Նավթը կրկին էժանացել է

15/03/2007

Նյու Յորքի ապրանքային սակարանում մարտի 13-ին նավթը դարձյալ էժանացել է: Առեւտրաշրջանի փակվելու պահին «սեւ ոսկու» ապրիլի մատակարարման ապառնագրերը կնքվում էին բարելի դիմաց 57,93 դոլար հաշվարկով: Դա 98 ցենտով պակաս է անցյալ երկուշաբթի օրվա աճուրդների փակման գնից եւ 20,47 դոլարով ցածր է մեկ բարել նավթի բացարձակ առավելագույն արժեքից, որը Նյու Յորքի բորսայում գրանցվել է 2006թ. հուլիսի 14-ին: