Գյումրիի լավագույն հիվանդանոցներից մեկը համարվող «Սամարիտերը», ըստ գլխավոր բժիշկ Ռաֆայել Խաչատրյանի` ծանրաբեռնված է 50-55%-ով: Ռ. Խաչատրյանն այս ցուցանիշը ցածր է համարում: Այս տարվա կազմած նախահաշվի համաձայն, այդ հիվանդանոցի բուժաշխատողի միջին աշխատավարձը 22.000 դրամի սահմաններում է՝ անցյալ տարվա համեմատ` տասը տոկոսով բարձր:
Ի պատասխան այն հարցի, թե ինչ պատճառով էր Գյումրիի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն ազատել աշխատանքից չորս հիվանդանոցների տնօրեններին, Առողջապահության վարչության պետը տեղեկացրեց, որ նրանք բոլորն էլ կենսաթոշակային տարիքի էին եւ ազատվել են աշխատանքից` համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի: Նա նաեւ հավելեց, որ տնօրեններից ոմանք իրենք են խնդրել մարզպետին այդ մասին: Շատ հիվանդանոցներում պետպատվերների «մախինացիաներ» են տեղի ունենում, այսինքն` ֆինանսավորում ստանալու համար մարզպետարան է ներկայացվում պետպատվերի կեղծ ցուցակ: