Խորհուրդներ

20/03/2007

– Ձմռանը մաշկը մի փոքր թառամում է, կորցնում թարմությունը եւ էլաստիկությունը։ Օգտակար է լողանալու ժամանակ մարմինը շփել օճառոտ կոշտ խոզանակով եւ հաջորդաբար ընդունել սառը եւ տաք ցնցուղ։ Դա լավացնում է արյան շրջանառությունը եւ վերացնում գունատությունը։

– Մարմնի մաշկը թարմացնելուն օգնում են տաք ջրով (35-37 աստիճան) աղի վաննաները (1,5 կգ աղ՝ վաննայի համար)։ Փորձեք 2-3 շաբաթ սիստեմատիկ ընդունել, թեկուզ օրումեջ, 10 րոպեով, միայն ոչ քնելուց առաջ։

Ճաքճքե՞լ են ձեր շրթունքները։ Կարելի է բուժել հետեւյալ կերպ. քսեք մեղր եւ 20 րոպեից հետո լիզեք շրթունքները։ Երեկոյան, ատամները լվանալիս, լվացեք ատամի խոզանակը եւ դրանով շփեցեք շրթունքներն ու լնդերը։

– Ինչքան շատ եք քայլում, այնքան ավելի խնամքով պետք է հետեւել ոտքերին։ Լվացեք ոչ շատ սառը ջրով, յուղոտ օճառով ( լավ է «Մանկական» օճառը)։ Շատ օգտակար է լվացվելու ժամանակ մաշկը շփել խոզանակով։ Որպեսզի ձեռքերը սպիտակեն, փորձեք անել քացախով վաննա։

Լավ են օգնում նաեւ տնային միջոցները. ջրի մեջ ավելացրեք հում կաթ կամ լիմոնի հյութ։

Ի դեպ, հիշեք՝ դեն նետելուց առաջ մզած լիմոնով անպայման շփեք ձեռքերը։

– Ելակ՝ կնճիռները վերացնելու համար. ելակի թարմ հյութը շատ օգտակար է մաշկի համար, այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, գլյուկոզա, օրգանական թթուներ, որոնք ունեն մաշկն էլաստիկ պահելու հատկություն։

– Չափից ավելի քրտնելը, որ պատահում է տաք օդից կամ հիվանդության դեպքում, կարող է մաշկի խոնավազրկության պատճառ դառնալ։ Հետեւաբար, այդպիսի դեպքերում անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել՝ կորցրած ջուրը վերականգնելու համար։

– Մաշկի մակերեսին մոտ գտնվող մազանոթները մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար լայնանում են — պատճառ են դառնում, որպեսզի մաշկը կարմրի։ Եթե մազանոթները չափից ավելի գրգռվեն, ապա կվնասվեն, կմնան այդպես լայն կամ կպատռվեն։ Նման պարագայում մաշկը հատուկ խնամք է պահանջում։

– Օծանելիքը երբեք մի քսեք մաշկի արեւ տեսնող հատվածի վրա, քանի որ դրանից մաշկը կարող է դառնալ զգայուն եւ այդ նույն հատվածը կարող է մգանալ կամ ալերգիկ դառնալ։