Երեկ վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, 67 տարեկան հասակում սրտի անբավարարությունից հանկարծամահ է եղել հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Նա ոչ միայն տաղանդավոր քանդակագործ էր, այլեւ Երեւանի ամենապայծառ եւ լուսավոր մարդկանցից մեկը: Հիշեցնենք, որ Դ. Բեջանյանի վերջին տարիների աշխատանքներից էր նաեւ Երեւանում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանը: «168 Ժամը» ցավակցում է Դ. Բեջանյանի ընտանիքին եւ հարազատներին` անժամանակ եւ ծանր կորստի կապակցությամբ: