Ցիսկարիձեն դժգոհել է հայ ուղեւորներից

02/12/2010

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի «Մեծ թատրոնիի» մենակատար, ազգությամբ վրացի Նիկոլայ Ցիսկարիձեն խոստովանել է, որ ավելի մեծ հաճույքով կայցելի Հայաստան, քան Վրաստան:

«Իմ հայրենի Թբիլիսին արդեն չկա: Ինձ համար քաղաքը մարդկանցից է բաղկացած: Շատերը, ում ես գիտեի, կամ գնացել են Թբիլիսիից, կամ էլ այն աշխարհ են հեռացել»,- «ծՏպՉ ՍՏՉփպչ»-ի հետ հարցազրույցում ասել է Ցիսկարիձեն` ավելացնելով, որ վաղուց չի եղել Թբիլիսիում: Պարզվում է` երգիչը բավական սերտ կապեր ունի Հայաստանի հետ։ «Խորթ հայրս հայ էր, եւ ես Հայաստանի ու հայերի հետ սերտ կապեր ունեմ: Մանուկ հասակում հայերեն կարողանում էի խոսել, բայց հիմա քիչ բան եմ հիշում: Հիմա ես շատ հայ ընկերներ ունեմ: Նրանք ամենուր են՝ Մոսկվայում, Երեւանում, Թբիլիսիում, Նյու Յորքում, Փարիզում: Երեւանում էլ վաղուց չեմ եղել, բայց պատճառն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասն ինձ համար շատ է փոխվել, եւ ցանկություն չունեմ վերադառնալ»,- ասել է նա: Ցիսկարիձեն նաեւ պատմել է, թե հատկապես ե՞րբ է «հոգնել» հայերից։ «Մի անգամ, Լոս Անջելեսից վերադարձին ամբողջ օդանավում հայեր էին, եւ միայն ես էի այլազգի: 12 ժամ «Բոինգն» անդադար խոսում էր, ծիծաղում, կատակներ անում: Դե, պատկերացրեք, փակ տարածություն է, չես կարող առանձնանալ, բայց նաեւ միայնակ ես: Սակայն երեւի հայ ուղեւորներն ինձ «մերոնքականի» տեղ էին դրել, որովհետեւ ես էլ եմ կովկասցի»,- պատմել է նա: