Բարձրակրունկ կոշիկը վնաս է կանանց առողջությանը

07/03/2010

Գաղտնիք չէ, որ բարձրակրունկ կոշիկը գեղեցկացնում է քայլվածքը, ընդգծում է ոտքերի գեղեցկությունը, բայց սրանք լոկ արտաքին մասն են ապահովում: Կոշիկի կրունկի բարձրության իդեալական տարբերակը 2 սմ է: Կրունկի մինչեւ 6սմ բարձրությունը անհրաժեշտ է պարի համար, որպես հագուստի գեղեցիկ լրացում, հատկապես, ովքեր ուզում են բարձրահասակ երեւալ: Բայց բարձրակրունկ կոշիկը ոտնաթաթի համար շատ վնասակար է: Բարձրակրունկ կոշիկով քայլելիս ոտքի մկանները շատ ձգվում են, քանի որ կրունկը սահմանափակում է քայլի չափը, եւ ոտնաթաթի ծանրաբեռնվածությունը, կարելի է ասել, 6 անգամ ավելանում է: Դրանից հետեւաբար մեծանում է նաեւ կոնքերի վրա ընկնող ծանրաբեռնվածության չափը: Բժիշկ օրթոպեդները խորհուրդ են տալիս բարձր կրունկ հագնել ամսվա մեջ 2-3 անգամ, այն էլ` ոչ ավելի, քան 4-5 ժամը: Չնայած կանանցից շատերը սովորում են բարձր կրունկներին եւ չեն կարողանում առանց դրանց: Դա բացատրվում է նրանով, որ մկանների մի խումբ իր վրա է վերցնում մկանների մի այլ խմբի աշխատանքը եւ ժամանակի ընթացքում սկսում կրճատվել: Դրանք նաեւ պատճառ են դառնում ծնկների մի շարք հիվանդությունների` սկսած երակների լայնացումից՝ վերջացրած արթրիտներով ու արթրոզներով: Այդ պատճառով բոլորին խորհուրդ է տրվում հագնել հարմարավետ, որակով ու ոչ շատ բարձր կրունկով կոշիկ: