Ընդդեմ տուբերկուլյոզի

23/03/2010

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ողջ աշխարհում այս օրը համախմբում է մարդկանց ընդդեմ Տուբերկուլյոզի, որն ամեն տարի միլիոնավոր մարդկանց կյանք է խլում: ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի ազգային ծրագիրը», Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Բժիշկներ առանց սահմանների» եւ «Վորլդ Վիժն» Հայաստան հ/կ-ները կազմակերպում են մի շարք լուսաբանող միջոցառումներ` բարձրացնելու հանրության իրազեկվածությունը տուբերկուլյոզի խնդրի վերաբերյալ: Այսօր կկազմակերպվեն լուսաբանման միջոցառումներ Երեւանի խոշոր բուհերում: Մարտի 24-ին Երեւանի ամենաբանուկ մասերում կտեղադրվեն տուբերկուլյոզի կարգախոսը կրող տաղավարներ: Հանրությանը կտրամադրվեն տուբերկուլյոզը լուսաբանող տպագրանյութեր, կտարվի բացատրական աշխատանք եւ կհաղորդվի օրվա ուղերձը: Նույն օրը Երեւանի Սիրահարների այգում տեղի կունենա բացօթյա համերգ «Ռեինկարնացիա» խմբի մասնակցությամբ: