Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«1988-ին կարող էի զրկվել կյանքից»

01.09.2007

Օգոստոսի 5-ին հայտնի դերասանուհի Վիոլետ Գեւորգյանի ծննդյան տարեդարձն էր: Այժմ նա ճիշտ այն տարիքում է, ինչ իր հայտնի հերոսուհին՝ Աղունը։ Դեռեւս 1980 թվականից սկսած նա 800 անգամից ավելի խաղացել է Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւում» իր ամենահայտնի եւ ամենավառ դերը՝ Աղունի դերը։ Վիոլետով բոլորը հիանում էին, թատերագետներն ու գործընկերները նրան անվանում էին բացառիկ դերասանուհի։ Սակայն անկախության …

կարդալ ավելին

Ավտոկայանատեղիի համար սպանություն եւ ինքնասպանություն Բըրբանկում

31.08.2007

Կալիֆոռնիայի հայկական համայնքի մասին լուրերն աստիճանաբար վերածվում են քրեական քրոնիկոնի։ Բըրբանկ քաղաքում հարեւանների միջեւ վեճը վերածվել է մարդասպանության, որի արդյունքում երեք մարդ է զոհվել, մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Բըրբանկի 612 Իսթ Սայփրես փողոցի 20 բնակարան ունեցող շենքի բնակիչները դեռ ուշքի են գալիս վերջերս անսպասելի ավարտով կատարված ողբերգությունից։ Շենքի մենեջերն ասում է, որ կրակողը շենքի բնակիչն էր, …

կարդալ ավելին

«Ինձ վրա հարձակվողները թուրք ֆաշիստներն էին»

15.07.2007

Թուրք գրող, հրապարակախոս Թաներ Աքչամի կարծիքով, Ցեղասպանության մասին գրքերը, որ մինչեւ այժմ հրապարակվել էին, ընդգրկում են Հայոց հարցի վերաբերյալ էպիզոդիկ կամ արեւմտյան աղբյուրները: Իր նոր` «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվությունը» գրքով Թ. Աքչամը փորձել է նախ՝ օգտագործել, առաջին հերթին, Օսմանյան Կայսրության արխվները, եւ երկրորդը` հարցին մոտենալ Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից: Հայերին կոտորեցին ազգային …

կարդալ ավելին

Կուզենայի նկարահանվել «Երջանկության մեխանիկայի» երկրորդ մասում

22.06.2007

Թերեւս առաջին անգամ իմ լրագրողական կարիերայի ընթացքում հարցազրույցի գնալուց առաջ ծաղիկներ գնեցի: Չգիտեմ՝ ինչու: Գուցե այն պատճառով, որ Ալլա Թումանյանը մի քանի սերնդի համար հայ կնոջ մարմնավորումն էր, որ այսօր կանվանեին «սեքս-խորհրդանիշ»: Գուցե պատճառն այն էր, որ ցանկանում էի տեսնել հենց այն «Կարինեին», որին այդքան տենչում էր «Արամը», կամ «Սոնային», որ փորձում էր գտնել իր …

կարդալ ավելին

Գլենդելում հայերը խայտառակ պարտություն կրեցին

15.06.2007

Հայաստանյան ընտրություններից դեռ մեկ ամիս առաջ ամերիկահայերի ուշադրությունը սեւեռված էր Գլենդելի ընտրություններին: Այստեղ ընտրում էին քաղաքային խորհրդի 5 անդամից երկուսին, որոնք մնացած երեքի հետ միասին ռոտացիոն կարգով կառավարելու են համայնքը: Այստեղ վստահ էին, որ 50 տոկոս հայ ազգաբնակչությամբ քաղաքում կանցնեն հայ թեկնածուները: Ութ թեկնածուներից 4-ը հայ էին, որոնցից մեկը Րաֆֆի Մանուկյանն էր, ով արդեն մի …

կարդալ ավելին

Ընդդեմ գլխավոր հյուպատոսի

10.06.2007

Խորհրդարանական ընտրությունների պատճառով համայնքային սկանդալ է հասունացել Լոս Անջելեսում: Ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված «Հայ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիան» առաջիկայում բարձրացնելու է նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանի պաշտոնական պիտանելիության հարցը: Ասոցիացիայում համարում են, որ գլխավոր հյուպատոսը ոչ միայն անբավարար, այլեւ բառացիորեն անգրագետ պատասխան է տվել իրենց բարձրացրած հարցերի առնչությամբ: Այժմ ոչ թե բավարարված …

կարդալ ավելին

ԱՄՆ ամենաարյունալի ուսանողական կոտորածը

27.04.2007

«Virginia Tech»-ում տեղի ունեցած ջարդի մանրամասները գրեթե ամեն ժամ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ավելին, համալսարանական ջարդը, հենց մարդասպանի շնորհիվ, դարձել է մեդիա-իրադարձություն: Ամենագլխավոր հարցը` հնարավո՞ր էր կանխել ողբերգությունը: Հնարավոր էր մեկուսացնել հանցագործին: Սխալ հասցեով ծրարը Հայտնի է, որ 23-ամյա մարդասպանը սկզբում ուսանողական հանրակացարանում սպանել է իր ընկերուհուն եւ նրա հետ նույն սենյակում գտնվող տղային …

կարդալ ավելին

Վերադառնալ Հայաստան՝ միայն որպես զբոսաշրջիկ

20.04.2007

Հայաստանից ԱՄՆ մեկնողների վայրի ընտրության մեջ նոր միտում է նկատվում: Հայաստանցիներն այլեւս ԱՄՆ արեւմտյան ափ չեն մեկնում: Լոս Անջելեսն իր բազմահազարանոց համայնքով նոր գաղթողների համար դարձել է անհրապույր: Սա, իհարկե, օրինաչափություն չէ ու ոչ էլ հստակ վիճակագրության վրա հիմնված եզրակացություն, այլ ընդամենը դիտարկում է` արված Միացյալ Նահանգների արեւելյան ափում ապրող հայերի հետ զրույցներից: Նրանցից Նարինեն …

կարդալ ավելին

«Սփյուռքահայերը միամիտ ախպարներ չեն, որոնց կարելի է գցել»

20.04.2007

Կարո Եղնուկյանն արդեն քառորդ դարից ավելի` 1980-աններից ունի սեփական բիզնեսը, որը պոպուլյար է դարձել Հայաստանում միայն վերջերս: Նա «թյունինգ» է անում մեքենաները, այսինքն՝ սովորական ավտոմեքենան դարձնում է ավելի մոդայիկ, գերհագեցած եւ ամենակարեւորը` սպորտային: «Մենք գործ ունենք ոչ թե հաճախորդների, այլ կենսակերպի հետ, որ որդեգրել է այս կոչված X սերունդը` երիտասարդությունը: Դրանք բոլոր ազգերից են` սեւամորթներ, …

կարդալ ավելին

«Հոլիվուդն Իրանին պատերազմ է հայտարարել»

05.04.2007

Ամերիկյան էկրաններին այս օրերին հաջողությամբ ցուցադրվում է «300 սպարտացիները» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է Սպարտայի եւ Պարսկաստանի միջեւ պատերազմի եւ մասնավորապես Թերմոպոլիսի ճակատամարտի մասին, երբ 300 սպարտացիները կենաց-մահու պայքար էին մղում պարսկական մի քանի հազարանոց բանակի դեմ: «Մշակութային ներխուժումը թշնամիների անընդհատ օգտագործված մարտավարություններից է»,- ասել է կառավարության խոսնակը, նշելով, թե «որեւէ ազգի եւ կառավարության կողմից …

կարդալ ավելին

ՌԴ-ն Ադրբեջանին չի զոհաբերի ՀՀ-ի համար

23.03.2007

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն անցյալ տարի ՎՈՒԱՄ-ի «Սառեցված հակամարտությունների մասին» հարցը ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովի օրակարգում ընդգրկելու առիթով հայտնվել էր հայ լրագրողների ուշադրության կենտրոնում: Իրականում, դեսպանն այդպես էլ հնարավորություն չէր ունեցել բացատրելու մի քանի խիստ սկզբունքային մանրամասներ, որոնց չիմացության պատճառով եւ՛ լրագրողները, եւ՛ հասարակությունն ընկել էին խուճապի մեջ, իսկ ՀՀ ԱԳՆ-ն եւ ինքը` իր իսկ …

կարդալ ավելին

Հայկական ողբերգություն եւ ամերիկյան դժվարություններ

21.03.2007

Մեծ ճակատով, գեղեցիկ ատամնաշարով, խաժ աչքերով եւ ամենավերջին նորաձեւությամբ հագնված Մարինեի հետ ուղղակի հաճելի է շփվելը: Ընդամենը տասը տարի առաջ տեղափոխվելով Նյու Յորք, նա դարձել է նյույորքցի` իր նախասիրություններով, կյանքի տեմպով, հումորով եւ անսպառ էներգիայով ու գրեթե մանիակալ զբաղվածությամբ: Մարինե Սիսակյանը Նյու Յորքի Բժշկական Քոլեգի ֆակուլտետի անդամ է, որտեղ դասավանդում է եւ ղեկավարում ռեզիդենտուրան, աշխատում …

կարդալ ավելին

Հայ ընդդիմադիրների ֆարսն ԱՄՆ-ում

28.02.2007

Այն, որ Հայաստանը գավառական երկիր է, կարծում եմ, որեւէ խելամիտ մարդ չի վիճարկի: Ցավալի է սակայն, որ գավառական է ոչ միայն կենցաղը, ժամանցը, այլեւ քաղաքական պայքարը եւ հանրային ընկալումը: Գրեթե ամեն անգամ խորհրդավոր մի հաղորդագրություն է տարածվում ընդդիմադիր գործիչների ամերիկյան այցերի մասին: Ու բոլորին Հայաստանում թվում է, թե Միացյալ Նահանգները «կպած» աշխատում է ընդդիմության հետ: …

կարդալ ավելին

Կրակոցներ ու մարդասպանություն օլիմպիական քաղաքում

28.02.2007

Տեղական հեռուստաալիքները երկուշաբթի, երեկոյան 7-ից սկսած տեղափոխեցին բոլոր հաղորդումները: Քաղաքի կենտրոնը շրջապատված էր մոտ հարյուր ոստիկանական մեքենաներով: Երթեւեկությունն այդ մասում դադարեցված էր: Սիրահարվածների օրվա նախօրեին, երկուշաբթի, երեկոյան 6:40-ին երիտասարդ մի պատանի մոտենում է Սոլթ Լեյք Սիթիի ամենահայտնի առեւտրային կենտրոններից մեկին` Թրոլլի Սքվերին, եւ իր ճանապարհին կրակում անցորդների վրա: Կրակոցը շարունակվում է կենտրոնում: 6:44-ին ժամանում է …

կարդալ ավելին

Ադրբեջանական դիվանագիտական ագրեսիա – 2007

13.02.2007

2007թ. արտաքին քաղաքական սպասվող իրադարձություններից մեկն էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սառեցված հակամարտությունների մասին հռչակագրի նախագծի քննարկումն է: Այս նախագիծը, որ ներկայացրել են ՎՈՒԱՄ-ի երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) համատեղ, անցյալ տարի արդեն իսկ մեծ աղմուկ էր հանել: Շատերը դա համարում էին ՎՈՒԱՄ-ի հավաքական պատասխանը Ռուսաստանին, որը, նրանց կարծիքով, տարածաշրջանում ապակայունացնող դեր է խաղում, գումարած գազային …

կարդալ ավելին

Հայկական բանաձեւի ընդունումը պայմանավորված է Սպիտակ տնով

07.02.2007

Վաշինգտոնում այժմ կրքերը թեժացած են: Անկեղծ ասած, դրանք երբեք էլ հանգիստ չէին: Ուղղակի այս օրերը չափազանց դրամատիկ են ամերիկահայերի համար: Դեմոկրատների հաղթանակից հետո օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմելուց հետո առաջին անգամ խիստ շոշափելի է դարձել հաղթանակի բերկրանքը. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կարող է ընդունվել: Բանաձեւ N106 106-րդ բանաձեւը հունվարի 30-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել վեց …

կարդալ ավելին

Հայաստանը մասնագետների կարիք չունի

16.01.2007

Ամերիկայում հաճախ, շատ պատահաբար հայերի ես հայտնաբերում: Ընդ որում՝ տարբեր մասնագիտությունների, տարբեր սոցիալական խմբերի: Բայց ամենակարեւորն այն է՝ հանդիպում ես հաջողակ հայերի, պրոֆեսիոնալների, որոնք իրենց ոլորտի լավ մասնագետ են: Հայաստանի համար, որ անհասկանալի «անցումային շրջանում» լռվել- մնացել է, անհրաժեշտ են հենց այդպիսի մասնագետներ՝ նոր սոցիոլոգներ, տնտեսագետներ, մարքետինգի, մենեջմենտի, ազգագրության, հեռահաղորդակցության, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետներ, որոնք գիտեն՝ …

կարդալ ավելին

Ամերիկյան ֆիլմը կարող է արգելվել ԱՊՀ-ում

28.11.2006

Մայքլ Մուրի հայտնի վավերագրական ֆիլմից հետո ԱՄՆ-ում երկար ժամանակ վավերագրական բլոկբաստերների մասին մոռացել էին: Կինոքննադատները Մուրի հաջողությունը պայմանավորում էին նրա՝ ուլտրա-քաղաքական, սուպերէգոցենտրիկ եւ հիպեր-իրականության (գիտեմ, բարդ բառեր են, բայց իմը չեն, կինոքննադատներինն են) եզակի համատեղումով: Այժմ ԱՄՆ էկրաններին հաջողությամբ մեկնարկել է «Բորատ» ֆիլմը, որը ոչ վավերագրական է, ոչ էլ գեղարվեստական: Սա ուղղակի Մուրի ֆիլմի կոմերցիալիզացված, …

կարդալ ավելին

«Ամերիկյան հասարակությունը դեպրեսիայի մեջ է»,- ասում են հոգեբանները

24.11.2006

Ամերիկյան հեռուստաընկերություններն այժմ սրտի թրթիռով են կարդում սոցհարցումների արդյունքները: Խոսքը երեք հիմնական, մրցակից եւ համապետական հեռուստաալիքների` CBS-ի, ABC-ի եւ NBS-ի մասին է: Այս երեք մեգակորպորացիաներն են իրար միջեւ բաժանում հեռուստալսարանի մեծ մասը: Ամերիկյան հեռուստաէկրանը 100%-ով կոմերցիոն է: Այսինքն, բոլորը պայքարում են հեռուստադիտողի համար: Երեկոյան պրայմ-թայմի, այսինքն՝ պիկ ժամի հիմնական «խաղացողները» շոուներն ու սերիալներն են: Եվ …

կարդալ ավելին

Բուշի «փուշը» թողեց. նա դիմեց պապային

18.11.2006

Նախագահ Բուշը հայտնվել է հանրապետականների քննադատության թիրախում: Պարտված հանրապետականներն ասում են. «Եթե պաշտպանության նախարար Ռամսֆելդի պաշտոնաթողությունը հայտնի էր ընտրություններից երկու շաբաթ առաջ, ապա ինչո՞ւ դա չարվեց այդ ժամանակ» (Բուշն այս մասին ասել էր երկուշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ): Եթե Բուշը Ռամսֆելդին պաշտոնանկ աներ նախընտրական ընտրարշավի ընթացքում, ապա հնարավոր է, որ այդ քայլով հանրապետականները եւ անձամբ …

կարդալ ավելին