Առանց անդամության

14/03/2007

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին երեկ գոհունակություն է հայտնել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության մակարդակից՝ ասելով. «Ներկա դրությամբ ԱՄՆ դեսպանատունն ավելի նշանակալից դեր է խաղում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության զարգացման հարցում, քանի որ 2007թ. հունվարից սկսած Հայաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակը տեղակայված է ԱՄՆ դեսպանատան շենքում, այն դեպքում, երբ դրանից առաջ ՆԱՏՕ-ի գրասենյակը ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան շենքում էր»: Գոդֆրին նաեւ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ գործակցության համար պարտադիր չէ լինել դաշինքի անդամ: Որպես ապացույց, Գոդֆրին մատնանշել է Հայաստանը, որը, չլինելով դաշինքի անդամ, արդյունավետ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» եւ «Անհատական գործընկերության» ծրագրերի շրջանակում: