Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակն ու դրա հետագա բարելավման ծրագրերն են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի երեկվա աշխատանքային հանդիպման ժամանակ: Մարզպետը տեղեկացրել է, որ 2006թ. համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրումը 970 մլն դրամով գերազանցել է 2005-ի ցուցանիշն, ինչը հնարավորություն է տվել ավելի մեծ թվով սոցիալական խնդիրներ լուծել:
Խոսվել է պետբյուջեի միջոցներով մարզում 28 դպրոց, 1 հիվանդանոց եւ 6 մշակույթի տուն վերանորոգելու ծրագրերի մասին, անդրադարձ է կատարվել սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ համայնքի սեփականատերերին աջակցելու խնդրին: Նախագահը քննարկված հարցերի շուրջ տվել է հանձնարարականներ: