«Ուղղակի սխալ»

14/03/2007

Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում ԼՂՀ հակամարտությանն առնչվող հատվածում արձանագրված էր, թե ՀՀ-ն շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքներն ու ԼՂՀ-ն: Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասել է, թե զեկույցի այդ մասն ուղղակի սխալ է, որի վերաբերյալ անհամաձայնությունը ՀՀ-ի իշխանությունն արդեն փոխանցել է ԱՄՆ կառավարությանը: «ԱՄՆ քաղաքականությունը, մոտեցումներն այս հարցում բոլորին ակնհայտ են: Հենց դրա համար էլ կարելի է վստահորեն ասել, որ դա փաստացի սխալ է: Բայց զեկույցն արդեն հրապարակվել է, եւ այնտեղ որեւէ բան փոխել չի լինի»,- ասել է նա: