Շուտով ընթերցողի դատին կհանձնվի մի արտասովոր գիրք: Հեղինակը բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանն է, ում մասին արդեն 45 տարի ոչ ոք տեղեկություն չունի: 1966 թվականին նա տանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Այդ ժամանակ Ռաֆայել Բազիկյանն ընդամենը 23 տարեկան էր: Նա հեռանալուց առաջ այրել էր իր բոլոր ձեռագրերը: Ընկերների եւ ժամանակակիցների վկայությամբ` 23 տարեկանում Ռաֆիկը հասցրել էր դառնալ Պոետ, Մեծ Պոետ:
Գիրքը կազմել եւ խմբագրել է լրագրող Մարգարիտ Եսայանը: