Եղինջը մաքրում է արյունը
Արյան մաքրման համար շատ օգտակար է եղինջով թեյը։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ եղինջի տերեւներ՝ 2 լիտր ջրին։ 2 լիտր թեյը խմել ամեն օր՝ ժամը 15.00-19.00-ի ժամանակամիջոցում։ Հետո 14 օր ընդմիջել եւ կրկնել։ 14 օր ընդմիջումով 2 անգամը՝ նվազող լուսնի պայմաններում, բավական է մեկ տարվա համար։ Եթե նման մաքրումից հետո ստուգեք ձեր արյունը՝ հաճելիորեն կզարմանաք լավ ցուցանիշներից եւ, ինչո՞ւ ոչ՝ լավ ինքնազգացողությունից։
Եթե դավաճանում են ուժերը
Օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորող հիանալի միջոց է եղերդակի արմատով պատրաստված թուրմը։ 10 գրամ մանրացված հումքը եռացրեք 100 մլ ջրում, խմեք օրական 3 անգամ՝ 2-3 ճաշի գդալ։ Ամռանը վայրի ելակի տերեւները եփեք եւ շաքարի փոխարեն մեղրով քաղցրացրեք։
Թթու սննդի կարեւորությունը
Թթու սնունդը դրական ազդեցություն է ունենում եւ էներգիայով լիցքավորում։ Շատ նյարդային, ներքին անհանգստության վիճակում փորձեք ինչ-որ թթու բան ուտել, որպեսզի սառեցնեք ձեր տաքացրած օրգանիզմը։ Այդ իմաստով հատկապես օգտակար են թթու կաղամբը, տարբեր մրգեր ու բանջարեղեն, որոնք թթվահամ են՝ թթվահամ կաթնամթերք, մրգային թեյ եւ նույնիսկ՝ գարեջուր։