Ուղիղ կեսօրին, Վիրջինիա նահանգում Սենատի հանրապետական թեկնածու Ջորջ Ալենն ընդունեց իր պարտությունը: Հանրապետականների այս պարտությունը չափազանց ցավոտ էր եւ խորհրդանշական: Ջորջ Ալենի հաղթանակին գրեթե ոչ ոք չէր կասկածում: Նա համարվում էր 2008թ. նախագահի ընտրության ամենաուժեղ թեկնածուներից մեկը: Այժմ հանրապետականի ամենաուժեղ «նախագահացուն» պարտված է: Այսպիսով, առաջին անգամ 1994 թվականից ի վեր, դեմոկրատները մեծամասնություն են կազմում եւ …
կարդալ ավելին«Արշավն ավարտված է: Դեմոկրատները պատրաստ են առաջնորդելու երկիրը»,- սրանք Կալիֆոռնիայի նահանգից ընտրված Նենսի Պոլոսիի խոսքերն են, ում արդեն անվանում են Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ: Առաջին կին առաջնորդն, ի դեպ, Ներկայացուցիչների պալատի ամբողջ կենսագրության ընթացքում: Նշենք, որ Նենսի Պոլոսին հայկական հանձնախմբին սատարող գործիչներից է: Եվ այսպես, Դեմոկրատներն այս ընտրություններում հաղթեցին: Նրանք մեծամասնություն են Ներկայացուցիչների պալատում, բայց …
կարդալ ավելինԱյն, ինչ կատարվել է շվեդահայ գրող Վահե Ավետյանի հետ Ամերիկայում, կարող է ընթերցողին անհավանական թվալ, բայց փաստ է: Սկսեմ սկզբից: Դեռ սեպտեմբերին Վահեն զանգեց Ֆլորիդայից: Պարզվեց` Ստոկհոլմից (որտեղ բնակվում է վերջին տասը տարիներին) եկել է Ամերիկա՝ ճանապարհորդելու, հանդիպումների, նոր գրքի համար նյութեր հավաքելու համար: Մայամի, Վաշինգտոն, Նյու Յորք եւ վերջապես` Լոս Անջելես: Ամեն ինչ կընթանար …
կարդալ ավելինԱյս փոքրիկ խանութում կարելի է գտնել ամեն ինչ` երեւանյան ամենավերջին CD-ներից ու DVD-ներից մինչեւ Ալլա Պուգաչովա եւ Ձախ Հարութ: Սեփականատերը 80-ամյա Գեւորգ Բարսեղյանն է. «Մարդիկ կարծում էին, որ այս գործը ես հիմնեցի փողի համար: Բայց դա այդպես չէ: Սա սկսեցինք ու հայկական ձայներիզներ էինք վաճառում հայապահպանման համար: Այն ժամանակ Եվրոպայից տեղափոխված հայերը, որոնց մեծ մասը …
կարդալ ավելինԳլենդելում այդ ներկայացումից հետո բոլորը գինովցած էին: Լեւոնի վաղեմի բարեկամն ու ընկերը, 70-ականների սեքս-խորհրդանիշ, այժմ ամերիկահայուհի Ալլա Թումանյանն առաջարկեց ԱՄՆ քաղաքացիության համար դիմում գրել: Ինչպե՞ս է լրացրել ու ի՞նչ է գրել` Շարաֆյանը հիմա չի էլ հիշում: Ու չէր էլ հիշի դրա մասին, եթե այդ միջադեպից երկու տարի անց՝ 2001թ., ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու թույլտվության մասին …
կարդալ ավելինԲեւեռլի Հիլզում գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսություն զանգահարելը գրեթե անհնար է: Հեռախոսագիծն անընդհատ զբաղված է: Միայն վերջերս է հյուպատոսությունը տեղադրել բազմագիծ հեռախոսային սարք, որպեսզի հնարավորություն ունենա սպասարկել Մոսկվայից հետո ամենամեծ հայկական համայնքի կարիքները: Լոս Անջելեսի ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը սպասարկում է ԱՄՆ արեւմտյան ափի 14 նահանգներում գտնվող ՀՀ քաղաքացիներին եւ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք հետաքրքրված են Հայաստանով: …
կարդալ ավելին«Գիտե՞ս ժամը քանիսին է իրանցու ելույթը,- զարմացած հարցնում է ամերիկացի գործընկերս,- առավոտյան ժամը 8-ին, եւ դա` այն դեպքում, երբ նա Մեծ Բրիտանիայից ժամանում է հենց նույն գիշերը»: Այսօր իրանամետ կարծիք, առավել եւս՝ զեկույց լսելը նույնիսկ գիտական շրջանակներում գրեթե մեծ իրադարձություն է: Ամերիկան «հակված է» Իրանը համարել «վատ վարք» ունեցող երկրների ցուցակի առաջատար հորիզոնականը զբաղեցնող երկիր, …
կարդալ ավելինՄի անգամ ադրբեջանցի մի լրագրողի ինտերնետ հերթական «շրջայցն» ավարտվեց աղմուկ-աղաղակով: Այդ լրագրողը հայտնաբերել էր ԱՄՆ Արդարադատության նախարարության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հասարակական կազմակերպությունների մասին տարեկան հաշվետվությունը, որտեղ հայտնաբերել էր նաեւ ԼՂՀ ներկայացուցչության մասին հիշատակումը: Թե ինչ եղավ հետո, բոլորին է հայտնի, ով էլ չգիտի` կարող է գլխի ընկնել. սովորական անիմաստ ու անօգուտ հիստերիա սկսվեց: Զավեշտալին այն …
կարդալ ավելին1. Սրճարաններ, որտեղ հիմնականում հայեր են լինում (Օրինակ, Բոստոնի «Սթարբաքս» սրճարանում, որի աջ կողմում սուրճ են խմում «հայաստանցիները», ձախ կողմում` սփյուռքահայերը): 2. Հայկական եկեղեցիներում (Վաշինգտոն, Նյու Յորք, Լոս Անջելես, իսկ այն վայրերում, որտեղ հայկական եկեղեցի չկա, մերոնք հավաքվում են հունական եկեղեցիներում: Սոլթ Լեյք Սիթիում հայկական համայնքին հանդիպեցի հունական եկեղեցում խաղողօրհնեգի ժամանակ Հոգեւորը հայրը «հրավիրված էր» …
կարդալ ավելինՍուրբ տեղը դատարկ չի մնում: Այդ իմաստով, ՄԱԿ-ի այս տարվա գագաթաժողովին Իրանի նախագահի անակնկալ զուսպ ելույթի ու «կոմպլեմենտար» հարցազրույցներից հետո նյույորքյան գագաթաժողովը կարելի է սենսացիաների իմաստով տապալված համարել, եթե չլիներ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Չավեսը, որի հետ 21-րդ դարի առաջնորդներից կարող են մրցել թերեւս Թուրքմենբաշին, Ահմեդինեջադը, Ֆիդել Կաստրոն (անցած-գնացածներից երեւի Նիկիտա Խրուշչովը) անկասկած ունի առավելություն: …
կարդալ ավելին«1991թ. Հայաստանում վիճակն այդքան վատ չէր, այն ժամանակ ես գործ ունեի, բժիշկ էի: Ամերիկա տեղափոխվեցի ոչ սոցիալական պատճառով: Ուղղակի դա հետեւանք էր երկար տարիների հուսահատության: Միշտ սիրել եմ գիտությունը ու այդ պատճառով փորձեցի ընդունվել օրդինատուրա: Դա դարձավ մի մեծ խնդիր: Աշխատել էի Սեւանի գինեկոլոգիայի բաժնի վարիչ, Երեւանում ծնված, մեծացած մարդ էի, որ ուզում էի ուսումս …
կարդալ ավելին-Albania?-No, Armenia…-Romania?-Armenia. Turkey, Russia, Armenia… Ամերիկայում արդեն «ավանդական» դարձած աշխարհագրական տեղանունների շփոթումից եւ ճշգրտումից հետո սկսվեց զրույցը Հարվարդի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր Ստեֆեն Ուոլտի հետ, որն այս օրերին հանդես է գալիս հատուկ զեկույցով` «Ո՞րն է ԱՄՆ արտաքին քաղաքական սխալը, եւ ինչպե՞ս այն ուղղել»՝ վերնագրով: Ստեֆեն Ուոլտը Միացյալ Նահանգների, թերեւս, սկանդալային հեղինակություն ունեցող ամենահայտնի գիտնականներից է: …
կարդալ ավելինՄիայն CNN-ով Լարրի Կինգը մեկ օրվա ընթացքում եթեր մտավ չորս անգամ, գրեթե բոլոր համապետական հեռուստաընկերությունների թոփ-թեման Ջոնբենետ Ռամսիի սպանության գործի նոր մանրամասներն էին: Ուղիղ հեռարձակումները Բանկոկից էին, որտեղ Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել էր 41-ամյա ամերիկացի Ջոն Քարրին: Բանկոկում ձերբակալված, մասնագիտությամբ ուսուցիչ Ջոն Քարրը հենց առաջին հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ` սա …
կարդալ ավելինԵս ու Բուշը երկու օրով հարեւաններ էինք: Չեմ կատակում: Ջորջ Բուշ կրտսերը` ԱՄՆ նախագահը, երկօրյա այցով եկել էր Սոլթ Լեյք Սիթի, որտեղ պետք է հանդիպեր Վիետնամի պատերազմի վետերաններին եւ ելույթ ունենար նրանց առջեւ: Նրա նստավայրը գտնվում էր իմ բնակարանից մեկ փողոց այն կողմ: Բուշն ապրում էր բարձրաստիճան հյուրերի նահանգային առանձնատանը: Այն, որ Բուշը եկել էր, …
կարդալ ավելինԱմերիկայի էկրաններին այժմ ցուցադրվում է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը` «World Trade Centre»-ը («Համաշխարհային առեւտրի կենտրոնը»։ Սա այն շենքն էր, որ կործանվեց 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում): Ֆիլմի ռեժիսորն է ԱՄՆ-ի ամենահռչակավոր, ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը` Օլիվեր Սթոունը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին ֆիլմի տապալումից հետո կինոքննադատները հույս ունեին, որ այս ֆիլմով Սթոունը կվերականգնի իր հեղինակությունը: Ֆիլմի մասին Ֆիլմը …
կարդալ ավելինԱմեն օր Վաշինգտոն ժամանում է ավելի շատ պատվիրակություն, քան Նյու Յորք: Սա հենց այնպես ցուցանիշ չէ: Ու խոսքն էլ բոլորովին զբոսաշրջիկների մասին չէ: Սա նշանակում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Վաշինգտոնում իր ազդեցությամբ ոչ միայն չի զիջում, այլեւ վաղուց արդեն «հաղթել է» Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, որ Նյու Յորքում է: Վաշինգտոնը դարձել է դիվանագիտական հարաբերությունների հայրենիքը: Երրորդ …
կարդալ ավելին«Մենք բոլորս սպասում ենք Հոգլանդի հնարավոր հրաժարականին, ու դա կլինի իրադարձությունների զարգացման ամենամեղմ ելքը»,- խոսելով Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հետ կապված աղմուկի մասին` Սենատում պաշտոնական մի հավաքի ժամանակ ասաց հայ դիվանագետներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ: Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները եւ դեսպան Թաթուլ Մարգարյանն առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանում Ռիչարդ Հոգլանդի դեսպան «քվեարկվելու» դժվարությունները: Ու …
կարդալ ավելինՊարզվում է` աշխատանքի ընդունվելն ավելի հեշտ է, քան աշխատանքից ազատվելը: Ամբողջ մեկ օր վատնում ես գույքային, նյութական եւ այլ տեսակի պատասխանատվություններից ազատ լինելու մասին ստորագրություն հավաքելով: Ասում են` հենց դա է բյուրոկրատական քաշքշուկը: Ասում են` ԱՄՆ-ում վիճակն ավելի վատ է: Կիմանամ, որովհետեւ մի քանի օրից մեկ տարով մեկնում եմ Նահանգներ սովորելու: Ուսումնասիրելու եմ ժուռնալիստիկան: Դրան …
կարդալ ավելին