Համայնքի ղեկավարությունն իր վրա է վերցրել

07/05/2005

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք ավագանու ինստիտուտի խնդիրներին: Մեզ հետ ավագանու ինստիտուտի խնդիրների շուրջ զրուցել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամ Արսեն Ֆիդանյանը: Ցավոք, կարծես թե այդ համայնքի ղեկավարությունը եւ ավագանին Ա. Ֆիդանյանի մեկնաբանություններն ընդունել են կոնկրետ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարության եւ ավագանու գործունեությանն ուղղված դիտողություններ: Այնինչ «Ավագանու ինստիտուտը չի կայացել» հրապարակման վերնագրից էլ պարզ է, որ պրն Ֆիդանյանը խոսում էր առհասարակ մեզանում ավագանու ինստիտուտի չկայացման պատճառների մասին:

Սեփ. լր.