Նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` Կոմիտասի անվան պանթեոն կատարած այցի ընթացքում քննարկվել էր հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի հուշաքարը փոխելու հարցը:
Հարցին Երեւանի քաղաքապետի կողմից արագ ընթացք է տրվել. քանդակագործ Արա Շիրազը Երեւանի քաղաքապետարանի պատվերով արդեն սկսել է կերտել հայ կինոյի մեծ վարպետի հուշաքանդակը: