Միայն խաղաղ եղանակով

27/02/2007

Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ հարցը պետք է լուծել միայն խաղաղ եղանակով՝ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջնորդությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», արեւմտյան երկրներում մտահոգված են Իրանում ուրանի հարստացման աշխատանքներով եւ ենթադրում են, որ Իրանը փորձում է միջուկային ռումբ ստեղծել: Պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում: