Կտավատի սերմերը կարող են քաղցկեղ բուժել

01/03/2011

Օրերս Իլինոյսի համալսարանի մասնագետները կլինիկական փորձարկումների ժամանակ հայտնաբերել են սերմերի անհավատալի հատկությունները: Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ սովորական սերմերը կանխում են կրծքագեղձի, ձվարանների, աղիների, մաշկի եւ թոքերի քաղցկեղը: Փորձարկումները կատարվել են հավերի վրա: Մոտ ապագայում, եթե ուսումնասիրությունների արդյունքները հաստատվեն նաեւ մարդկանց մասով, կտավատի սերմերը կարող են օգտագործվել իբրեւ քաղցկեղի բուժմանը նպաստող միջոց: