քաղաքականություն
07.24.2012
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի թեկնածության առաջադրման մասին հայտարարությունը` ձեւի եւ բովանդակության առումով, մեծապես բացահայտում է ԲՀԿ-ի` որպես «այլընտրանք» հանդես գալու տրամաբանությունը: Ս. Բալասանյանը, ինչպես հայտնի է` այցելեց ՀՀ նախագահի նստավայր, հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, ապա ԲՀԿ-ն տարածեց նրա թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունը: Սա, ըստ էության, այն սխեման է, որով կառուցված …
07.24.2012
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ԱԱԾ-ի կողմից մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Դռնփակ նիստից հետո տեղի ունեցած դատական բաց նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել …
07.24.2012
«Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության զարգացման արդյունքները գնահատում եմ դրական եւ լավատեսական»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` մինչեւ տարեվերջ այս դինամիկան կպահպանվի: Նշենք, որ լավատեսության հիմքը այն ցուցանիշներն են, որոնք օրեր առաջ հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։ ԱՎԾ-ն արձանագրել էր, որ այս տարվա առաջին …
07.24.2012
Կապանի բնակիչների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ընդ որում` բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով` ընդլայնելով հանքավայրի տարածքը: Երեկ մենք փորձեցինք այդ տեղեկատվությունը …
07.24.2012
Վերջերս անդրադարձել էինք ԼՂՀ-ում վաճառվող բենզինի գներին, որոնք 30 դրամով թանկ էին, քան Երեւանում: Այժմ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ) վաճառվող գազն էլ մոտ 2 անգամ թանկ է երեւանյան գազից: Այսպես` Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում գործող գազալցակայաններում գազի մեկ լիտրն արժե 165-170 դրամ, միեւնույն գազի մեկ լիտրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազալցակայաններում արժե 315 դրամ: Թե ինչո՞ւ է …
Սիրիահայերը կնախընտրեն Եվրոպան
07.19.2012
«Ալ-Ջազիրան» հայտնում է, որ երեկ Սիրիայի ազատ բանակը հայտարարել է «տոտալ պատերազմի» մասին` մայրաքաղաք Դամասկոսի վերահսկողությունը վերցնելու նպատակով: Ականատեսների վկայությամբ, քաղաքի բազմաթիվ մասերում ծանր մարտեր են ընթանում, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ անկանոն զինված խմբավորումները հարձակումներ են գործում Դամասկոսի արվարձաններում ընդդիմադիրների դիրքերի վրա: Ազգային հետախուզության շենքում տեղի ունեցած պայթյունից ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Սիրիայի Ազգային …
100 մլն դրամ` երիտասարդ գիտնականներին
07.14.2012
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 100 մլն դրամ է հատկացրել երիտասարդ գիտնականների ծրագրերի իրականացման համար: Նշենք, որ սա 2011թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի տված խոստումն էր, ըստ որի` յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կտրամադրվի 100 մլն դրամ: Իսկ թե ի՞նչ ուղղությամբ կծախսվեն գումարները. Ս. Սարգսյանը հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել էր քննարկել այդ միջոցներն արդյունավետ …
«Բջջային դրամապանակը» հասանելի է հայերին
07.19.2012
iPhone եւ Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված «Իդրամ» հավելվածը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին օգտվել ամբողջ աշխարհում լայն տարածում գտած «բջջային դրամապանակի» ծառայություններից եւ տարաբնույթ գործարքներ իրականացնել հեռախոսով: Սա մեկն էր այն նորամուծություններից, որ հուլիսի 18-ին ներկայացվեց «Իդրամ» ընկերության շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում թողարկվող առաջին էլեկտրոնային փողերին: Հիշեցնենք, որ 2012թ. մարտի 6-ին ՀՀ կենտրոնական …
07.19.2012
Մեր կրթության համակարգի խնդիրները հասարակական ուշադրության կենտրոնում պարբերաբար են հայտնվում: Գլխավոր գործոնը սեզոնն է: Բարձրագույն կրթության մասին հասարակությունը խոսում է միայն ամռան ամիսներին` երբ ինչ-որ ծանոթի երեխա միասնական կոչվող քննություններ է հանձնում: Հանձնում ու սպասում է արդյունքներին: Միասնական քննությունների արդյունքներն այս տարի հրապարակվեցին քննությունների ավարտից մեկ ամիս հետո: Հիմա հասարակությունը մասամբ կուրախանա բուհ ընդունված դիմորդների …
50 լոբալ հայերը. Վահե Ամիրբեկյան
06.28.2012
Վահե Ամիրբեկյանն ապրում է ԱՄՆ-ում եւ աշխատում է PayPal ընկերությունում: Ծնվել է Երեւանում 1970 թվականին: Երկու տարի սովորել է Երեւանում, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ շարունակել է ուսումը Լեհաստանում` Կրակովում: Լեհաստանում աշխատել է ամերիկյան Motorola ընկերությունում: Այնուհետեւ տեղափոխվել է ԱՄՆ, աշխատել է մի քանի start-up ընկերություններում, Cisco-ում, eBay-ում: Ներկայումս աշխատում է PayPal ընկերությունում` որպես ռիսկերի վերլուծության …
«Ամերիկյան արվեստում պակասում է սիրտը»
07.19.2012
Էրիկ Խաչիկյանն ամերիկահայ կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները «New York Timeգs»-ը որակել է` որպես յուրօրինակ եւ հաճելի երաժշտություն: Նրա ստեղծագործությունները հնչում են մի շարք ամերիկյան ֆիլմերում եւ հեռուստանախագծերում, ինչպես, օրինակ, «X նախագիծ», «50/50», «Ըմբիշը», «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմերը: Բացի այդ, Էրիկը երաժշտություն է գրում նաեւ միջազգային գովազդային քարոզարշավների համար: Նրա ստեղծագործությունները կատարել են …
06.28.2012
Հունիսի 26-ին «Թատերական արվեստի ստուդիա» մոսկովյան թատրոնում տեղի է ունեցել «ԴՎԻՆ 50» Երախտագիտության արարողությունը: Լեգենդար «Դվին» կոնյակի վերաթողարկմանը նվիրված արարողության ընթացքում միջոցառման կազմակերպիչները երախտագիտություն են հայտնել ողջ աշխարհում հայկական ինքնության եւ մշակույթի առաջխաղացման գործում մեծ ավանդ ներդրած 50 նշանավոր անձանց: Աշխարհի 20 երկրներում բնակվող մշակույթի, բիզնեսի, գիտության, ճարտարապետության, բժշկության եւ քաղաքականության ոլորտների 50 լավագույն հայերն …
07.19.2012
ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը Արշակ Պետրոսյանին ճանաչել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ եւ նրան է շնորհել Միխայիլ Բոտվիննիկի անվան շքանշան: Անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Առաջին անգամ այդ կոչումը նրան շնորհվել էր 2008 թվականին, երբ …
07.24.2012
Եղեգն Եղեգն սովորական` Phragmites communis։ Դաշտավլուկազգիների կամ հացազգիների (Poaceae= Gramineae) ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում եւ գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա եւ աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։ Հայ ժողովուրդը սիրել է այս բույսը։ Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք` շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում …
Նոր ընտրական օրենսգիրքը՝ լրագրողների աչքերով
03.15.2012
Նախընտրական շրջանը պաշտոնապես բացված է. մարտի 12-ից Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց ընդունել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրումների մասին հայտերը: Մարտի 12-ից մինչեւ 22-ը կուսակցությունները կարող են առաջադրել թեկնածուների ցուցակները: Պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին, սակայն արդեն բոլորը, ինչպես ասում են, շնչում են ընտրություններով: Մանավանդ` ԶԼՄ-ները։ Հաշվի առնելով նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած, մեղմ ասած` …
06.19.2010
Այս թողարկմամբ «168 Ժամն» ավարտում է «Եվրոպական պատուհան» խորագրի ներքո հրապարակվող հավելվածների շարքը, որը պատրաստվել էր «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ եւ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ` «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի վերաբերյալ մեծ տեղեկատվական նախագծի շրջանակներում: Անցած 15 ամիսներին «Եվրոպական պատուհանի» էջերում մենք փորձել ենք ներկայացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, մասնավորապես` «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի ընթացքը, ձեռքբերումները, բացթողումները …