Անօթեւանների թիվը կճշտվի մարտին

10/05/2005

2005թ. Շիրակի մարզում նախատեսվում է պետբյուջեից 1 մլրդ դրամ հատկացնել բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերման նպատակով: Գյումրիում պետությունն այս տարի նոր բնակարաններ չի կառուցի: Մինչ օրս էլ կան հերթացուցակներ, որտեղ ընդգրկված անձինք սպասում են բնակարանի: Դրանց թիվն այսօր 1500 է, գումարած` 2004-ի մարտի 1-ից հետո հերթագրված եւս 1800-ը: Այս թիվը վերջնականապես կճշտվի ողջ մարզում փաստագրման աշխատանքների ավարտից հետո: Իսկ այդ աշխատանքներն ըստ մարզպետի, կավարտվեն մարտ ամսին: