Առողջապահություն

Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը

22.04.2010

Արգանդի միոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է հյուսվածքային մկաններից: Շոշափելիս այն մի տեսակ ձգված է: Բժշկության մեջ այն հաճախ անվանվում է ֆիբրոմա: Արգանդի միոման երբեմն հասնում է մեծ ուռուցքի չափի եւ կարող է կշռել մինչեւ 1 կիլոգրամ: Կախված իր գտնվելու դիրքից` տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակը հենց արգանդի մեջ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

20.04.2010

Աչքի հիվանդությունների բուժումը ժողովրդական բժշկության միջոցով Ընդհանրապես աչքի բորբոքման պատճառ կարող են հանդիսանալ կոպի, թարթիչների վնասվածքը, աչքի գլաուկոման, աչքի անոթային թաղանթի բորբոքումը, կոնյուկտիվիդը եւ այլն: Իհարկե, բոլոր դեպքերում վերջին խոսքը բժիշկ-ակնաբույժինն է: Բայց մինչեւ մասնագետին դիմելը, որպես առաջին օգնություն, կարելի է դիմել հետեւյալ ժողովրդական միջոցներին: 10գ ակնախոտը 15 րոպե թրմել 1 բաժակ եռջրով, ապա քամել …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

17.04.2010

Ադամաթուզը ժողովրդական բժշկության մեջ Ադամաթուզն այնքան էլ շատ կալորիաներ չունի, բայց փոխարենը պարունակում է այնքան ածխաջուր, որքան` կարտոֆիլը: Բանանը պարունակում է ճարպեր, օսլա, նատրիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, B6, C, PP, P վիտամիններ: Այդ պատճառով այն շատ սննդարար է, լավ հագեցնում է քաղցը: Սիստեմատիկ բանան ուտելով շատ հեշտ կարելի է կարգավորել արյան ճնշման հետ կապված …

կարդալ ավելին

«Leaf»-ը թթվածին է արտադրում

17.04.2010

Չինական SAIC (Shanghai Automotive Industry Corporation) ավտոմոբիլային ընկերությունը Պեկինի ցուցահանդեսին կներկայացնի «Leaf» անունը կրող յուրօրինակ մեքենա: Ինչպես հաղորդում է China Car Times կայքը, ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի վերջին: Մեքենայի ամենագլխավոր առանձնահատկություններից է անսովոր տանիքը` տերեւի տեսքով, որը, ըստ արտադրողների, կարող է թթվածին արտադրել արեւի ճառագայթների ազդեցության տակ: Ընկերությունը, սակայն, դեռ չի հրապարակել սարքի գործողության սկզբունքը: …

կարդալ ավելին

Կծու դրախտ

17.04.2010

Անցել են այն ժամանակները, երբ համեմունքի փոխարեն օգտագործվում էին միայն պղպեղը կամ դափնու տերեւը: Այսօր ամեն մի ճաշատեսակի կամ աղցանի համար նախատեսված է առանձին համեմունք: Հետաքրքիր է, թե այդ համեմունքները ինչ բուժական ու համային հատկություններով են օժտված, եւ ինչպես պետք է դրանք պահել՝ այդ հատկությունները պահպանելու համար: Շատ համեմունքներ պարունակում են մեծ քանակությամբ եթերային յուղեր, …

կարդալ ավելին

Կոլիտը կարելի է բուժել առանց դեղերի

17.04.2010

Կոլիտի բուժման ժամանակ դիետան առաջնահերթ կարեւորություն ունի: Դիետայից պետք է միանշանակ հանվեն բոլոր թեփերը (նույնիսկ հացից). դրանք քերծում եւ բորբոքում են հիվանդ աղիի ներքին թաղանթը: Չի կարելի ուտեստները ուտել շատ սառը կամ շատ տաք վիճակում: Հեղուկներ, այդ թվում՝ նաեւ ջուր պետք չէ շատ խմել: Մի կերեք մսի դժվարամարս տեսակներ, օրինակ՝ խոզ, հորթ եւ այլն: Ոչ …

կարդալ ավելին

Ինչպես պայքարել գիշերային ախորժակի դեմ

17.04.2010

Ինչն է ստիպում ամբողջ օրվա ընթացքում բազմազան ուտելիքից իրեն զրկող, կազմվածքին հետեւող կնոջը` արդեն ուշ երեկոյան բացել սառնարանի դուռը: Եթե անզուսպ ուտելը երեկոյան կամ գիշերային ժամերին ձեր թուլությունն է, ապա մեր խորհուրդները կարող են օգնել տիրապետել այդ զգացմանը: Տարօրինակ է, իսկապես ողջ օրվա ընթացքում հրաշալի տիրապետում ենք մեզ, սնվում միայն ցածր կալորիականությամբ սնունդով, բայց երեկոյան …

կարդալ ավելին

Տզրուկաբուժություն

17.04.2010

Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին ասում էր, որ իր երիտասարդության գաղտնիքը մորթին եւ տզրուկներն են: Այն ժամանակվանից շատ տարիներ են անցել, եւ մարդիկ կարծես թե մոռացել են տզրուկների տված օգուտի մասին: Մինչդեռ առաջներում տզրուկներով բազմաթիվ հիվանդություններ են բուժել: Մարդիկ տզրուկաբուժության օգնությանը դիմել են դեռեւս մեր թվարկությունից հազարամյակներ առաջ: Հին Եգիպտոսում քրմերը փարավոններին բուժում էին տզրուկների միջոցով, …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

13.04.2010

Հաղարջը ժողովրդական բժշկության մեջ Բոլորս էլ շատ լավ ենք ճանաչում հաղարջենու թփերը: Դրանք աճում են անտառներում, ինչպես նաեւ՝ որպես շատ օգտակար դեղաբույս, աճեցվում են տնամերձ այգիներում: Հաղարջն իր մեջ պարունակում է ասկորբինաթթու, շաքարներ, խնձորաթթու եւ կիտրոնաթթու, դաբաղանյութեր, պեկտինային նյութեր, B2, B6, D, E, P, K վիտամիններ, ցինկ, մոլիբդեն, կոբալտ, երկաթ եւ յոդ: Տարբերակում են հաղարջի …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

10.04.2010

Պղպեղը ժողովրդական բժշկության մեջ Պղպեղը բավականին տարածված բույս է: Վերջինիս հայրենիքը Հարավային Ամերիկան է: Տարբերում են պղպեղի կծու, կիսակծու եւ քաղցր տեսակներ, որոնք հիմնականում մշակվում են բանջարանոցներում: Պղպեղի կամ տաքդեղի խոշոր պտուղները պարունակում են մեծ քանակությամբ շաքարներ, պիգմենտներ, մոմեր, եթերային յուղեր, B1,B2, P, PP, A եւ C վիտամիններ, հանքային աղեր: Պղպեղի քաղցր տեսակը պարունակում է …

կարդալ ավելին

Այլընտրանքային բժշկություն

08.04.2010

Հայտնի երկխոսություն կա, որը, թերեւս, շատերին է ծանոթ: – Վերջերս շատ նյարդային եմ: – Վալերիանկա խմիր, կանցնի: Վալերիանկան, նույն ինքը` կատվախոտը, խորհուրդ է տրվում օգտագործել հանգստացնելու նպատակով` թե մեծերին, թե երիտասարդներին: Կատվախոտն այսօր խորհուրդ է տրվում օգտագործել կանանց` կլիմաքսի շրջանում: Այն նաեւ լավ միջոց է անքնության դեմ: Սակայն պետք է ասել, որ չարժե կատվախոտն ընդունել …

կարդալ ավելին

Մաստակ ծամելը ժամանակից շուտ է կնճիռներ առաջացնում

08.04.2010

Պլաստիկ վիրաբույժների պնդմամբ՝ մաստակ ծամելը պատճառ կարող է հանդիսանալ կնճիռների առաջացման: ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգից մաշկաբան, պլաստիկ վիրաբույժ Ջոել Շլեսինգերը հայտնաբերել է, որ իր այն պացիենտների մեծ մասն, ովքեր դիմում են կնճիռներից ազատվելու խնդրով, անընդհատ մաստակ է ծամում: Բժշկի հետ համաձայն են շատ փորձագետներ: Նրանց կարծիքով, ծամոն ծամելը չափից շատ է լարում դեմքի մկանները:

կարդալ ավելին

Ինչ է հիպերսոմնիան

08.04.2010

Ցերեկային ժամերի քնկոտությունը կամ երկար քնելը բժշկության մեջ կոչվում է հիպերսոմնիա: Հիպերսոմնիան առանձին հիվանդություն չէ, այլ ինչ-որ հիվանդության համախտանիշ, ինչպիսիք են` նարկոլեպսիան, նեւրոտիկ խանգարումները, հոգեկան հիվանդությունները, կախվածությունը քնաբեր պրեպարատներից եւ ուղեղի այլ հիվանդությունները: Նարկոլեպսիան կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որն ուղեկցվում է քնի խանգարումներով եւ ունի 4 հիմնական արտահայտություն` կտրուկ ցերեկային քուն, որը կարծես նոպայաձեւ …

կարդալ ավելին

Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը

08.04.2010

Մարդու ամբողջ մարմինը պատված է անհամար արյունատար անոթներով: Առավել խոշոր արյունատար անոթները, որոնց միջոցով արյունը սրտից հոսում է դեպի մարմնի զանազան մասերը, կոչվում են զարկերակներ, իսկ դեպի սիրտն արյուն մղող անոթները` երակներ: Ամենանուրբ արյունատար անոթները կոչվում են մազանոթներ: Ամեն մի արյունահոսություն արդյունք է արյունատար անոթների վնասվածքի: Ամենից հաճախ վնասվում են մազանոթները: Նման արյունահոսությունը սովորաբար մակարդվում …

կարդալ ավելին

Շաքարային դիաբետ

08.04.2010

Ապրիլ ամիսը շաքարային դիաբետով հիվանդների համար կրիտիկական է, այդ պատճառով առաջարկում ենք դեղատոմսեր, որոնք գոնե կթեթեւացնեն նրանց ինքնազգացողությունը. – Եղինջի տերեւներին ավելացնել, բեկտենի (կրուշինա) եւ օշինդրի ծաղիկներ` բոլորն էլ 1 գդալի հարաբերությամբ: Լավ խառնել ու ավելացնել կես լիտր եռջուր. խմել օրվա ընթացքում 1-ական բաժակ: Կարելի է ասել` հրաշագործ թուրմ է: – Հավաքել խաղողի կորիզները, չորացնել …

կարդալ ավելին

Քոսը «ճանապարհորդողների» հիվանդություն է

08.04.2010

Քոսով ամեն տարի հիվանդանում են հազարավոր մարդիկ: Քոսի հարուցիչը տիզի հատուկ ձեւերից է, որ բազմանում է միայն մարդու մաշկի վրա եւ երեւում է միայն մանրադիտակով: Հարուցիչը փոխանցվում է անմիջական շփման միջոցով, ինչպես նաեւ անկողնային պարագաների, հագուստի, սրբիչների ու այլ իրերի միջոցով: Քիչ չեն դեպքերը, երբ վարակը տարածվում է հյուրանոցների լոգարաններից: Նույնիսկ դեպքեր կան, երբ վարակի …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

03.04.2010

Սոխը միշտ օգտակար է Հազարավոր տարիներ մարդիկ սոխն օգտագործում են բժշկական նպատակներով: Հին Չինաստանում բուժակներն օգտագործում էին սոխը զանազան ինֆեկցիաներ բուժելու նպատակով: Հին Հունաստանում` մարզիկներն, իսկ Հռոմում՝ գլադիատորները, սոխ ուտում էին` ուժեղ լինելու եւ մարտերի ժամանակ միշտ հաղթելու նպատակով: Իսկ միջին դարերում էլ հավատում էին, որ սոխի միջոցով կարելի է բուժել բոլոր հիվանդությունները: Ժամանակակից բժշկությունը …

կարդալ ավելին

Օրինական գին պետք է լինի

30.03.2010

ԱԺ Առողջապահության, մանկության եւ մայրության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե պետությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել բոլոր դեղերի արժեքների կարգավորումը: Ուստի, ըստ նրա, ավելի ճիշտ է սկսել հիմնական դեղերի ցանկից, որում ընդգրկված են շուրջ 300 դեղեր: Ա.Բաբլոյանի խոսքով` դեղերի գների կարգավորման խնդիրը չի կարող առանձնացվել ընդհանուր առողջապահության կազմակերպման կոնցեպցիայից: …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

30.03.2010

Մասուրի օգտակար հատկանիշները Մայիսյան մասուրը պոլիվիտամինային կոմպլեքս է: Մասուրի հատիկները պարունակում են շաքար, պեկտինային նյութեր, կիտրոնային, խնձորային եւ այլ օրգանական թթուներ, վիտամին C, K, PP, P, E, կարոտին եւ B խմբի վիտամիններ, գլյուկոզոիդ, երկաթի աղեր, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրը օժտված է արտահայտված լեղամուղ հատկությամբ, իսկ դրա կորիզներն ունեն միզամուղ հատկություն: Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու եւ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

28.03.2010

Կեչու բողբոջները կարող են հրաշքներ գործել Բուսաբուժության մասին գրականության մեջ կեչու մասին գրված է. «Կեչու պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդությունների, սուր ռեւմատիզմի, լյարդի բորբոքման, ծննդաբերության տենդի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի դեպքերում»: Եվ իսկապես, պետք է ասել, որ այն հրաշքներ է գործում: Սովորաբար կեչու թուրմը պատրաստվում է օղիով: Դրա համար անհրաժեշտ է 50գ կեչու բողբոջը …

կարդալ ավելին