Դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստված ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը օգնում է դիմադրողականության բարձրացմանը: Բացի այդ, այս խառնուրդը դրականորեն է ազդում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա: Կարելի է օգտագործել կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին աղալ մսաղացով, ավելացնել 100 գ սերուցքային կարագ, 1-2 ճաշի գդալ մեղր ու պահել սառնարանում ու քիչ-քիչ օգտագործել:
Ըստ մասնագետների՝ սննդում կծու պղպեղի չափավոր օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Հայտնի է նաեւ դրա` թոքերը կուտակված լորձից մաքրելու օժտվածությունը: