Առողջապահություն

Ընդդեմ տուբերկուլյոզի

23.03.2010

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ողջ աշխարհում այս օրը համախմբում է մարդկանց ընդդեմ Տուբերկուլյոզի, որն ամեն տարի միլիոնավոր մարդկանց կյանք է խլում: ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի ազգային ծրագիրը», Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Բժիշկներ առանց սահմանների» եւ «Վորլդ Վիժն» Հայաստան հ/կ-ները կազմակերպում են մի շարք լուսաբանող միջոցառումներ` բարձրացնելու հանրության իրազեկվածությունը տուբերկուլյոզի խնդրի վերաբերյալ: …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

23.03.2010

Մաշկի խնամքը գարնանը Եղանակի կտրուկ փոփոխությունները` ուժեղ քամիները, սառը օդը, նույնիսկ առողջ մաշկի վրա բացասաբար են անդրադառնում: Այդ պատճառով մաշկը գարնանը հատուկ խնամք է պահանջում: Օրինակ, անանուխի թուրմը շատ լավ թարմացնում է հատկապես չոր մաշկը: Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ անանուխը լցնել 1 բաժակ եռջրի մեջ, թրմել 30 րոպե եւ ստացված թուրմով լվացվել …

կարդալ ավելին

Բուժիչ մանակներ

20.03.2010

Գարնանը պետք է զգույշ վերաբերվել երիկամներին Օրերը մի քիչ տաքացան, եւ շատերը շտապեցին ազատվել տաք հագուստներից ու վերարկուներից: Բայց պետք չէ խաբվել մարտ ամսվա խաբուսիկ եղանակին, որից ավելի շատ կարող են տուժել երիկամները: Այսօրվա մեր նամակներում կլինեն մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն առողջ պահել երիկամները: Ահա թե ինչ է գրում մեզ մեր ընթերցող Մարիամ Գալստյանը. …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

16.03.2010

Եղեսպակը (շալֆեյ)՝ հազար հիվանդության դեմ Այս դեղաբույսի անվանումը հին հունական ծագում ունի եւ նշանակում է արեւ, առողջություն եւ բարեկեցություն: Հիպոկրատն այն անվանում էր «սուրբ դեղաբույս»: Սովորաբար եղեսպակն օգտագործում են որպես բերանի ողողման միջոց` անգինայի սուր ընթացքի դեպքում, քրոնիկական տոնզիլիտի, ստոմատիտի ու բերանի խոռոչի էլի շատ հիվանդությունների դեպքում: Օրինակ` հերպեսիկ ստոմատիտի ժամանակ շատ լավ օգնում է …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

13.03.2010

Համեղ ու օգտակար ձուկը Հաշվի առնելով մեր ընթերցողներից մեկի նամակը, որոշեցինք անդրադառնալ շատ օգտակար սննդամթերքներից մեկին` ձկանը: Ահա թե ինչ է գրում Էլինա Գաբրիելյանը. «Ամեն ամառ ընտանիքով գնում ենք հանգստանալու եւ, բնականաբար, հաճախ սնվում ենք ծովամթերքներով, հատկապես` ձկնեղենով: Եվ ինձ հուզում է մի հարց` արդյո՞ք երեխաներին կարելի է այդքան ծովամթերք»: Ձուկը շատ կարեւոր սպիտակուցային մթերք …

կարդալ ավելին

Օգտակար խորհուրդներ կանանց

11.03.2010

Երբեմն դաշտանը լինում է շատ աննշան: Սա դեռ ոչինչ, երբեմն նույնիսկ ընդհանրապես չի լինում: Նման դեպքերում կարելի է դիմել հետեւյալ փորձված ժողովրդական միջոցներին: Կաթսայի մեջ լցնել 1,5 բաժակ ջուր եւ տաքացնել` մինչեւ ջրի եռալը: Կրակը ցածրացնել այնքան, որ եռը դադարի, եւ տաք ջրի մեջ լցնել 4 գ չորացրած սպանդ` մոգիլնիկ, եւ խաշել 15 րոպե` թույլ …

կարդալ ավելին

Մեդալի երկու կողմը կամ արհեստական թարթիչների հետեւանքները

11.03.2010

Ինչ խոսք` երկար թարթիչները գրավում են ցանկացած տղամարդու ուշադրությունը: Երկար թարթիչներ ունենալու հնարավորություն այսօր ընձեռում է ցանկացած գեղեցկության սրահ: Սակայն քչերը գիտեն այդ պրոցեդուրայի մասին: Գեղեցկության սրահների խորհրդատուներն ասում են, որ այս պրոցեդուրան ընդհանրապես անցավ ու անվնաս է, իսկ հետեւանքներն էլ` միայն դրական են: Իսկապես, այն դնելու ընթացքում դուք ոչ մի տհաճ զգացողություն չեք ունենա: …

կարդալ ավելին

Երբ թեփոտում է դեմքը

11.03.2010

Շատ-շատերի մոտ հատկապես գարնանը սկսում է թեփոտել դեմքը: Ոմանց մոտ դեմքի առանձին հատվածն է թեփոտում, ոմանց մոտ` ամբողջ դեմքը: Դեմքի թեփոտման պատճառները կարող են տարբեր լինել: Դեմքի ոչ ճիշտ խնամքը, բնակարանների ձմեռվա ջեռուցումը, գարնան արեւը նպաստում են դեմքի մաշկի չորացմանը, որի հետեւանքով էլ այն սկսում է թեփոտել: Այս դեպքերում գոնե ժամանակավորապես պետք է հրաժարվել օճառով …

կարդալ ավելին

Ինչպես բուժել հիպոտոնիան

11.03.2010

Սովորաբար արյան ցածր ճնշումը ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան` բարձրը: Ժողովրդի մեջ ընդունված է հիպոտոնիան «բուժել» սուրճով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզունակ ու ճիշտ չէ, ինչպես թվում է: Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիայի կլինիկական նշաններն են հոգնածության զգացումը, ցածր աշխատունակությունը, գլխապտույտը, …

կարդալ ավելին

Մեր օրգանիզմը օգնության կարիք ունի, հատկապես` գարնանը

11.03.2010

Դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստված ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը օգնում է դիմադրողականության բարձրացմանը: Բացի այդ, այս խառնուրդը դրականորեն է ազդում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա: Կարելի է օգտագործել կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին աղալ մսաղացով, ավելացնել 100 գ սերուցքային կարագ, 1-2 ճաշի գդալ մեղր …

կարդալ ավելին

Մազերի արհեստական հեռացում

11.03.2010

Դեռեւս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղ-մորուսը: Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թերթեւունքերը, հոնքերը եւ այլն, եւ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը: Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

07.03.2010

Մանդարինային երջանկություն Մեր նամակներում մի քանի անգամ անդրադարձել ենք մանդարինի օգտակար հատկություններին: Այն մարդկությանը հայտնի է եղել դեռեւս հին ժամանակներից: Ինչպես գիտենք, մանդարինը պարունակում է շատ վիտամիններ ու օգտակար նյութեր: Մանդարինի համակարգված օգտագործումը նպաստում է արյան ճնշման իջեցմանը եւ խոչընդոտում աթերոսկլերոզի զարգացումը: Մանդարինի հյութի մեջ եղած կալցիումը, մագնեզիումը կարգավորում են մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաեւ …

կարդալ ավելին

Առանց ալկոհոլի գարեջրի դրական ու բացասական կողմերը

07.03.2010

Բոլորին է հայտնի, որ առանց ալկոհոլի գարեջուրը հարբելու կամ գինովնալու առիթ չի հանդիսանա, կամ, որ շատ կարեւոր է` ալկոհոլիզմ չի զարգանա: Պարզվում է նաեւ, որ առանց ալկոհոլի գարեջուրը ոչ միայն թույլ է տալիս ըմբոշխնել սիրած ըմպելիքի համը, այլ նաեւ օգնում է նրան պահպանել առողջությունը: Օրինակ` ճապոնացի գիտնականները պարզել են, որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է …

կարդալ ավելին

Ինչպե՞ս պահպանել գեղեցիկ եղունգները

07.03.2010

Մարդու եղունգները խոսում են նրա առողջության մասին: Առողջ մարդկանց մոտ եղունգներն ամուր են եւ դժվար են կոտրվում: Բազմիցս խոսել ենք, թե որքան լավ է կիտրոնը եղունգների համար: Յոթ օր շարունակ կիտրոնի հյութը եղունգներին քսելուց հետո կզգացվի արդյունքը: Եղունգներն ուղղելու համար միշտ պետք է օգտագործել խարտոց եւ օրը մեկ անգամ մաքրել հատուկ մաքրիչով: Եղունգները պետք է …

կարդալ ավելին

Forbes-ը ներկայացրել է աշխարհում ամենաթանկ դեղերի ցանկը

07.03.2010

Աշխարհում ամենաթանկ դեղ է համարվել Alexion Pharmaceutical ընկերության «Սոլիրիս» դեղամիջոցը: Այս դեղի տարեկան կուրսը 409,5 հազար դոլար է պահանջում: «Սոլիրիսը» օգնում է նրանց, ովքեր իմունային համակարգի խանգարումներ են ունենում` քնած ժամանակ մահանում են հիվանդի արյան կարմիր գնդիկները: Այս դեղամիջոցը շուկայում հայտնվել է 2 տարի առաջ: ԱՄՆ-ում իմունային համակարգի նմանատիպ խանգարում ունի 8000 մարդ: 2009թ.-ին այս …

կարդալ ավելին

Բարձրակրունկ կոշիկը վնաս է կանանց առողջությանը

07.03.2010

Գաղտնիք չէ, որ բարձրակրունկ կոշիկը գեղեցկացնում է քայլվածքը, ընդգծում է ոտքերի գեղեցկությունը, բայց սրանք լոկ արտաքին մասն են ապահովում: Կոշիկի կրունկի բարձրության իդեալական տարբերակը 2 սմ է: Կրունկի մինչեւ 6սմ բարձրությունը անհրաժեշտ է պարի համար, որպես հագուստի գեղեցիկ լրացում, հատկապես, ովքեր ուզում են բարձրահասակ երեւալ: Բայց բարձրակրունկ կոշիկը ոտնաթաթի համար շատ վնասակար է: Բարձրակրունկ կոշիկով …

կարդալ ավելին

Քթի կաթիլներն այնքան էլ անվնաս չեն

07.03.2010

Շատերը քթի կաթիլների չարաշահման արդյունքում ձեռք են բերել կախվածություն, ինչի պատճառով դժվարացել է նրանց շնչառությունը: Իսկ շնչառության դժվարացումը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, գլխուղեղի կաթվածի եւ էլի շատ ծանր հիվանդությունների առաջացման: Դեղատանը հաճախ կարող ես հանդիպել մարդու, ով միանգամից մի քանի սրվակ «նաֆտիզին» է վերցնում: Նման պրեպարատների երկարատեւ գործածության արդյունքում քթի լորձաթաղանթը վնասվում է, եւ թթվածնի …

կարդալ ավելին

Ինչպե՞ս վարվել ներաճող եղունգների հետ

07.03.2010

Ներաճող եղունգը հիվանդություն է, որի ժամանակ եղունգը աճում է դեպի կողք` մտնելով եղունգի թմբիկի մեջ: Այս հիվանդությամբ տառապում են շատերը, եւ հիմնականում ոտնաթաթի մեծ մատի եղունգն է նման խնդիր ստեղծում: Որպես կանոն՝ ներաճող եղունգը մի քանի էտապ է անցնում: Սկզբում հիվանդությունն իր մասին զգացնել է տալիս քայլելու ժամանակ, հատկապես նեղ կոշիկի մեջ: Հետո կարմրում է …

կարդալ ավելին

Քրոնիկական հոգնածության ախտանիշ

07.03.2010

Բժիշկների շրջանում ընդունված է «քրոնիկական հոգնածության սինդրոմ» արտահայտությունը: Հիմնականում հիվանդությունը սկսվում է՝ ինչպես սովորական մրսածությունը կամ գրիպը` ինքնազգացողության վատացում, թուլություն, գլխացավ, հազ, հարբուխ, ջերմության բարձրացում եւ այլն: 1 կամ 2 շաբաթից հիվանդի ինքնազգացողությունը մի քիչ լավանում է, բայց ամբողջովին չի վերականգնվում:

կարդալ ավելին

Հետծննդյան դեպրեսիաներ

07.03.2010

Հետծննդյան դեպրեսիաներն առողջապահական ոլորտում մեծ խնդիրներ են առաջացնում, քանի որ այն բավական լայն տարածում ունի: Մինչ այժմ հետծննդյան դեպրեսիան պաշտոնապես ճանաչված չէ որպես կլինիկական ախտանիշ: Պարզապես այս մասին խոսվում է հոգեբանական խանգարումների մասին գրականության մեջ: Հետծննդյան դեպրեսիաների ամենաբնորոշ օրինակը մայրերի` երեխայի խնամքի հետ կապված դժվարությունների հանդիպելիս՝ ցանկացած տեսակի օգնությունից հրաժարվելն է: Ռուսոն շատ պատկերավոր է …

կարդալ ավելին