Մշակույթ

Պիկասոյին արդեն գողանում են բեռնատարներով

04.12.2010

Մի քանի օր առաջ հանդուգն գողություն է տեղի ունեցել իսպանական Խետաֆե քաղաքում. օրը ցերեկով հարձակում է կազմակերպվել Պաբլո Պիկասոյի, Ֆերնանդո Բոտերոյի կտավները տեղափոխող բեռնատարի վրա: Գողերը հասցրել են յուրացնել մոտ 5 մլն եվրո արժողության արվեստի գործերը: Բարսելոնայի ու Մադրիդի 6 թանգարաններից հավաքված աշխատանքները Քյոլնից (որտեղ ցուցադրվում էին) տեղափոխվում էին հայրենիք, եւ թանկարժեք նկարներով բեռնված ավտոմեքենան …

կարդալ ավելին

Ջրափոսի մեջ լուսին որոնողը

04.12.2010

Ռուբեն Հախվերդյանը հայ հեղինակային երգի ամենակարեւոր ներկայացուցիչն է։ Վստահ եմ, որ անկախ հայ երգարվեստում այս ժանրի հետագա ընթացքից, Հախվերդյանի այս գնահատականն անփոփոխ է լինելու։ Արվեստագետներ կան, որոնք պարզապես հրաշալի ստեղծագործում կամ կատարում են։ Կան արվեստագետներ, որոնք իրենց գեղարվեստից բացի, նաեւ նոր տեսություն են բերում։ Ռուբեն Հախվերդյանը դրանցից է։ Նրա երգը մեծ ազդեցություն ունի ունկնդրի ոչ …

կարդալ ավելին

Պլասիդո Դոմինգոն Երեւանում

04.12.2010

«Տարիների հետ ավելի երիտասարդ ես դառնում, չէ՞ որ ամեն ապրած տարվա հետ` երիտասարդություն ես կուտակում»,- ասում է 69-ամյա հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով այս օրերին Հայաստանում է: Դոմինգոն ոչ միայն ժամանակակից օպերային արվեստի սիմվոլ է, այլեւ մեծ հեղինակություն է մշակույթի ոլորտում: Նրա երգացանկում տենորի եւ բարիտոնի համար գրված օպերային, օպերետային, մյուզիքլային դերերգեր եւ …

կարդալ ավելին

Արա Շիրազը կկերտի հուշաքարը

02.12.2010

Նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` Կոմիտասի անվան պանթեոն կատարած այցի ընթացքում քննարկվել էր հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի հուշաքարը փոխելու հարցը: Հարցին Երեւանի քաղաքապետի կողմից արագ ընթացք է տրվել. քանդակագործ Արա Շիրազը Երեւանի քաղաքապետարանի պատվերով արդեն սկսել է կերտել հայ կինոյի մեծ վարպետի հուշաքանդակը:

կարդալ ավելին

Ցիսկարիձեն դժգոհել է հայ ուղեւորներից

02.12.2010

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի «Մեծ թատրոնիի» մենակատար, ազգությամբ վրացի Նիկոլայ Ցիսկարիձեն խոստովանել է, որ ավելի մեծ հաճույքով կայցելի Հայաստան, քան Վրաստան: «Իմ հայրենի Թբիլիսին արդեն չկա: Ինձ համար քաղաքը մարդկանցից է բաղկացած: Շատերը, ում ես գիտեի, կամ գնացել են Թբիլիսիից, կամ էլ այն աշխարհ են հեռացել»,- «ծՏպՉ ՍՏՉփպչ»-ի հետ հարցազրույցում ասել է Ցիսկարիձեն` ավելացնելով, որ …

կարդալ ավելին

Որտեղ «բռնեցրիր» ընթերցողին, պետք է գիրք առաջարկես

02.12.2010

Էլեկտրոնային գրքերը վաղուց արդեն մեծ տարածում ունեն աշխարհում։ Թվային ֆորմատով ստեղծված (կամ էլ պարզապես էլեկտրոնային կրիչների վրա տեղափոխված) «e-book»-ները հարմար են օգտագործման համար, քանի որ դրանք քիչ տեղ են զբաղեցնում, կարող են ցանկացած էլեկտրոնային միջավայրում՝ համակարգչի, հեռախոսի, եւ հազար ու մի գրպանային «գրադարանային» սարքերի վրա «բացվել», թույլ են տալիս ցանկացած գիրք-ֆայլերն արագորեն որոնել ու արագ …

կարդալ ավելին

Էլիոթ Ուայնբերգեր «Օկտավիո Պաս»

02.12.2010

Հավանաբար Մեքսիկան ավելի, քան Չինաստանը, Կենտրոնական Թագավորություն է: Այժմյան քաղաքական պահին նրա կենտրոնությունը տեղադրված է հյուսիս-հարավային առանցքի վրա` հյուսիսի ամերիկացիների համար այն հարաբերականորեն հանգիստ, բավական բարեկամական բուֆերային պետություն է` «մեր» եւ Կենտրոնական Ամերիկայի միանգամայն անհասկանալի շրջապտույտի միջեւ, իսկ մեքսիկացիների համար Մեքսիկան` ազգ է, որ ներքաշվել է հյուսիսային իմպերիալիզմի եւ Հարավի հեղափոխության փակված երախի մեջ: Սակայն …

կարդալ ավելին

Դոմինգոն գալու է Երեւան

30.11.2010

«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 3-ին Երեւանի մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Պլասիդո Դոմինգոյի համերգը: «Պլասիդո Դոմինգոյին Հայաստան հրավիրելու գաղափարը մենք արդեն մի քանի տարի ունեինք, բայց դա միայն գաղափար էր, որովհետեւ իրականացնել գրեթե անհնարին էր: Տարիներ ի վեր մենք իր մենեջմենթի հետ խոսում էինք, հիշեցնում Հայաստանի մասին, բայց երբեք որեւէ արդյունք չենք …

կարդալ ավելին

Ջոլիի տաճարը

27.11.2010

Կամբոջայում գտնվող տաճարներից մեկը վերանվանվել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի անունով: Խոսքը Վիշնու Աստծուն նվիրված 6-12-րդ դարերում կառուցված Անգքոր-Վատ համալիրի մասին է, որտեղ տեղի են ունեցել Լարա-Կրոֆտ ֆիլմի նկարահանումները:

կարդալ ավելին

Մաեստրոյի մենախոսությունը

25.11.2010

«Մաեստրո» գեղարվեստական ֆիլմը, որն այս տարի հանձնվեց հանդիսատեսի դատին, Հայաստանում դեռ շատ մարդ չի հասցրել դիտել: Ավելի շատ են այն մարդիկ, ովքեր լսել են ֆիլմի մասին` տեղեկանալով, որ ֆիլմի պատումի մեջ ընդգրկված են մեր նորօրյա կյանքի դրվագները: Մասնավորապես` դեռ իր տրամաբանական, օրինական ու հոգեբանական վերլուծությունը չստացած, եւ հետեւաբար` ցավ պատճառող այն ողբերգությունը, որը կատարվել է …

կարդալ ավելին

Դոստոեւսկու վեպերի բազմաձայնության մասին

25.11.2010

– Ո՞րն է, Ձեր կարծիքով, Դոստոեւսկու ստեղծագործության հիմնական միտքը: – Ճշմարտությունը, ըստ Դոստոեւսկու, վերջին համաշխարհային հարցերի ոլորտում, չի կարող բացահայտվել մեկ անհատական գիտակցության սահմաններում: Այն չի տեղավորվում մի գիտակցության մեջ: Այն բացվում է, ընդ որում, միշտ մասամբ, բազում համազոր գիտակցությունների երկխոսական շփման պրոցեսում: Այդ վերջնահարցերին նվիրված երկխոսությունը չի կարող ոչ ավարտվել, որ եզրափակվել, քանի դեռ …

կարդալ ավելին

«Մաման»` առաջին տեղում

23.11.2010

Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել շաբաթ օրը Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում: 12-ամյա Վլադիմիրը հանդես է եկել իր իսկ հեղինակած «Մամա» երգով: Երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանը, երրորդը` Սերբիան: Հայաստանը առաջին անգամ է հաղթում մանկական «Եվրատեսիլում», որին մասնակցում է 2007 թվականից, երբ «Արեւիկ» համույթը գրավեց երկրորդ տեղը: 2008 թվականին Հայաստանը ներկայացնող Մոնիկա …

կարդալ ավելին

Ակտիվ ու պասիվ «խաղալիքներ»

23.11.2010

Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում բացված վերջին ցուցահանդեսը շատ տարօրինակ տպավորություն է թողնում։ «Պարապ վախտի խաղալիք» խորագիրը կրող ցուցահանդեսը միավորված էր քաղաքացիական ակտիվիզմի ու «պարապության վախտի» (Խաչատուր Աբովյանի ձեւակերպումն է) հետազոտման գաղափարի շուրջ։ Այդպիսին էր ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանի ցանկությունը, ով տեքստային այնպիսի շրջանակ էր առաջ քաշել, որին ներկայացված արվեստագետները հազիվ էին կարողացել հարմարվել։ Կամ չեն …

կարդալ ավելին

«System of a Down»-ը միավորվում է

20.11.2010

Ըստ Blabbermouth.net-ի` հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը մտադիր է միավորվել եւ 2011թ. մեկնել համերգային շրջագայության: Ավելին, խումբն արդեն հաստատել է, որ 2011թ. հունիսի 6-ին Փարիզի Բեղսիի մարզապալատում համերգ է ունենալու:

կարդալ ավելին

Կոնստանտին Կեդրով. «Թիթեռի Ավետարանը»

18.11.2010

Արդյո՞ք կարելի է տեսնել անտեսանելին, լսել անլսելին, ըմբռնել անըմբռնելին: Ինչ-որ մեկին կթվա, թե հենց հարցն ինքը ժխտական պատասխան է բովանդակում: Իրականում, մարդն անդադար ընդլայնում է տեսողության ոլորտն առ անտեսանելիի ոլորտ, լսողության ոլորտն առ անլսելիի ոլորտ, բանականության ոլորտն առ անհնարինի ոլորտ: Բեթհովենը լսում էր այն, ինչը չէր լսում Պյութագորասը, իսկ Շոստակովիչը, Շյոնբերգն ու Շնիտկեն լսում էին …

կարդալ ավելին

Հին ու նոր մարմիններ

18.11.2010

«Մարմին. Նոր պատկերային արվեստ Հայաստանում» ցուցահանդեսը, որը նոյեմբերի 15-ին բացվեց Նկարիչների միության շենքում, երկար է նախապատրաստվել, լայնորեն գովազդվել է եւ իր վավերացումն է ստացել որակյալ տպագրված կատալոգի տեսքով: Ցուցահանդեսի 5 կուրատորները` Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արման Գրիգորյանը, Արեւիկ Արեւշատյանը, Դավիթ Կարեյանը փորձել են անցյալից ու ներկայից վեր հանել այն կերպարային գործերը, որոնք ցուցադրում են մարդու …

կարդալ ավելին

Բրեգովիչը Երեւանում է

16.11.2010

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտոր եւ երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը: Նա հանդես է եկել իր «Հարսանիքի եւ թաղման նվագախմբի» հետ: Համերգին հնչել են երգեր ֆիլմերից, հատվածներ իր օպերայից, նաեւ` պատարագից: Բացի այդ, Բրեգովիչը ներկայացրել է նաեւ նոր՝ «Ալկոհոլ» ծրագիրը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան իր այցից ստացած տպավորությունները …

կարդալ ավելին

Խաչքարերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

16.11.2010

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում նոյեմբերի 15-19-ը կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական համաժողովը, որի ընթացքում քննարկվելու է համաշխարհային պահպանության արժանի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում լրացումներ անելու անհրաժեշտության հարցը: Իրենց հերթին են սպասում 47 նոր հավակնորդները, որոնց թվում են նաեւ ավանդույթներն ու ծիսական արարողությունները` իսպանական ֆլամենկո պարը, ադրբեջանական գորգագործության տեխնիկան, մեքսիկական ու ֆրանսիական խոհարարական ավանդույթները, խորվաթական երգարվեստը, փայտի …

կարդալ ավելին

Հրահանգեց օգնել թատրոնին

16.11.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական միջամտության շնորհիվ վերանորոգվել է Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքը: Թատրոնն իր նոր թատերաշրջանը տոնեց ջեռուցվող, օդափոխվող ու վերազինված դահլիճում եւ Հայաստանի Հանրապետության նախագահի ու երկու նախարարների (Մշակույթի եւ քաղաքաշինության) ներկայությամբ խաղաց «Ատամնաբույժն արեւելյան» օպերետի բեմականացումը: Հաջորդ տարի իր 70-ամյակը տոնել պատրաստվող թատրոնը շարունակում է արդեն շքեղ պայմաններում իր …

կարդալ ավելին

«Արհեստավոր» Ռուբեն Հախվերդյանը 60 տարեկան է դառնում

16.11.2010

Ռուբեն Հախվերդյանը, ով դեկտեմբերի 3-ին տոնելու է իր 60-ամյա հոբելյանը, պատրաստվում է հանդես գալ մի քանի համերգային ծրագրերով: Երեւանյան ակումբներն ու Մարզահամերգային համալիրը կդառնան այն հարթակները, որոնցից կհնչեն Ռուբիկի հին ու նոր երգերը: «Ամեն մարդ իր երջանկությունն ունի: Եթե ես երգ եմ գրում, ու մարդիկ ծափահարում են, ես կայֆ եմ ստանում: Թեեւ, իհարկե, մինչ հիմա …

կարդալ ավելին