Brassica oleraceae. սպիտակագլուխ կաղամբ։ Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա բանջարանոցային 40-60 սմ բարձրությամբ բույս է։ Առաջացել է վայրի տերեւային կաղամբից, որը որպես մոլախոտ՝ աճում է Միջերկրական ծովի եւ Ատլանտյան օվկանոսի ափերին։ Այն նման չէ ներկայումս մշակվող կաղամբներից որեւէ մեկին։ Մարդիկ վաղ ժամանակներից ստեղծել եւ մշակել են կաղամբի բազմաթիվ՝ մոտ 150 տեսակներ։ Կաղամբը գրեթե միաժամանակ տարածվել է …
կարդալ ավելինՄառոլը՝ ադրենալինի մատակարար LACTUCA SATIVA – հազար մշակովի, աղցանախոտ, մառոլ, կաթնուկ։ Հնագույն ժամանակներից մշակվել է Հին Եգիպտոսում, Հունաստանում, հայկական լեռնաշխարհում, Հռոմում։ 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում մառոլի վերաբերյալ գրում է. «Հազարը վանում է անքնությունը, օգնում է մելամաղձության դեպքում, անցկացնում է շոգից առաջացած գլխացավը, առատացնում է մայրերի կաթը, սրում է տեսողությունը»։ …
կարդալ ավելինԱնոթները մաքրող. Խառնել 2թ/գ կատվախոտի մանրացրած, չոր արմատը եւ մեկ բաժակ սամիթի սերմը, ավելացնել 2 լ եռջուր։ Թրմել 24 Ժամ։ Քամել, ավելացնել 500 գրամ կծոխուրի մեղր, պարբերաբար խառնել։ Խմել օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ (80-ական մլ)։ Ըմպելիք կծոխուրով. Լավ լվացված 50 գ կծոխուրի չոր պտուղների վրա լցնել 1լ եռջուր, 10 րոպե եփել թույլ կրակի …
կարդալ ավելինՆարգիզը հին սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ կրակի ծաղիկ (այդպես են անվանել նաեւ լուսինը)։ Հնդիկները համարել են, որ այդ ծաղիկը լուսավորում է խավարը։ Հին պարսիկներն այս ծաղիկն անվանում էին չթառամող բերկրանք, իսկ հայերը՝ սարի ծաղիկ, նարգես։ Narcissus անվանումը ծագել է հունարեն «նարկաո»՝ «թմրեցնել», «շշմեցնել» բառից, իսկ poeticus անվանումը ստացել է, քանի որ դարեր շարունակ ծաղկի գեղեցկությունը …
կարդալ ավելինMimosa pudica. Թարգմանաբար նշանակում է՝ միմոզա ամաչկոտ։ Հայերեն անվանումը՝ պատկառուկ։ Բառը ունի հին հայկական ծագում, նշանակում է՝ ամոթխածություն։ Հայրենիքը Բրազիլիան է։ Աճեցվում է որպես դեկորատիվ թուփ։ Երկփետուր տերեւներն արագորեն հպվում են նաեւ գիշերվա ընթացքում։ Պատկառուկի տոնական համեստ փունջը ոչ միայն տրամադրություն է ստեղծում, այլ ունի նաեւ բուժիչ հատկություններ։ – Պատկառուկի վառ դեղին ծաղկագնդերն եւ փոքրիկ …
կարդալ ավելինԼատիներեն «bellis» («bellus») նշանակում է շատ գեղեցիկ, իսկ «perennis»՝ դիմացկուն, համբերատար։ Այս` աչքի չընկնող, սովորական սպիտակ ծաղիկներով խոտաբույսը գունազարդում է այգիները, տնամերձ բացատները, մարգագետինները՝ իր սպիտակադեղնավուն կամ վարդագույն ծաղիկներով։ Մարգարտածաղիկը առաջին ծաղիկներից մեկն է, որ վաղ առավոտյան բացում է իր ծաղկաթերթերը, եւ որի պատճառով ստացել է նաեւ «օրվա աչք» («օրվա ակն») անվանումը։ Մարգարտածաղիկը լայն տարածում …
կարդալ ավելինՕրերս Իլինոյսի համալսարանի մասնագետները կլինիկական փորձարկումների ժամանակ հայտնաբերել են սերմերի անհավատալի հատկությունները: Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ սովորական սերմերը կանխում են կրծքագեղձի, ձվարանների, աղիների, մաշկի եւ թոքերի քաղցկեղը: Փորձարկումները կատարվել են հավերի վրա: Մոտ ապագայում, եթե ուսումնասիրությունների արդյունքները հաստատվեն նաեւ մարդկանց մասով, կտավատի սերմերը կարող են օգտագործվել իբրեւ քաղցկեղի բուժմանը նպաստող միջոց:
կարդալ ավելինԻնչպե՞ս մաքրել օրգանիզմը – Աթերոսկլերոզի դեպքում օգտակար է սոխից պատրաստված թուրմը։ Կանաչ կամ գլուխ սոխը կտրատել, ավելացնել 100 գրամ սպիրտ։ 1 շաբաթ թրմել մութ տեղում։ Oրը 2-3 անգամ ընդունել 20-30 կաթիլ։ Ըստ մասնագետների՝ աթերոսկլերոզի կանխարգելման համար անհրաժեշտ է, որպեսզի օրվա սննդաբաժնի 70 տոկոսը բաղկացած լինի մրգերից ու բանջարեղենից։ Աթերոսկլերոզի դեպքում սննդակարգի մեջ խորհուրդ է տրվում …
կարդալ ավելին«Տերեւաբանջարների թագավորը»SPINACEA OLERACEA-սպանախ, ծմել, շոմին։ Սպանախը միամյա խոտաբույս է, մինչեւ 40 սմ բարձրությամբ, վայրի տեսքով, հանդիպում է միայն Այսրկովկասում եւ Միջին Ասիայում։ Մեր հայրենիքում մշակվել է հնագույն ժամանակներից։ 8-րդ դարի արաբական նվաճումների ժամանակ բույսը տարածում է ստացել Հյուսիսային Աֆրիկայում եւ Իսպանիայում։ Իր համային եւ բուժիչ հատկությունների շնորհիվ մշակվում է բազմաթիվ երկրներում։ Մեծ տարածքներ են հատկացված …
կարդալ ավելինHelianthus annuus – արեւածաղիկ։ Բույսի հայկական անվանումը համահունչ է լատիներեն անվանմանը։ Այն բարդածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է, որի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Եվրոպացիները մշակել են այն՝ որպես դեկորատիվ բույս։ Արեւածաղիկը 1698 թվականին Ռուսաստան է բերել Պետրոս Մեծը. այն զարդարել է ռուս կայսրի ծաղկանոցները։ Սրատերեւ արեւածաղիկը մինչ օրս օգտագործվում է որպես դեկորատիվ բույս։ Արեւածաղկի գրեթե …
կարդալ ավելինԿրկին չիչխանի մասին Վստահ ենք` շատ-շատերդ շուկաներում վաճառվող չիչխանի կողքով անտարբեր եք անցնում: Այդ ոչ թանկ վաճառվող պտուղն այնպիսի հզոր դեղամիջոց է, որ տարբեր երկրների ժողովուրդներ այն անվանել են «ոսկյա վիտամինների գանձարան»: Չիչխանը (ԿոսպտՌւՈ) անկրկնելի բուժիչ միջոց է օրգանիզմի տարբեր հիվանդությունների, դեմքի եւ մարմնի, ձեռքերի մաշկի խնամքի համար: Այն մշտապես օգտագործելով` ձեր օրգանիզմը կպաշտպանեք բազմաթիվ …
կարդալ ավելինԿծոխուր, ծորենի սովորական Berberis vulgaris-Հայերեն անվանումներն են՝ ծոր, ծորենի, զրիշկ, կծոխուր սովորական։ Տերեւաթափ թուփ է, բարձրությունը՝ մինչեւ 2,5 մ, կոճղարմատը՝ հորիզոնական, ցողունը՝ ուղղաձիգ, դեղնավուն կամ դեղնածիրանագույն ճյուղերով, որոնք պատված են փշերով։ Փշերն աճում են խմբերով (3-5 հատ)։ Տերեւները կոշտ են, սովորաբար աճում են փնջերով, ծայրերը կտրատված են։ Դեղին ծաղիկներն աճում են ողկույզներով, ունեն ոչ հաճելի …
կարդալ ավելին«Դեղագործությունը հեռանկարային ոլորտ է Հայաստանի համար եւ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»,- երեկ «Արփիմեդ» դեղագործական ընկերություն կատարած այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մասնակցել է ընկերության նոր ստերիլ հոսքագծի տարածքի պաշտոնական բացման արարողությանը: «Համոզված եմ, որ «Արփիմեդի» նոր սարքավորումները հնարավորություն կտան արտադրել բարձր որակի դեղեր: Առողջապահության նախարարությունը նույնպես ձեռնարկելու է միջոցառումներ, որպեսզի այդ …
կարդալ ավելինԲաղադրությունը: Ջուր՝ 87%, ածխաջրեր՝ 8,5-9%, ճարպեր՝ 0,2%, աղեր՝ 1-1,2%, բջջանյութ՝ 1,3-1,5%, 0,64մգ երկաթ, վիտամիններ՝ A 6,3մգ, C 5մգ, 0,1-0,7 մգ B, նաեւ D, E, H, K, ամինաթթու, կալիում, մանգան, եւ այլն: Հիպոկրատը գազարը խորհուրդ է տվել երկարատեւ խռպոտության, հազի, թոքախտի, թութքի դեպքում: Վան Հելմոնտը գազարի հյութն ու սերմերն օգտագործել է երիկամներից քարերի, ավազի արտաքսման, Դելա …
կարդալ ավելինTheobroma cacao-կակաո. պատկանում է Sterculiaceae ընտանիքին։ Կակաոյի հայրենիքը Օրինոկո գետի ավազանն է։ Հիմնական տեսակներն են նաեւ Dombeya vallichii (հայրենիքը՝ Մադագասկար) եւ Cola (հայրենիքը՝ Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկա)։ Այս ընտանիքի բույսերը մշտադալար ծառեր են, որոնք առանձնանում են նրանով, որ փնջերով աճող մանր վարդագույն ծաղիկներն աճում են անմիջապես բնի վրա, այս երեւույթը կոչվում է «կաուլիֆլորա»։ Theobroma-ն թարգմանվում …
կարդալ ավելինՀնագույն դեղամիջոցներ Հայ բժշկապետ Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ» գիրքը, որը միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան է հանդիսանում (գրքում դեղանունները տրված են 5 լեզուներով` հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն եւ պարսկերեն), 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների եւ հանքային նյութերի անվանումներ (նաեւ հոմանիշները) ու 100 դեղատոմսեր է պարունակում: Այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր …
կարդալ ավելինԻնչպե՞ս խնամել շրթունքները Գեղարարությունը մեծ դեր ունի կնոջ կյանքում, ցանկացած տարիքում նա զգալի ժամանակ եւ միջոցներ է հատկացնում դեմքի մաշկի եւ մազերի խնամքին՝ հաճախ անտեսելով շուրթերը։ Սահմանափակվելով փայլով կամ շրթներկով, երբեմն ուշադրություն չենք դարձնում առաջին հայացքից մանրուք թվացող դրանց չորությանը, մանր ճաքերին կամ թեփուկների առաջացմանը։ Սակայն շուրթերի կոլագենային շերտը չափազանց բարակ է եւ նուրբ, որի …
կարդալ ավելինՀարգելի ընթերցող, կանանց խնդրանքով՝ գարնանն ընդառաջ այսօր ներկայացնում ենք դեմքի եւ մարմնի մաշկի խնամքի համար նախատեսված որոշ դեղատոմսեր: Հնագույն գեղեցկուհիների գաղտնիքները Կլեոպատրա թագուհին, ըստ տարբեր աղբյուրների, դեմքի մաշկի խնամքի համար տարբեր էմուլսիաներ է հայտնագործել: Նա խառնում էր մեղրը, ալոէի փոշին` արծաթյա ամանի մեջ ջրով խառնած վիճակում: Ձեռքերը խնամում էր կաթով լոգանքներ ընդունելով: Մազերը լվանում էր …
կարդալ ավելինՄեղրը եւ մաշկի խնամքը Հայկական լեռնաշխարհում վեմագիր արձանագրություններ են հայտնաբերվել, որոնք հարուստ տեղեկություններ են տալիս մեղվի մասին։ Արցախի Հադրութի շրջանի Ազոխի գյուղի դամբանաթմբերի պեղումների ժամանակ քարայրերից մեկում հայտնաբերվել են վայրի մեղրի որսով զբաղվող մարդկանց պատկերներ։ Նույն տեղում հայտնաբերվել են նաեւ 300.000 տարի առաջ ապրած մարդու մնացորդներ։ Սյունիքի Ուղտասարի ժայռերին պատկերված մեղվապատկերները թվագրվում են մ.թ.ա. 3-2-րդ …
կարդալ ավելինCITRUS SINENSIS RISSO. նարնջենի քաղցր Այս տեսակը տարածված է Միջերկրական ծովի մերձարեւադարձային գոտիներում, Աջարիայում։ Հին Հունաստանում նարնջենու սպիտակ ծաղիկները Դիանա աստվածուհու խորհրդանիշն էին համարում։ Մահմեդականների հարսնացուները կրում էին նարնջենու ծաղիկները՝ որպես պտղաբերության խորհրդանիշ։ Արեւելքում նարնջենու ծաղիկը սիրո խորհրդանիշն է։ Նարնջենու պտուղը պարունակում է ոչ մեծ քանակությամբ բետա-կարոտին, վիտամիններ E, B1, B2, B6, B8, B9 բիոտին …
կարդալ ավելին