Երկուշաբթի կբացեն

20/03/2007

Երկուշաբթի օրը տեղի կունենա Իրան-Հայաստան գազատարի բացման հանդիսավոր արարողությունը. կարմիր ժապավենը կկտրեն երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նա չի մեկնաբանել տեղեկություններն այն մասին, թե գազատարի բացման արարողության ժամանակ Ռ. Քոչարյանն ու Ահմադինեջադը նոր էներգետիկ ծրագիր սկսելու համաձայնագիր են ստորագրելու: «Տեղում ամեն ինչ պարզ կդառնա»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարի բացման արարողությունը սկզբում նախատեսված էր 2006թ. դեկտեմբերի 1-ին: Հայկական կողմը ժամկետների հետաձգումը պայմանավորում էր եղանակային վատ պայմաններով եւ շինարարական աշխատանքների ձգձգմամբ: