Պլաստիկ վիրաբույժների պնդմամբ՝ մաստակ ծամելը պատճառ կարող է հանդիսանալ կնճիռների առաջացման:
ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգից մաշկաբան, պլաստիկ վիրաբույժ Ջոել Շլեսինգերը հայտնաբերել է, որ իր այն պացիենտների մեծ մասն, ովքեր դիմում են կնճիռներից ազատվելու խնդրով, անընդհատ մաստակ է ծամում: Բժշկի հետ համաձայն են շատ փորձագետներ: Նրանց կարծիքով, ծամոն ծամելը չափից շատ է լարում դեմքի մկանները: