Երեկ ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները ՀՀ կառավարությանն ու Գլխավոր դատախազությանն են ուղարկել հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային ծեծի հետեւանքով մահացած ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործով հարցաշարը: Նշենք, որ այդ փաստաթղթի տակ չի ստորագրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի 37 պատգամավորներից 7-ը, ինչպես հայտնի է, միացել էին այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: