Նոր ֆիլմ` Հայաստանի մասին

26/05/2011

Հունիսի 3-4-ը անգլալեզու «Russia Today» հեռուստաալիքով բազմիցս եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում է Հայաստանի նորագույն պատմությունը: ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամլո ծառայության փոխանցմամբ` ֆիլմը սկսվում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի դեպքերով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Ֆիլմը պատմում է 1915թ. Հայոց ցեղասպանության փաստի եւ հետեւանքների մասին:

Կինոնկարում ներկայացվում են նաեւ Հայաստանի ձեռքբերումները քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: