Խորհուրդներ

21/03/2007

– Բրդյա եւ մետաքսյա կտորների վրայից շրթներկի բծերը կարելի է հեշտությամբ հեռացնել մաքուր սպիրտով։

– Ոսկե մատանին կամ ականջօղերն ավելի ուժեղ կփայլեն, եթե դրանք որոշ ժամանակ մնան քաղցր ջրի մեջ։

– Վելվետե շրջազգեստները, կիսաշրջազգեստները, անդրավարտիքներն ավելի լավ է չլվանալ, այլ հանձնել մաքրման։ «Քիմմաքրում» կարելի է կազմակերպել նաեւ տանը. հագուստները փռեք սեղանի վրա եւ մաքրեք որեւէ լվացքի փոշու լուծույթում թրջած խոզանակով կամ սպունգով, իսկ այնուհետեւ մաքուր ջրի մեջ թաթախելով։ Բծերի եւ առանձնապես կեղտոտված տեղերի վրա փոշի ցանեք եւ զգուշորեն սրբեք։

– Իսկ եթե վելվետե հագուստը, այնուամենայնիվ, լվանալու կարիք ունի, լվացեք մեծ թասի մեջ կամ, ավելի լավ է, վաննայում, տաք ջրով ու լվացքի փոշով։ Լվանալիս մի ոլորեք, մի քամեք եւ չափից ավելի մի տրորեք։ Ցայելուց հետո թեթեւակի սեղմեք, թափ տվեք ու փռեք չորանալու։ Կիսաշրջազգեստը կամ անդրավարտիքը կարելի է չորացնել սավանի մեջ, զգուշորեն հարթելով, ուղղելով ծայրերը, եւ հնարավորին չափ տալով նախկին ձեւը։ Իսկ շրջազգեստը, սարաֆանը, բլուզկան չորացրեք՝ կախելով ուսերից։

– Վելվետն արդուկում են խոնավ վիճակում եւ անպայման թարս կողմից։ Ավելի լավ է արդուկել տակը որեւէ փափուկ բան փռելով կամ էլ արդուկը շուռ տված։ Տաք արդուկը պահում եք շրջված վիճակով եւ գործվածքը մաս առ մաս քսում վրան։ Կտորի վրայի խավը բարձրանում է, ծալերն ուղղվում են, եւ վելվետը ստանում է թարմ տեսք։