Առողջապահություն

Բուժիչ նամակներ

19.10.2010

Բրոկկոլին հրաշքներ է գործում Բրոկկոլի կաղամբը կամաց-կամաց նաեւ Հայաստան է ներթափանցում: Այն վիտամիններով հարուստ, չափազանց օգտակար եւ քիչ կալորիականությամբ (100 գրամի մեջ` 30 կկալ) բանջարեղեն է, որին բազմաթիվ գիտնականներ են անդրադարձել: Հույները եւ հռոմեացիները բրոկկոլին դեռեւս 2000 տարի առաջ են սկսել օգտագործել: Այն պարունակում է վիտամիններ C, B, PP, K, U (հակախոցային), բետա-կարոտին (A նախավիտամին, …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

16.10.2010

Պղպեղ Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Քրիստափոր Կոլումբոսը։ Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները եւս ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։ Հայրենիքում՝ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, նաեւ Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։ Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են` կարմիր, նարնջագույն, դեղին գույներով եւ արտաքին տեսքով միմյանցից տարբեր։ Մենք, սակայն, գիտենք, որ պղպեղը միամյա …

կարդալ ավելին

Ծիծեռնախոտ, նույն ինքը՝ չիստոտել

14.10.2010

Ծիծեռնախոտով (կանթեղախոտ, չիստոտել) դեղատոմսերը ժողովրդական բժշկության մեջ հայտնի են շատ հնագույն ժամանակներից: Ավիցենան ծիծեռնախոտը դասում էր այն բույսերի շարքին, որոնք ունակ են օրգանիզմը հրաշալիորեն մաքրել: Այլ կերպ ասած` այս բույսը ոչնչացնում է բակտերիաները եւ հակաբորբոքային հատկություն ունի: Ավիցենայի դեղատոմսերի մեջ ծիծեռնախոտով պատրաստուկներ կան` նախատեսված ատամնացավի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, դեղնախտի եւ այլ հիվանդությունների համար: …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

12.10.2010

Մեղրի պես քաղցր սեխը Արեւելքում ասում են. «Սեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը` երիտասարդ, շրթունքները` թարմ, ցանկությունը` ուժգին, հնարավորությունները` իրագործելի, տղամարդկանց` ցանկալի, կանանց` հմայիչ»։ Իսկապես, սեխը երիտասարդացնող հրաշալի հատկություններ է պարունակում։ Օգտակար է նաեւ չորացրած սեխը։ Պատրաստելը հեշտ է։ Պտուղը լվանալ, մաքրել կեղեւից, բաժանել մանր-բարակ խորանարդիկների, տեղադրել թղթի վրա, դնել լուսամուտագոգին, որպեսզի արեւի ճառագայթներն ընկնեն …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

08.10.2010

Լոլիկ Լոլիկը ծնունդով Հարավային Ամերիկայի հյուսիս-արեւմտյան (Պերու եւ Էկվադոր) մասից է, որի բնիկները՝ ինկիները մշակում էին այս բույսը, ինչպես ացտեկները Մեքսիկայում։ XVI դարում իսպանացիներն այն տարան իրենց հայրենիք, ացտեկական «tumantla» անվանումը վերափոխվեց՝ «tomat»-ի։ Տվյալ անվանումը ամուր թափանցեց բազմաթիվ այլ լեզուների բառապաշարի մեջ եւ օգտագործվում է մինչ այսօր։ Ամենահամեղ լոլիկները հատկապես հիմա են` աշնան սկզբներին։ Լոլիկի …

կարդալ ավելին

Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)

07.10.2010

Հին հույները նեխուրը (քարավուզ) անվանում էին «լուսնային բույս», տոների ժամանակ դրանով զարդարում էին տները: Միջերկրական ծովափի երկրներից եկած այս բույսը հնում միստիկական հատկություններով օժտված են համարել, որը երիտասարդություն եւ կիրք է պարգեւում: Հին Հռոմում նեխուրը նաեւ դեկորատիվ բույս էր համարվում: Ըստ ավանդության` Տրիստանի եւ Իզոլդայի խմած սիրո թուրմի մեջ նաեւ նեխուրի հյութ կար: Քարավուզը սննդի …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

05.10.2010

Գլուխ սոխը. մաս-1 Սոխը հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ: Սոխը բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օրգանիզմում` միզամուղի քարերի քայքայմանը: Ռուսական հին դեղատոմսերի մեջ սոխն իր մեջ պարունակվող ֆիտոցիդների շնորհիվ հիշատակվում է որպես սնկային, վիրուսային եւ տարբեր բացիլներ ոչնչացնող միջոց: Անգինայի, գրիպի, թոքերի թարախային պրոցեսների, նույնիսկ տուբերկուլյոզի դեպքում սոխով ինհալացիաներ են խորհուրդ տրվում: …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

02.10.2010

Տիբեթական դեղատոմսեր Տիբեթական հնագույն դեղատոմսերից մեկը նրանց համար է, ովքեր ցանկանում են հավերժ երիտասարդ մնալ: Այս դեղատոմսն ըստ որոշ աղբյուրների` հայտնաբերվել է տիբեթական մի վանքում, եւ այն գրված է եղել կավե աղյուսակի վրա` մ.թ.ա. 4-րդ դարում: Եվ այսպես. առավոտյան 100-ական գրամ երիցուկը (ՐՏՎՈՔՍՈ), արեւքուրիկը, անմեռուկը (անթառամ, ոպրրՎպՐՑվՌՍ), կեչու կոկոնները կտրատել եւ փակել տարայի մեջ: Երեկոյան …

կարդալ ավելին

Քսուքներ մաշկի համար

30.09.2010

Այս հնագույն դեղատոմսերը կոսմետոլոգների գաղտնարաններում են պահվել: – Անհրաժեշտ է` 500 գրամ ձիթապտղի յուղ, 50 գրամ կետաճարպ (սպորմացետ), կակաոյի 50 գրամ յուղ, 50 գրամ (1 ճ/գ) բրդաճարպ (լանոլին), 50 գրամ մեղրամոմ: Բոլորը միասին լցնել էմալապատ պնակի մեջ, գոլորշու վրա տաքացնել, սակայն չեռացնել: 1 ճ/գ բորակը (բուրա) 1,5 բաժակ ջրի հետ խառնել եւ 30 րոպե մարմանդ …

կարդալ ավելին

Այլ խորհուրդներ

30.09.2010

– Պարզվում է` չափից դուրս հասած-դեղնած վարունգը բավական օգտակար հատկություններ ունի: Այնպես որ, պետք չէ շտապել այն դեն նետել: Դեղնած վարունգից օրգանիզմը ամրացնող հրաշալի դեղամիջոց կարող եք պատրաստել, որը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, օրգանիզմը պաշտպանում է տարբեր հիվանդություններից, հասուն տարիքի մարդկանց մոտ բարձրացնում է տոնուսը: Եվ այսպես. 2 կգ հասած-դեղնած վարունգը լավ լվացեք, կեղեւով հանդերձ …

կարդալ ավելին

Սերկևիլ

30.09.2010

Հին հույները սերկեւիլի պտուղը սիրո եւ պտղաբերության խորհրդանիշ էին համարում: Այս պտղի մեջ մեծ քանակության պեկտինային միացություններ, ֆրուկտոզաներ, գլյուկոզա, կալիումային աղեր, երկաթ, կալցիում, ֆոսֆոր եւ պղինձ է պարունակվում: Թարմ կամ չոր սերկեւիլի եփուկը հնում օգտագործել են արգանդային արյունահոսությունները կանգնեցնելու համար. օրը 3 անգամ սերկեւիլի մանր կտրատած պտուղներից պատրաստված թեյ խմել: Սերկեւիլի սերմերից պատրաստված եփուկը եւս …

կարդալ ավելին

Տիբեթյան դեղատոմսեր

30.09.2010

«Տիբեթյան բժշկության կենտրոնի» լամա-բժիշկ, դեղագործ Վիկտոր Վոստոկովը տիբեթյան բժշկության անգնահատելի գաղտնիքների մասին բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նա հավաքագրում եւ ներկայացնում է այդ գաղտնիքները, որոնցից շատերը վերաբերում են օրգանիզմի երիտասարդացմանը (հատկապես կանանց համար): Տիբեթյան բժիշկները տիրապետում էին երիտասարդացման, երկարակեցության գաղտնիքներին: Նրանց դեղատոմսերի բաղադրիչները բոլորիս հայտնի բույսերն ու սննդամթերքներն են: Օրինակ` սխտորը, մեղրը, մումիեն (մումիյո), տափաստանային կենդանիների …

կարդալ ավելին

Երկարակեցության գաղտնիքը

28.09.2010

Մեծ Բրիտանիայի բնակիչ Արթուր Լանգրանը օրերս նշելու է իր 100-ամյակը: Երբ նրան հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, պատերազմի վետերան Լանգրանը շատ լուրջ դեմքով հայտարարել է. «Անել այն, ինչ մյուսներն ասում են` մի՛ արա»: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` 100-ամյա Լանգրանը ծխում եւ օգտագործում է ալկոհոլ 20 տարեկանից սկսած: Օրական նա ծխում է 10 սիգար …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

28.09.2010

Նարնջագույն հրաշքը Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն: Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում: E վիտամինի մեծ քանակությունը …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

25.09.2010

Դդմիկ Դդմիկը ազգական է սովորական դդումին, լինում է բաց եւ մուգ կանաչավուն։ Այն առողջարար բազմաթիվ հատկություններ ունի, դիետիկ բույս է: Նրան իր նամակում անդրադարձել է մեր ընթերցող Ջուլիետա Սահակյանը: Չնայած ցածր` գրեթե զրոյական կալորիականությանը, դդմիկը արագ հագեցնում է քաղցը։ Հրաշալի մթերք է նրանց համար, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ քաշից։ Օրվա մեջ կարելի է ուտել …

կարդալ ավելին

Ձվի կեղեւը՝ կալցիումի անգնահատելի աղբյուր

23.09.2010

Դեռեւս հին ժամանակներից հայտնի է եղել, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգի մեջ: Գիտնականները վաղուց են պարզել, որ ձվի կճեպը կալցիումի իդեալական աղբյուր է, որը հեշտությամբ մարսվում է օրգանիզմի կողմից: Հունգարացի բժիշկ Կրոմպեխերը բժիշկների ու կենսաբանների մի խմբի հետ ուսումնասիրել է …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

18.09.2010

Փշոտ հաղարջենի (կրիժովնիկ) «168 Ժամի» մշտական ընթերցող Ջուլիետա Սահակյանն իր նամակում անդրադարձել է այս հատապտղին, որը ներկայացնում ենք ձեզ: Փշոտ հաղարջենին հատապտուղների թագավորության ամենաօգտակար ներկայացուցիչներից է։ Այս փշոտ թուփը դեռեւս XI դարում աճեցրել են վանքերի այգիների մեջ։ Իսկ XV դարում Իվան 3-րդ ցարի ժամանակ այն ներխուժեց Ռուսաստան։ Լայն տարածում գտավ XIX դարում, երբ դուրս բերվեց …

կարդալ ավելին

Համեմունքներ եւ դեղաբույսեր

16.09.2010

Բանջարանոցային սոխը լինում է 4 տեսակի, որոնցից ամենալավը սպիտակ սոխն է: Եթե նոր սկսվող կատարակտի ժամանակ նրա հյութը կաթեցնեք աչքերին, ապա այն կկանխարգելի կատարակտի զարգացումը, կմաքրի աչքերն ու կլավացնի տեսողությունը: Սպիտակ սոխը լավացնում է ախորժակը, մեծացնում սեռական պոտենցիան, նաեւ վերացնում մաշկի դեղնածությունը, բացում անոթները եւ կարգավորում արյան հոսքը, բուժում եղունգների տարբեր հիվանդություններ: Սոխը վերացնում է …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

15.09.2010

Կավաբուժություն Մաս-2 Դեռեւս Ավիցեննան է իր աշխատություններում անդրադարձել կավաբուժությանը: Կավի բոլոր տեսակները ժողովրդական բժշկության մեջ անփոխարինելի եւ շատ արդյունավետ միջոց են: Կավը հիմնականում օգտագործում են թրջոցների տեսքով: Այն (ջրի հետ լուծելիս) պետք է անպայման պատրաստել առանց վնասվածքների էմալապատ, ապակե կամ փայտյա պնակի մեջ: Կավի թրջոցն իր մեջ է կլանում վնասված կամ մահացած բջիջները` օրգանիզմի մեջ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

11.09.2010

Ինչպես պատրաստել խնձորի քացախ Խնձորի մաքուր, տնական պատրաստված քացախը շատ է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ, խոհանոցում: Խնձորի քացախ կարող եք պատրաստել ինքներդ` տնային պայմաններում: Այն կարող եք պատրաստել խնձորի ցանկացած տեսակից, միայն թե հիշեք` որքան քաղցր է խնձորը, այնքան սպիրտի պարունակությունը շատ է լինում եւ հետեւաբար՝ ավելի լավ է քացախաթթու առաջանում: Խնձորի քացախը հնում նաեւ …

կարդալ ավելին