Բոլորին է հայտնի, որ մարդու քնի վրա ազդող շատ հանգամանքներ կան` շրջապատող միջավայրը, սնունդը եւ այլն: Մեկին խորը քնի համար անհրաժեշտ է սառը ցնցուղ, մեկին` տաք կաթ: Բայց կա մի հանգամանք եւս` ննջասենյակի ջերմաստիճանը պետք է ճիշտ ընտրել: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` այն քնելու համար սենյակում պետք է տատանվի 15-20 աստիճանի սահմաններում: Գիտնականներն այս երեւույթը բացատրում են նրանով, որ սենյակի ջերմաստիճանի իջնելու հետ իջնում է նաեւ մարդու մարմնի ջերմաստիճանը, իսկ դա հանգեցնում է քնկոտության: Սենյակի բարձր ջերմաստիճանի դեպքում սկսվում է անհանգստություն, ինչն էլ կարող է հանգեցնել անքնության: