Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայաստանը սերտացնում է Իրանի հետ տնտեսական կապերը

02.04.2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-28-ին Թեհրանում բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ իր իրանցի գործընկերոջ՝ Մահմուդ Ահմադինեջադի հետ։ Հայաստանի պատվիրակության կազմում Իրան էին մեկնել ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, այլեւ գործարարներ՝ օգտագործելով համատեղ նախագծերի շրջանակը ճշտելու հնարավորությունը։ Հաջող բանակցություններից հետո, ըստ իրանյան ԶԼՄ-ների, Ահմադինեջադը Սարգսյանին ասել է, որ ինքը «Երեւանի հետ համագործակցությունը զարգացնելու առումով որեւէ սահման չի …

կարդալ ավելին

Լուժկովի սագան

30.09.2010

Լինելով ցածրաստիճան եւ անհայտ մի բյուրոկրատ՝ Յուրի Լուժկովը դարձավ ժամանակակից Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Խորհրդային Միության փլուզման տարիներին նա արագ աճեց՝ անցնելով Մոսկվայի քաղաքապետարանի բոլոր աստիճաններով եւ 1992թ. այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինի աջակցությամբ զբաղեցրեց Մոսկվայի քաղաքապետի աթոռը։ Լուժկովը վերընտրվեց 1996, 1999 եւ 2003 թվականներին, իսկ այնուհետեւ նշանակվեց նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ 18 տարի …

կարդալ ավելին

Տաջիկստանում իսլամիստներն ակտիվանում են

23.09.2010

Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ֆարիդուն Մահմադալիեւը սեպտեմբերի 19-ին հաստատեց, որ օտարերկրյա իսլամիստները ահաբեկչական հարձակում են գործել տաջիկական զինուժի վրա երկրի արեւելյան Ռաշտ շրջանում` տաջիկա-աֆղանական սահմանից 50կմ հեռավորության վրա, մայրաքաղաք Դուշանբեից 180կմ դեպի արեւելք։ Նա մեղադրեց «պակիստանցի, աֆղան եւ չեչեն վարձկաններին, ովքեր իսլամի հավատքի քողի ներքո ցանկանում են Տաջիկստանը վերածել ֆեոդալական պատերազմների թատերաբեմի»։ Մահմադալիեւը հարձակումը …

կարդալ ավելին

Մոլդովա.Սահմանադրության ձախողված հանրաքվեն ակնհայտ դարձրեց իշխող կոալիցիայի բացթողումները

09.09.2010

Անսպասելի ձախողում Մոլդովայի իշխող կոալիցիան՝ Եվրոպական Ինտեգրացիայի Դաշինքը (ԵԻԴ), անակնկալի եկավ սեպտեմբերի 5-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ձախողումից։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրի Չոկանը սեպտեմբերի 6-ին հայտարարեց, որ Մոլդովայի ընտրողների միայն 29.6%-ն է մասնակցել հանրաքվեին։ Այսպիսով, ԵԻԴ-ի կողմից երկար սպասված հանրաքվեն փլուզվեց, քանի որ դրա արդյունքները վավեր ճանաչելու համար պետք է արձանագրվեր նվազագույնը 33.33% մասնակցություն։ …

կարդալ ավելին

Նորաբաց նավթամուղը կդիվերսիֆիկացնի ռուսական նավթի արտահանման ուղիները

04.09.2010

Չինաստանի հետ մի քանի միլիարդ դոլարանոց պայմանագրի ստորագրումից մեկ տարի չանցած՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը բացեց ռուս-չինական նավթամուղի ռուսական հատվածը։ Օգոստոսի 29-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը բացեց ռուս-չինական նավթամուղի 84 կիլոմետրանոց հատվածը, որը ձգվում է Արեւելյան Սիբիրի Սկովորոդինո քաղաքից մինչեւ Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանը։ Բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ Ամուրի երկրամասի Սկովորոդինո քաղաքում, մասնակցում էին …

կարդալ ավելին