Mimosa pudica. Թարգմանաբար նշանակում է՝ միմոզա ամաչկոտ։ Հայերեն անվանումը՝ պատկառուկ։ Բառը ունի հին հայկական ծագում, նշանակում է՝ ամոթխածություն։ Հայրենիքը Բրազիլիան է։ Աճեցվում է որպես դեկորատիվ թուփ։ Երկփետուր տերեւներն արագորեն հպվում են նաեւ գիշերվա ընթացքում։ Պատկառուկի տոնական համեստ փունջը ոչ միայն տրամադրություն է ստեղծում, այլ ունի նաեւ բուժիչ հատկություններ։
– Պատկառուկի վառ դեղին ծաղկագնդերն եւ փոքրիկ տերեւները լցրեք ապակե տարայի մեջ, վրայից ավելացրեք չզտված բուսական յուղ (1։2 ծ.հ.)։ Ամուր ծածկեք թանզիֆի չորստակ շերտով, 21 օր թողեք մութ եւ հով տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամելուց հետո տարայի տակի նստվածքի վրա լցրեք տաքացրած բուսական յուղ, 20 րոպե մարմանդաեփ արեք ջրային բաղնիքի վրա։ Թողեք հովանա բաց վիճակում, եւ յուղերը խառնեք իրար հետ։ Ստացված յուղը կարող եք (1-2 ճ/գ) ավելացնել աղցանների, շիլաների մեջ։ Յուղն ունի հակաբորբոքային ազդեցություն, օգնում է նաեւ դեպրեսիայի դեպքում։ Սնուցում, հարթեցնում, երիտասարդացնում է մաշկը։
Դեղատոմսեր
Բկաբորբ (անգինա)
Մանրացրեք 2 ճ/գ պատկառուկի ծաղկած ճյուղ, ավելացրեք 200 մլ եռջուր, 5-10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, քամեք եւ ողողեք կոկորդը։
Վիտամինային աղցան
Հազարի կտրատած տերեւների վրա ավելացրեք կտրատած լոլիկ, խորանարդիկներով կտրատած այծի պանիր, ավելացրեք պատկառուկի յուղ։ Ըստ ճաշակի համեմեք (աղ, բիբար, կանաչեղեն)։