Միայն մեռած բանն է պահպանվում

28/04/2011

«Հիմա բոլորն ասում են` պահպանենք մեր լեզուն` չհասկանալով, որ դա շատ վատ կարգախոս է: Փոխանակ ասենք` զարգացնենք մեր լեզուն, ասում ենք` պահպանենք,- անդրադառնալով հայոց լեզվի խնդիրներին` մեր թղթակցի հետ զրույցում ասել է գրող Արմեն Շեկոյանը` ավելացնելով,- Ախր միայն մեռած բանն է զմռսվում ու պահպանվում: Հիմա շատերը բողոքում են, որ սերիալները փչացնում են 9-10-րդ դասարանցիների լեզուն, բայց սերիալներն ընդամենը ընդօրինակում են դպրոցականների վարքը, լեզուն, հումորը, մի խոսքով` ամեն ինչը: Եվ եթե գրողը, գրաքննադատը, լեզվաբանը լեզուն չեն զարգացնում, լեզվի զարգացումը մնում է հենց 9-10-րդ դասարանցիների հույսին: Մնացածը միայն պահպանելով են զբաղված: Թեեւ ի՞նչն են պահպանում, չես հասկանում»: