Մաղադանոս
Մաղադանոսը (ինչպես եւ համեմը) օգտակար է ցողունով, տերեւներով ու արմատով։ Այս կանաչին հարստացնում է սնունդը հանքային աղերով, կալցիումով ու ֆոսֆորով, ինչպես նաեւ՝ C, A, E վիտամիններով։ Բայց ժողովրդական բժշկության մեջ հիմնականում օգտագործվում է մաղադանոսի արմատը։ Այն նաեւ հիանալի միջոց է երիկամների հիվանդությունների դեպքում, քանի որ մաղադանոսը միզաբեր հատկություն ունի։ Հյութը չեզոքացնում է գազերն աղիներում, օգնում է երիկամներում քարերի առկայության դեպքում, ապահովում երիկամային ու վահանաձեւ գեղձերի նորմալ աշխատանքը։
Բաղադրատոմս։ Մաղադանոսի արմատների վրա եռացրած ջուր լցնել, թրմել մի քանի ժամ, խմել սոված ժամանակ՝ լյարդի, երիկամների եւ աղիների մաքրման համար։
Կալցիումն արդյունավետ միջոց է երիկամների քարի դեմ
Գիտնականները պարզել են, որ երիկամներում քարերի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է ընդունել կալցիումով հարուստ սնունդ։ Սա հատկապես վերաբերում է կանանց։
Քարերը բյուրեղիկներ են, որոնք առողջ օրգանիզմից սովորաբար դուրս են գալիս մեզի հետ։ Հակառակ դեպքում, դրանք կարող են արգելափակել միզամուղները կամ թափանցել միզածորան, որն ավելի վտանգավոր է։ Բժիշկներն այս հիվանդներին նշանակում են կալցիումով հարուստ սննդակարգ։ Ուշադրություն. շաքարը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը, միսը չեզոք մթերք է, իսկ ահա հատիկավորները, տարեկան հացը, բակլան կօգնեն կանխել հիվանդության առաջացումը։
Եթե ցավում է գլուխը
Մազերի մի փունջ բռնելով, ձգեք այն աստիճանի, որ թեթեւակի ցավ զգաք։ Այդպես գլխի ողջ մազածածկույթը թեթեւակի ձգեք ու թողեք։ Հետո մատների ծայրերով մոտ մեկ րոպե թմբկահարեք գլխի մազածածկ հատվածը։ Դրանից հետո ձեռքերի ափերը դրեք այտերին եւ շոյեք մազերը՝ ծոծրակի ուղղությամբ։ Ապա շարժվեք դեպի ներքեւ՝ մինչեւ ծնոտի հատվածը, հետո՝ դեպի կզակն ու վերջում՝ դեպի ճակատը։ Ծովային աղով լոգանք ընդունեք, գլուխը լվացեք, մազերը թրջեք արեւքուրիկի կամ սուսամբարի տաք թուրմով (5 ճաշի գդալ մեկ լիտր ջրին)։ Վերջում մազերը քամեք, գլխին խավավոր սրբիչ փաթաթեք եւ 2-3 ժամ թողեք։ Լարվածությունը եւ գլխացավը ձեզ հանգիստ կթողնեն։
Պանիրը վերականգնում է ուժերը
Եթե երեկոյան աշխատանքից հետո հոգնածություն եք զգում, էներգիայի պաշարները զրոյի են հավասար, փորձեք ամեն օր մի քանի կտոր պանիր ուտել։ Կախված տեսակից, պանիրը պարունակում է 2500-4500 կկալ։ Իսկ սպիտակուցներ այն ավելի շատ է պարունակում, քան միսը։ Պանիրը հարուստ է նաեւ ամինաթթուներով, կալցիումով, ֆոսֆորով, A, B2, B12 վիտամիններով։ Բոլոր այդ օգտակար նյութերը հիանալի կերպով յուրացվում են օրգանիզմի կողմից՝ օգնելով վերականգնել ուժերը, միեւնույն ժամանակ՝ խոչընդոտում են ոսկրերում ռադիոակտիվ տարրերի կուտակմանը։ Պանրի որակը պահպանելու համար՝. այն պահեք սառնարանի ներքեւի դարակում, 2. պանրի մի քանի տեսակներ միեւնույն տեղում մի պահեք, 3. պանիրը սառնարանից հանեք ուտելուց 20 րոպե առաջ եւ նրա համային հատկությունները վերականգնված կլինեն։