Չինական SAIC (Shanghai Automotive Industry Corporation) ավտոմոբիլային ընկերությունը Պեկինի ցուցահանդեսին կներկայացնի «Leaf» անունը կրող յուրօրինակ մեքենա: Ինչպես հաղորդում է China Car Times կայքը, ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի վերջին: Մեքենայի ամենագլխավոր առանձնահատկություններից է անսովոր տանիքը` տերեւի տեսքով, որը, ըստ արտադրողների, կարող է թթվածին արտադրել արեւի ճառագայթների ազդեցության տակ: Ընկերությունը, սակայն, դեռ չի հրապարակել սարքի գործողության սկզբունքը: «SAIC Leaf» կոնցեպտուալ մեքենան ունի էլեկտրաշարժիչ, որը սնվում է հատուկ մարտկոցների համալիրից: Նրանք կարող են վերալիցքավորվել տանիքի մեջ ներկառուցված արեւային պանելներից, ինչպես նաեւ օդամղիչ տուրբինից: Դրանք տեղադրված են մեքենայի յուրաքանչյուր անիվում: