայի թանգարանների ֆորումը, որն ուշադրության է արժանացնում հետաքրքիր թանգարանային կոնցեպտները, հրապարակել է լավագույն թանգարանների ցուցակը, որի առաջին հորիզոնականում է հայտնվել 19-րդ դարում հիմնված բելգիական գալլո-հռոմեական թանգարանը: Հատուկ մրցանակի է արժանացել նաեւ Զագրեբում գտնվող «Մասնատված հարաբերություններ» մասնավոր թանգարանը, որի ցուցանմուշները բաղկացած են ընտանեկան զույգերի անձնական իրերից` սիրային նամակներից, խաղալիքներից ու լուսանկարներից, որոնք ժամանակին սիրո ապացույց են …

կարդալ ավելին

Կաննում, ինչպես ֆրոնտում

20.05.2011

Կաննի միջազգային կինոփառատոնում իսկական սկանդալ է տեղի ունեցել, որի արդյունքում հայտնի դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերը դարձել է «պերսոնա նոն գրատա» եւ այլեւս երբեք չի մասնակցելու եվրոպական այս խոշոր ստուգատեսի աշխատանքներին: Փառատոնի գլխավոր մրցութային ծրագրում ներկայացված իր նոր` «Մելանխոլիա» ֆիլմի պրեմիերայից առաջ Լարս ֆոն Տրիերը նկատել է, որ իր նախնիների շարքում գերմանացի նացիստներ են եղել, …

կարդալ ավելին

Կարդում են երեխաների համար

20.05.2011

«Ինչպե՞ս կարելի է խթանել գիրք կարդալու մղումը պատանիների մոտ» հարցը, թերեւս, մտահոգում է ողջ աշխարհին: Գիրք կարդալը առօրյա ու հետաքրքրական զբաղմունք դարձնելու համար տարբեր ձեւաչափեր են ստեղծվում, եւ դրանցից մեկն էլ «Գրական գիշեր» նախաձեռնությունն է, որն այս տարի իրականացվում է 15 եվրոպական քաղաքներում: Երեւանն այդ քաղաքների ցուցակում հայտնվել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի շնորհիվ, որն …

կարդալ ավելին