Դուրս են եկել պայքարի

03/03/2007

Երեկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում բազմաթիվ դիմումներ են ներկայացվել: Այսպիսով, թիվ 3 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Տոնուս» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Տոնոյանը: Նույն ընտրատարածքում առաջադրվել է նաեւ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) անդամ Տիգրան Նալբանդյանը, «Ազգային Միաբանության» ներկայացուցիչ Սարգիս Մուրադխանյանը, Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) երիտասարդական թեւի ղեկավար Համազասպ Ուզունյանը: Թիվ 9 ընտրատարածքում առաջադրվել է ՀԵԿ անդամ Վահան Բաբայանը, թիվ 11-ում` մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերության տնօրեն Վերսանդիկ Հակոբյանն առաջադրվել է թիվ 12 ընտրատարածքում, անկուսակցական Էդուարդ Մադաթյանն ու ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը` թիվ 13-ում: Թիվ 14 ընտրատարածքում Աշտարակի հիվանդանոցի վնասվածքաբան Գագիկ Օհանյանի եւ ԱԺ անկուսակցական պատգամավոր Լյովա Խաչատրյանի մրցակիցը կդառնա ԲՀԿ անդամ Արագած Ախոյանը: Թիվ 21 ընտրատարածքում առաջադրվել է անկուսակցական Ռուստամ Գալստյանը: Թիվ 24-ում «Ազգային Միաբանություն» կուսակցությունն առաջադրել է անկուսակցական, Կոմկուսի նախկին անդամ Խորեն Սարգսյանի թեկնածությունը: Թիվ 26-ում առաջադրվել են ՀԵԿ անդամ Հովհաննես Հայրիկյանն ու ԲՀԿ անդամ Ռոբերտ Թովմասյանը:

Թիվ 34-ում` «Դաշինք» կուսակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, թիվ 35 ընտրատարածքում` «Հայոց հայրենիք» կուսակցության անդամ Արմեն Ղեւոնդյանը: Թիվ 36 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանի դեմ իր թեկնածությունն է առաջադրել անկուսակցական Մուշեղ Սաղաթելյանը: Թիվ 39-ում` թեկնածու է առաջադրվել ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը: Թիվ 40 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր, անկուսակցական Միքայել Վարդանյանի եւ ՀՀ որակի պետական տեսչության Տավուշի մարզային վերահսկողության բաժնի պետ, ՀՀԿ անդամ Կարեն Ալթունյանի հետ կմրցակցի ՀՀԿ մեկ այլ անդամ՝ Արման Ամիրաղյանը: Թիվ 41-ում երեկ առաջադրվել է անկուսակցական Հարություն Ղազինյանը: