Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն հատկացնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկին, ուրեմն այն լրացուցիչ խնամք է պահանջում: Խորհուրդ է տրվում սկսել սննդից: Սննդակարգի մեջ պետք է ավելացնել բանջարեղենի քանակը: Բացի այդ, ամեն օր 1 անգամ, ուտելուց հետո կարելի է ընդունել պոլիվիտամին: …
կարդալ ավելինԵթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ, ապա գոնե պետք է փորձել մեղմել ցավը: Վերցնում ենք 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերեւներ, լցնում 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եռացնում 10րոպե: Սառեցնելուց հետո կատարում ենք ողողումներ այնքան ժամանակ, մինչեւ ցավը կանցնի: Ատամի ցավին շատ …
կարդալ ավելինՄաշկաբորբին ու եղնջատենդին շատ լավ օգնում է արտաքին օգտագործման համար նախատեսված նեխուրի քսուքը, որը պատրաստվում է նեխուրի տերեւներից ու ոչ շատ աղի կարագից: Թրջոցներից հետո մաշկը լվանալու համար կարելի է պատրաստել նեխուրի արմատներով թուրմ: Շատ լավ օգնում է երիցուկի ծաղիկներից պատրաստված թուրմը (15-20 ծաղիկ եւ 1 բաժակ եռացրած ջուր): Իսկ հայտնի բուլղարուհի Վանգան խորհուրդ էր …
կարդալ ավելինԻսկական ռուսական բաղնիքը հայտնի է անհիշելի ժամանակներից, եւ դրա մասին գիտեն շատերը: Ռուսական բաղնիքի եւ սովորական շոբեբաղնիքի տարբերությունը օդի մեջ է: Սովորական շոգեբաղնիքի օդը համեմատաբար չոր է, իսկ ռուսականինը` խոնավ: Չոր օդը սովորաբար թույլ է տալիս ջերմաստիճանը հասցնել նույնիսկ մինչեւ 100 աստիճանի, իսկ ռուսական շոգեբաղնիքում` ջերմաստիճանը չի գերազանցում 60 աստիճանը: Արդեն 5-10 րոպեից հետո մարդու …
կարդալ ավելինՀամային հակումների կտրուկ փոփոխությունը, ինչ-որ մթերքների պահանջ զգալը խոսում է օրգանիզմի տարբեր թերությունների մասին: Ահա, եթե օրինակ օրգանիզմը թթվի պահանջ է զգում, ուրեմն դա հաճախ ստամոքսի թթվայնության իջեցման պատճառով է: Քաղցրի պահանջ զգալը խոսում է այն մասին, որ դուք այնքան եք աշխատում, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Գլյուկոզան ակտիվ մասնակցություն ունի ադրենալինի` սթրեսի հորմոնի …
կարդալ ավելինՄայիսյան հովտաշուշաններն իսկական հրաշք են Շատ լեգենդներ կան` կապված շուշանների ծագման պատմության հետ: Օրինակ` պատմում են, թե իբր երիտասարդ ռազմիկը, մարտի գնալուց առաջ, իր սիրած աղջկան մարգարտյա մի վզնոց է տալիս: Հետո աղջիկն իմանալով, որ իր սիրած տղան մարտում զոհվել է, ընկնում է խոտերի վրա ու սկսում լաց լինել` չնկատելով, որ սիրելիի տված վզնոցը կտրվել …
կարդալ ավելինԻ՞նչ է այրոցը, եւ ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ Այրոցը տհաճ զգացողություն է, որն առաջանում է կերակրափողի ներքին հատվածում: Այս ախտանիշը հայտնի է բոլոր նրանց, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով: Այրոցն առանձին հիվանդություն չէ, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ: Այրոցը կախված է ստամոքսի եւ կերակրափողի թթվային միջավայրի վիճակից: Ինչպես գիտեք, ստամոքսահյութն իր մեջ պարունակում …
կարդալ ավելինԲոլորին է հայտնի, որ մարդու քնի վրա ազդող շատ հանգամանքներ կան` շրջապատող միջավայրը, սնունդը եւ այլն: Մեկին խորը քնի համար անհրաժեշտ է սառը ցնցուղ, մեկին` տաք կաթ: Բայց կա մի հանգամանք եւս` ննջասենյակի ջերմաստիճանը պետք է ճիշտ ընտրել: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` այն քնելու համար սենյակում պետք է տատանվի 15-20 աստիճանի սահմաններում: Գիտնականներն այս …
կարդալ ավելինՀամարվում է, որ սթրինգ տեսակի ներքնաշորերը նորաձեւ են սկսել համարվել բոլորովին վերջերս` 20-րդ դարի վերջին: Սակայն դրանք ստեղծված են եղել դեռեւս Երկրորդ համաշխարհայինից առաջ` ԱՄՆ-ում: Սթրինգի ստեղծման պատմությունը, ըստ լուրերի` հետեւյալն է. Մի անգամ մի պաշտոնյա հայտնվում է գիշերային ակումբում, որտեղ մերկապարուհիներ կային: Նրանք հանդիսատեսի առաջ պարում էին ամբողջովին մերկ, եւ ահա այդ հյուրը, որ …
կարդալ ավելինԱմենամյա բժշկական զննումն օգնում է վերահսկել բոլոր օրգանների աշխատանքը եւ զգուշացնում հնարավոր վտանգի մասին: Իսկ ժամանակին ախտորոշումն արդեն ապահովում է հիվանդության ամբողջական բուժումը: Իսկ թե ինչպես պետք է պատրաստվել հետազոտությանը, հուշում են մասնագետները: Օրինակ, որովայնի հատվածի ուլտրաձայնային հետազոտության պետք է գնալ քաղցած վիճակում, հակառակ դեպքում լեղապարկը կրճատվում է, իսկ այդ վիճակում էկրանի վրա իրական պատկերը …
կարդալ ավելինՀատուկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շիկահերներն ավելի զգայուն են ցավի նկատմամբ, հետեւաբար, նրանց անզգայացնելու համար անհրաժեշտ է ավելի մեծ քանակությամբ դեղորայք: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ զգայունության պատճառով է, որ շիկահերները 2 անգամ քիչ են այցելում ատամնաբույժին: Մասնագետները հայտնաբերել են այդ ֆենոմենի պատճառը: Շիկահերները ցավի նկատմամբ այդքան զգայուն են մեկ գենի մուտացիայի պատճառով: …
կարդալ ավելին1. Մի մոռացիր անկեղծորեն ժպտալ ու սիրտդ սիրով լցնել: Այն հիանալի միջոց է ընդդեմ բոլոր հիվանդությունների: Երբ դու տխուր ես, բարկացած, ճնշված ու լաց ես լինում կամ նյարդայնանում, քո օրգանիզմը սկսում է թույներ արտադրել: Իսկ երբ ուրախ ես ու երջանիկ` լինում է հակառակ պատկերը` օրգանիզմում սկսում է բուժիչ հեղուկ արտադրվել: Գաղտնիք չէ, որ այսօր մենք …
կարդալ ավելինԱմենաէրոտիկ բանջարեղենը, կամ սիրո կանաչ սլաքները Հնում այսպես արտահայտվել են ծնեբեկի մասին: Ծնեբեկը բանջարեղեն է, որը գոնե պետք է հասցնել փորձել, քանի որ այն լինում է տարվա մեջ ընդամենը 2 ամիս: Այն մարդկությանը ծանոթ է եղել դեռեւս 4000 տարի առաջ: Հին եգիպտացիները ուղղակի պաշտում էին` ծնեբեկն անվանելով հրաշք-մթերք: Նրանք արժանի գնահատական էին տալիս ծնեբեկի բուժական …
կարդալ ավելինԵղրեւանին` (յասամանը) ժողովրդական բժշկության մեջ Եղրեւանու կամ, ինչպես հաճախ ասում ենք, յասամանի հայրենիքը Բալկանյան թերակղզին է, սակայն բոլորն էլ շատ են սիրում այս ծաղիկը: Մի գեղեցիկ լեգենդ կա եղրեւանու (սիրեն) մասին: Գարնան դիցուհին ապրիլ ամսին գնում է արեւին արթնացնելու` իր հետ վերցնելով նաեւ Իրիսին` ծիածանի դիցուհուն: Անցնում էին նրանք` երկիրը ողողելով ոչ երկրային բույրով ու …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթում տպագրված «Հիվանդներին էքսպերիմենտի են ենթարկում» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը: Պատասխան նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայտնում եմ, որ «168 Ժամ» թերթի 13-14.04.2010թ., թիվ 36 համարում տպագրված «Հիվանդներին էքսպերիմենտի են ենթարկում» հոդվածի վերաբերյալ ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ C17H20N4S ֆորմուլայով ատիպիկ նեյրոլեպտիկ «Օլանզապին» դեղը արտադրվում է բազմաթիվ …
կարդալ ավելինՄինչեւ 6 տարեկան երեխաների մոտ հաճախ են ի հայտ գալիս վախի տարբեր երեւույթներ: Տարիքային տարբեր շրջաններում առկա են տվյալ տարիքին բնորոշ վախեր: Ծնված օրվանից մինչեւ 6 ամսական երեխաների մոտ կարող է վախ առաջանալ ցանկացած զիլ եւ անսպասելի ձայնից կամ աղմուկից: 7 ամսականից մինչեւ 1 տարեկան երեխայի մոտ` որոշակի բարձր աղմուկից, անծանոթ ցանկացած մարդուց, հանվելուց եւ …
կարդալ ավելինԵրկար ժամանակ շատ նիհարությունը կապում էին օրգանիզմում եղած ինչ-որ հիվանդությունների հետ: Շատ նիհար մարդն ասոցիացվում էր քաղցկեղ հիվանդության կամ անորեքսիայի հետ: Իսկ վերջերս ԱՄՆ-ի գիտնականները եկել են այն համոզման, որ օրգանիզմի այդ վիճակը չի վնասում առողջությանը: Կան մարդիկ, որ բնականից շատ նիհար են եւ իրենց շատ լավ են զգում: Դա չի նշանակում, որ նրանք օրգանիզմում …
կարդալ ավելինԻնչպես սնունդը, այնպես էլ կոսմետիկական խնամքի միջոցները շատ շուտ են հնանում: Ժամանակի ընթացքում դրանց մեջ հավաքվում են այնպիսի բակտերիաներ, որոնք, դեմքին դիպչելուն պես, վերածվում են վարակի աղբյուրի: Վերջին հարցումներից պարզվել է, որ կանանցից շատերը օգտագործում են խնամքի միջոցներ, որոնց պահպանման ժամկետը վաղուց արդեն անցել է: Օրինակ` հին տուշի խոզանակի վրա հավաքված բակտերիաները կարող են պատճառ …
կարդալ ավելինԲոլորին հայտնի է, որ մարդու բերանի խոռոչի վիճակը անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա: Հիվանդ ատամը կարող է վարակի աղբյուր հանդիսանալ, որն էլ իր հերթին բացասաբար կազդի ներքին օրգանների վրա: Բուֆալոյի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամների եւ լնդերի հիվանդություններն էականորեն մեծացնում են շնչուղիների հիվանդություններով հիվանդանալու ռիսկը` բրոնխիտ եւ այլն: Ենթադրվում է, որ …
կարդալ ավելինԵթե մաշկը լավ վիճակում է, այն մեզ թույլ է տալիս դուրս գալ տանից առանց դիմահարդարման, իսկ ահա անհաջող օրերին քիչ է մնում նույնիսկ դեմքը ծածկենք շղարշով: Բայց երբեմն նման մաշկի համար մենք ինքներս ենք մեղավոր: Նրանց, ովքեր չեն սեղմում դեմքի պզուկները, կարելի է դասել սրբերի շարքին: Բրիտանացի մաշկաբանների ընկերության մասնագետների կարծիքով, չհասունացած պզուկների սեղմումն ավելի …
կարդալ ավելին