Աշխարհում ամենաթանկ դեղ է համարվել Alexion Pharmaceutical ընկերության «Սոլիրիս» դեղամիջոցը: Այս դեղի տարեկան կուրսը 409,5 հազար դոլար է պահանջում: «Սոլիրիսը» օգնում է նրանց, ովքեր իմունային համակարգի խանգարումներ են ունենում` քնած ժամանակ մահանում են հիվանդի արյան կարմիր գնդիկները: Այս դեղամիջոցը շուկայում հայտնվել է 2 տարի առաջ:
ԱՄՆ-ում իմունային համակարգի նմանատիպ խանգարում ունի 8000 մարդ: 2009թ.-ին այս դեղամիջոցի մոտ 300 միլիոն դոլարի վաճառք է գրանցվել: Որքան հաճախ է հանդիպում հիվանդությունը, այնքան թանկ արժե դեղամիջոցը, որը բուժում է տվյալ հիվանդությունը: ԱՄՆ-ում ընդամենը 500 հոգի այնպիսի գենետիկ հիվանդություն ունեն, ինչպիսին է Հանթերի համախտանիշը: Այս հիվանդությամբ տառապողների համար մշակվել է«Իլեյփրեզ» դեղամիջոցը, որն արժե տարեկան 375.000 դոլար: «Իլեյփրեզի» միայն ամերիկյան շուկան նախորդ տարի 353մլն դոլար է կազմել: Աշխարհի ամենաթանկ դեղերի ցանկում են հայտվել 9 դեղեր, որոնցով բուժումը տարեկան ավելի քան 200.000 դոլար է պահանջում: