Բրեգովիչը Երեւանում է

16/11/2010

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտոր եւ երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը: Նա հանդես է եկել իր «Հարսանիքի եւ թաղման նվագախմբի» հետ: Համերգին հնչել են երգեր ֆիլմերից, հատվածներ իր օպերայից, նաեւ` պատարագից: Բացի այդ, Բրեգովիչը ներկայացրել է նաեւ նոր՝ «Ալկոհոլ» ծրագիրը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան իր այցից ստացած տպավորությունները ներկայացվեն մի նոր երգում, Բրեգովիչը պատասխանել է. «Երաժշտությունը համաճարակ չէ, որով միանգամից հնարավոր է վարակվել, այն ավելի շատ կարելի է համեմատել ՁԻԱՀ-ի հետ, որը երեւում է ավելի ուշ: Եթե դուք դեմ չեք, ես այստեղից ինչ-որ բան կգողանամ»: