Բժիշկների շրջանում ընդունված է «քրոնիկական հոգնածության սինդրոմ» արտահայտությունը: Հիմնականում հիվանդությունը սկսվում է՝ ինչպես սովորական մրսածությունը կամ գրիպը` ինքնազգացողության վատացում, թուլություն, գլխացավ, հազ, հարբուխ, ջերմության բարձրացում եւ այլն: 1 կամ 2 շաբաթից հիվանդի ինքնազգացողությունը մի քիչ լավանում է, բայց ամբողջովին չի վերականգնվում: