Ընտրողների՞, թե՞ Սերժ Սարգսյանի հետ

24/07/2012

«ՀՀԿ-ն որպես դասական քաղաքական ուժ` յուրաքանչյուր ընտրություններից հետո վերլուծության է ենթարկում յուրաքանչյուր ընտրատարածքում ստացած ձայների քանակը եւ այն, թե ով ինչպես է աշխատել: Որն է պատճառները լավ կամ վատ աշխատանքի, որտեղ են եղել թերացումները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին` ՀՀԿ-ն դժգո՞հ է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից: Իսկ արդյո՞ք ճիշտ են շրջանառվող տեղեկությունները, թե ԲՀԿ-ի կողմից Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Սամվել Բալասանյանի թեկնածությունը համաձայնեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «ԲՀԿ-ն ինքնուրույն որոշում կայացնող ուժ է: Եվ կարծում եմ, որ բոլորին էլ պետք է պարզ լիներ, որ ԲՀԿ-ն խնդիր ունի իր քաղաքական քայլերը համաձայնեցնել իր ընտրողների հետ»,- պատասխանել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: